Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
Video

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ` ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի ՀԱՄԱՐ

Խոյ. Բացասական միտումների ազդեցությունը դեռևս շարունակում է իրեն զգացնել տալ, սակայն դուք ձեզ նախօրեի համեմատ ավելի հանգիստ և ինքնավստահ եք զգում, այդ իսկ պատճառով էլ զգալի արդյունքների եք հասնում: Օրը բարենպաստ է ընկերների և գործընկերների հետ շփումների համար, իսկ այն մարդկանց հետ, ում դուք առաջին անգամ եք տեսնում, միանգամից հեշտությամբ լեզու եք գտնում:

Դուք գործունյա և համառ եք, ինչն օգնում է լուծել շատ հարցեր: Սակայն նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում իրենց եռանդն ուղղել օգտակար հունով, շատերն իրենց ուժերը և ժամանակը ծախսում են այնպիսի բաների վրա, որոնք ուշադրության արժանի չեն:

Ցուլ. Այսօր բազմաթիվ բանակցություններ և հանդիպումներ կլինեն: Դուք անվերջ ուշադրության կենտրոնում եք, և դա ձեզ դուր է գալիս: Տնային գործերի լուծումը ձեզ չի խանգարում նաև զբաղվել աշխատանքային պարտավորություններով, իրականացնել պրոֆեսիոնալ բնույթի մտահղացումները: Լուրջ հարցերն ավելի օգտակար կլինի քննարկել ոչ պաշտոնական միջավայրում՝ երբ դուք լիցքաթափվում եք, ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում:

Ուշադրություն դարձրեք կանանց հետ ձեր հարաբերությունների վրա՝ այսօր գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են ձեր համար շատ օգտակար բաներ անել: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար:

Երկվորյակներ. Օրվա առաջին կեսը ամեն հարցում զգուշություն է պահանջում: Այդ ժամանակահատվածում ավելի լավ է ոչ մի կարևոր որոշում չընդունել, չանցկացնել գործնական բանակցություններ, ձեր վրա ոչ մի պարտավորություն չվերցնել: Ձեր հակառակորդները շատ գործունյա են և, ցավոք, կարող են ձեզ մեծապես վնասել: Դաշնակիցները պատրաստ են ձեզ օգնել, սակայն՝ առանց խանդավառության:

Զգալիորեն ավելի բարենպաստ է դասավորվում օրվա երկրորդ կեսը: Դա այն ժամանակահատվածն է, երբ դուք առանց լուրջ ջանքերի կարող եք նվաճել այն մարդկանց համակրանքը, ում աջակցության կարիքը զգում եք:

Խեցգետին. Բարենպաստ օր է ցանկացած օգտակար գործունեության համար, դուք հեշտությամբ եք գլուխ բերում անգամ ամենաբարդ գործերը: Ժամանակ գտեք պրոֆեսիոնալ գրականություն ընթերցելու համար՝ այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, շուտով ձեզ շատ պետք կգա: Լավ են անցնում գործնական հանդիպումները, դրանցում ձեզ հաջողվում է ինքնադրսևորվել լավագույն կողմերով, վստահություն նվաճել:

Զուգադիպությունը, հանգամանքների հաջող դասավորումը կարող է անձնական կյանքում փոփոխությունների սկիզբ դնել: Կարելի է կարճատև ուղևորությունների մեկնել, այդ թվում և՝ չպլանավորած:

Առյուծ. Օրը դժվար թե նշանավորվի ինչ-որ կարևոր իրադարձություններով, սակայն այն ամենին, ինչը ձեր շուրջ տեղի է ունենում, դուք շատ լուրջ եք վերաբերվում, այդ իսկ պատճառով էլ տագնապներից խուսափել դժվար թե հաջողվի: Վստահեք ձեր սեփական սթափ մտքին ավելի, քան՝ շրջապատի խորհուրդներին, ձգտեք սկզբում իրականացնել սեփական գաղափարները, հետո նոր՝ ուրիշներինը:

Կարող են ծագել տարաձայնություններ ընկերների և մտերիմների հետ, սակայն դուք փորձում եք թույլ չտալ վեճեր, և դա ձեզ հաջողվում է: Խուսափեք չպլանավորած ծախսերից, պահի ազդեցության տակ խոշոր գնումներ մի արեք:

Կույս. Այսօր դուք չափազանց անհամբեր եք: Անհապաղ անհրաժեշտ արդյունքը ստանալու ցանկությունը ձեզ խանգարում է հանգիստ մտածել այն հարցի շուրջ, թե ինչ է իրականում ձեզ պետք ձեռնարկել: Աշխատավայրում ծագում են լուրջ տարաձայնություններ, իսկ ղեկավարությունն էլ չի նկատում ձեր հաջողությունները, փոխարենը նրա աչքից չեն վրիպում անգամ ամենաաննշան սխալները: Կարող են ծագել ֆինանսական դժվարություններ:

Չեն բացառվում վեճեր մտերիմների հետ, դուք փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում: Խիստ ուշադիր եղեք ուղևորություններին՝ հնարավոր են տհաճ միջադեպեր:

Կշեռք. Չնայած որ դրական միտումների ազդեցությունը պահերով իրեն զգացնել է տալիս, այնուամենայնիվ օրն ընդհանուր առմամբ այնքան էլ լավ չի դասավորվում: Բանակցությունները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում, փակուղի են մտնում: Մարդիկ, ում աջակցությունը դուք ակնկալում էիք ստանալ, չեն շտապում կատարել իրենց տված խոստումները: Դրա հետ մեկտեղ էլ, ձեր հասցեին հնչում է բավական շատ քննադատություն, իսկ դուք էլ դրան արձագանքում եք շատ հիվանդագին:

Հնարավոր են ռոմանտիկ հրապույրներ, դրանք դժվար թե շարունակական լինեն, սակայն ձեզ շատ բան կսովորեցնեն:

Կարիճ. Սա այն օրերից է, երբ արժե զբաղվել միայն այն գործերով, որոնք ձեր հոգեհարազատ են՝դրանցում դուք հիանալի արդյունքների կհասնեք: Մնացած ամեն ինչ ավելի լավ է հետաձգել կամ հանձնարարել մեկ ուրիշի, եթե իհարկե նման հնարավորություն ունեք: Անբարենպաստ օր է ֆինանսական հարցեր լուծելու համար, հատկապես՝ երբ խոսքը գնում է խոշոր գումարների մասին:

Օրը բարենպաստ է զվարճալի ուղևորությունների, միջավայրը փոխելու համար: Երեկոն նախընտրելի է անցկացնել ոչ տանը՝ առաջին հերթին դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր ձգտում են նոր ծանոթություններ հաստատել:

Աղեղնավոր. Հարմար օր է գործերը կարգի բերելու, նախկինում ծագած հարցերի լուծմամբ զբաղվելու համար: Դուք հիանալի եք լեզու գտնում աշխատակիցների և ղեկավարության հետ, ինչն էլ մեծապես նպաստում է պրոֆեսիոնալ աճի հեռանկարները քննարկելուն, աշխատավարձի բարձրացման հարցն առաջ քաշելուն:

Օրվա երկրորդ կեսը բարդ է էմոցիոնալ առումով՝ ձեր տրամադրությունը հաճախ է փոփոխվում, դրա հետ մեկտեղ էլ՝ ձեր կարծիքը շրջապատող աշխարհի մասին: Դուք հակված եք մոռանալ ձեր տված խոստումների մասին, դրանով վիրավորելով մտերիմներին: Խուսափեք ավելորդ ծախսերից:

Այծեղջյուր. Ձեր հմայքն աշխատում է անվրեպ, և հենց դրա շնորհիվ էլ դուք հասնում եք այն ամենին, ինչի մասին նախկինում միայն կարող էիք երազել: Գործընկերները սիրով համաձայնվում են ձեր ցանկացած առաջարկին, ղեկավարությունն աջակցում է ձեր նախաձեռնություններին: Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, այդ թվում և՝ ամենահամարձակ, քանի որ դուք անպայման կգտնեք դրանք իրականացնելու ձևեր:

Օրը հարմար է ճշգրտություն, ուշադրություն և կենտրոնացվածություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար, իսկ ահա երեկոն նպատակահարմար է նվիրել պասիվ հանգստին:

Ջրհոս. Օրն այնքան էլ վատը չէ, սակայն դուք հակված եք կատարվող իրադարձությունները գնահատել բացասաբար: Ինչ էլ որ անեն շրջապատի մարդիկ, որքան էլ որ նրանք ձգտեն օգնել ձեզ, միևնույն է՝ դուք դժգոհ եք և հարկ չեք համարում դա թաքցնել: Հնարավոր են վեճեր, կոնֆլիկտ՝ աշխատակիցների և ղեկավարության հետ:

Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, պարտքով փող տալ կամ վերցնել: Օրը հարմար չէ պրոֆեսիոնալ կամ անձնական կյանքում շրջադարձային փոփոխությունների համար: Եթե դուք վստահ եք, որ ստեղծված իրավիճակը ձեր սրտով չէ, դանդաղորեն և զգուշությամբ ուղղորդեք իրադարձությունների զարգացումը ձեր անհրաժեշտ հունով:

Ձկներ. Թվում է, թե այսօր դուք ունակ եք շատ բաների հասնելու, սակայն, ավաղ, մեծ հաջողության հույսերն ապարդյուն են: Ձեր գործերին միջամտում են մարդիկ, ովքեր առաջնորդվում են բացառապես սեփական շահերով, և նման անձանց պատճառով դուք ստիպված եք փոխել ձեր պլանները, իսկ երբեմն էլ՝ հրաժարվել ձեր առջև դրված նպատակներից:

Մտերիմները ձեզ աջակցում են բարոյապես, սակայն, ցավոք, չեն կարող իրական օգնություն ցուցաբերել: Օրվա վերջին դուք կարևոր տեղեկություններ կստանաք՝ կապված ֆինանսների կամ ունեցվածքի հետ: Երեկոն ցանկալի է տանն անցկացնել, հրաժարվելով աշխարհիկ միջոցառումների այցելելուց: