Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Lifestyle

Աստղագուշակ՝ հունվարի 13-ի համար

Խոյ: Հարմար օր է երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Պատրանքներ չունեք, ձեր հնարավորությունները ճիշտ եք գնահատում, շրջապատի մարդկանց հարցում ևս չեք սխալվում: Համառություն դրսևորելու դեպքում՝ շահեկան գործարքներ կկնքեք, մասնագիտական առաջընթաց կունենաք, ազդեցիկ մարդկանց շրջանում ձեռք կբերեք հովանավորներ: Հաջողությունը հեշտ չի տրվում, ցանկալի արդյունքների հասնելու համար որոշ ջանքեր կպահանջվեն :

Թե՛ աշխատավայրում և թե՛ տանը գործերը շատ են, սակայն փորձեք ժամանակ գտնել հանգստի համար, հակառակ դեպքում՝ երեկոյան ուժասպառ կլինեք, ինքնազգացողությունը կվատանա: Նոր կոսմետիկ պրոցեդուրաներով տարվել չարժե, նախապատվությունը տվեք փերձված միջոցներին:

Ցուլ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, չեն բացառվում կորուստները և տույժերը: Սպասվող գումարային մուտքերը կձգձգվեն, ստիպված կլինեք դիմել մտերիմների, ընկերների օգնությանը: Աշխատավայրում խնդիրներ կծագեն: Ձեր ծանրաբեռնվածությունը չափազանց շատ է, և դրա հետ կապված ձեր դժգոհությունը հայտնելու առիթը բաց չեք թողնի: Ղեկավարության հետ ունեցած վիճաբանությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Կանանց հետ լեզու գտնել չի ստացվի: Ցուլ նշանի թույլ սեռի ներկայացուցիչները կվիճեն անգամ ամենամոտ ընկերուհիների հետ: Օրվա երկրորդ կեսին կզբաղվեք ընտանեկան հոգսերով: Հարազատները բարձր կգնահատեն ձեր ուշադրությունն ու հոգատարությունը:

Երկվորյակ: Այսօր նախաձեռնությունը ձեր ձեռքը կվերցնեք, մեծ խանդավառությամբ նոր գործեր կձեռնարկեք: Հավատացած եք, որ աջակցության կարիք չունեք և մերժում եք, երբ մտերիմներն իրենց օգնությունն են առաջարկում: բայց իզուր, որովհետև, նրանց հետ կիսվելով , կխնայեիք ձեր ժամանակն ու ուժերը:

Առավել զգույշ եղեք օրվա երկրորդ կեսին, այս ժամանակահատվածում կոտրվածքներ ստանալու վտանգը մեծ է: Հետևեք սննդակարգին, քանզի մասողական համակարգն այսօր խոցելի է: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք հրաշալի կդասավորվեն:

Խեցգետին: Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք , հակառակ դեպքում սկսած գործերը կձախողվեն: Համախոհներ դժվար թե գտնեք, իսկ թշնամիներ ձեռք կբերեք հեշտությամբ, քանի որ այսօր հակված եք մարդկանց ասելու այն ամենը, ինչ մտածում եք նրանց մասին: Կոնֆլիկտներ կծագեն ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ, ովքեր չեն հանդուրժի իրենց հասցեին ձեր մեկնաբանությունները:

Օրվա երկրորդ կեսն ավելի լավ կդասավորվի, աշխատանքում հաջողություններ կբերի: Հրաշալի ժամանակահատված է գործատուների, գգործընկերների հետ հանդիպելու համար: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են ,ձեր ձեռքբերումները վերջիններիս շատ կուրախացնեն:

Առյուծ: Հրաշալի օր է նորանոր ծրագրեր կազմելու, երազելու,մտածելու համար: Կոնկրետ գործողությունների անցնել չարժե, դժվար թե այսօր ճիշտ քայլեր ձեռնարկեք, իսկ սխալներից խուսափել չիհաջողվի: Համախոհների հետ հնարավոր են տարաձայնություններ, չի բացառվում, որ նրանցից որևէ մեկը կորոշի դադարեցնել համագործակցությունը:

Երեկոն ցանկալի է անցկացնել տանը, կարող եք հյուրեր ընդունել: Միջոցառումները կձանձրացնեն, տհաճ հանդիպումների հավանականությունը մեծ է: Նշանի որոշ ներկայացուցիչներ, անհասկանալի պատճառով, կարող են կասկածի տակ առնել իրենց արտաքին հմայքն ու գրավչությունը:

Կույս: Բարդ օր է սպասվում, բայց Կույս նշանի ներկայացուցիչներն այսօր մարտական են տրամադրված, և նրանց ոչինչ չի կանգնեցի: Աջակիցներ դժվար թե ի հայտ գան, մինչդեռ շատերը ցանկություն կհայտնեն հետևել ձեզ, անցնել ձեր անցած ճանապարհով: Օրվա երկրորդ կեսին, իրադարձությունները կապացուցեն, որ ամեն բան ճիշտ եք արել: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, շահութաբեր համագործակցության սկիզբ կդրվի:

Հեշտությամբ եք ծանոթություններ հաստատում, ձեր գլուխը պտտեցնելն այնքան էլ դժվար չէ: Արագ եք սիրահարվում, սակայն զգացմունքները միշտ չէ, որ փոխադարձ են լինում:

Կշեռք: Աշխատելու համար հրաշալի օր է: Մասնագիտական հարցերին ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ եք մոտենում: Ամենաբծախնդիր մարդիկ անգամ ձեզ քննադատելու առիթ չեն ունենա: Կարևոր հարցեր քննարկելիս՝ ղեկավարության հետ միանգամից փոխըմբռնման չեք հասնի, փոխարենը կկարողանաք ապացուցել ձեր իրավացիությունը:

Հարմար օր է կարևոր հանդիպումների, քնությունների հանձնման, ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Հնարավոր է գումարային շահույթ: Ծախսերը նախատեսվածից շատ կլինեն, սակայն դրանք գերագույն հաճույք կպարգևեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի լուծել ընտանեկան որոշ հին խնդիրներ:

Կարիճ: Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում ձեռքբերումներ չեն լինի, անհաջողությունների շղթան կնյարդայնացնի ձեզ: Որևէ արժեքավոր իր կորցնելու վտանգը մեծ է: Խոհարարական, դիզայներական, դիմահարդարման ոլորտում բոլոր տեսակի փորձարկումները կձախողվեն:

Օրվա երկրորդ կեսն առավել հաճելի կդասավորվի: Ընկերների հետ շփումը կուրախացնի, բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելով՝ դրական լիցքեր կստանաք: Հնարավոր է գումարային շահույթ, սպասեք նվերների:

Աղեղնավոր: Օրն անհաջող է: Հեշտությամբ տրվող հաջողությունների ակնկալիք չունենաք, ցանկալի արդյունքի հասնելու համար ստիպված եք շատ աշխատել: Խուսափեք խորամանկություններից, քանզի բացահայտվելու դեպքում խիստ կպատժվեք,իսկ խնդիրները միայն կավելանան: Ազդեցիկ մարդկանց ուշադրությունը գրավելու բոլոր փորձերն անօգուտ են: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ:

Այնուամենայնիվ հուսահատվել չարժե: Զգուշանալու դեպքում՝ կկարողանաք խուսափել կորուստներից: Մտերիմները դժվար պահերին կաջակցեն ու կքաջալերեն ձեզ, ծայրահեղ իրավիճակներում միայնակ չեք մնա: Երեկոյան բացասական միտումների ազդեցությունը կնվազի, ամեն բան իր տեղը կընկնի:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսն այքան էլ բարեհաջող չի դասավորվի, սակայն հրաշալի կերպով կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Այսօր նշանի ներկայացուցիչները բարդ իրավիճակներում անգամ չեն կորցնում հոգեկան հավասարակշռությունը, օգնում են հաշտվել բոլոր նրանց, ովքեր գժտվել են միմյանց հետ, ոգևորում են մտերիմներին, նոր ծանոթություններ են հաստատում: Այսօր ազդեցիկ հովանավորներ գտնելու հավանականությունը մեծ է:

Հարմար օր է ընկերների, բարեկամների հետ շփվելու, հյուրեր ընդունելու համար: Ոչ պաշտոնական միջավայրում գործնական հարցերի քննարկումը՝ շահեկան կլինի: Ուրախալի լուրեր կլսեք, չնախատեսված ուղևորության կմեկնեք:

Ջրհոս: Ստիպված կլինեք համակերպվել հանգամանքների հետ և փոխել նախապես կազմած ծրագրերը: Լուրջ անախորժությունների մասին խոսք լինել չի կարող, սակայն փոքր թյուրիմացություններն անգամ սրտին մոտ կընդունեք: Օրվա երկրորդ կեսին կդժվարանաք շփվել մարդկանց հետ, տրամադրությունը փոփոխական կլինի:

Շինարարությամբ, վերանորոգման աշխատանքներով զբաղվել չարշժե: Զգուշացեք սուր կտրող գործիքներից: Փորձեք խնայել դրամական միջողցները, խուսափեք չնախատեսված գնումներից:

Ձկներ: Իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Կարևոր գործերը շատ են, իսկ ժամանակը՝ սուղ: Զերծ մնացեք անիմաստ խոսակցություններից, զբաղվեք այնպիսի գործերով, որոք իրոք արդյունավետ են: Խուսափում եք մտերիմների առաջարկած օգնությունց և սխալ եք վարվում, ընդունելով այն՝ կհաջողվեր թեթևացնել սեփական հոգսերը:

Նպատակահարմար օր է ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Արժեքավոր նվերներ կստանաք: Հնարավոր են գումարային մուտքեր, ի հայտ կգան ազդեցիկ հովանավորներ: Մի շտապեք վստահել նոր ծանոթներին, այսօր ամեն քայլափոխի կհանդիպեք մարդկանց, ովքեր կցանկանան շահագործել ձեզ: