Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
Legal

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՀԱՄԱՐ

Խոյ. Օրն անցնում է բոլորովին ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք, և տհաճ միջադեպերի հավանականությունը բավական մեծ է: Պլանները ստիպված եք լինելու փոխել ընթացքում, և դա բոլորովին ձեր սրտով չէ: Ձգտելով ինքնուրույն կայացնել որոշումները, դուք մերժում եք ցանկացած խորհուրդ, անգամ չեք լսում շրջապատի կարծիքը: Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ: Բարձր է կենսական ներուժը, և դուք հոգնածություն չեք զգում: Բարենպաստ օր է նաև մտերիմների հետ շփումների համար: Դուք պատրաստ եք ցանկացած փոխզիջման գնալ, ինչը չի կարող չգնահատվել շրջապատի կողմից:

 

Ցուլ. Սա այն օրերից է, երբ ձեր մեջ, չգիտես որտեղից, գլուխ է բարձրացնում ձեզ ոչ բնորոշ եսասիրությունը, իսկ դրա դրսևորումներն էլ համընդհանուր դժգոհություն են առաջացնում շրջապատի մոտ: Սակայն քննադատությունը ձեզ այնքան էլ չի անհանգստացնում՝ դուք հստակ տեսնում եք ձեր նպատակը, և ոչ ոք ու ոչ մի կերպ չի կարող ձեզ ուղուց շեղել: Անգամ տհաճ միջադեպերը, որոնցից, ցավոք, հնարավոր չի լինի խուսափել, ձեզ համար լուրջ խնդիրներ չեն առաջացնում՝ դուք մեկը մյուսի ետևից հաղթահարում եք բոլոր արգելքները:

Երկվորյակներ. Այսօր դուք օժտված եք չմարող եռանդով ու նաև չափազանց նպատակամղված եք, ինչի շնորհիվ էլ գերազանցում եք ձեր մրցակիցներին: Երբեմն ձեր վճռականությունը հասնում է ագրեսիվության, և դրա պատճառով դուք վտանգում եք կորցներ վաղեմի դաշնակիցներին: Ճիշտ է, դեռևս դա չի անհանգստացնում, քանի որ դուք վստահ եք, որ հաջողության միայնակ էլ կհասնեք: Այնինչ հետագայում սասանված հարաբերությունները պետք կլինի հարթել, իսկ դա այնքան էլ հեշտ չի լինի: Ցանկալի չէ մտերիմների հետ քննարկել ֆինանսների, անշարժ գույքի և ունեցվածքի հետ կապված հարցեր: Շփումների առումով օրը բավական բարդ է, քանի որ դուք շատ լավ հասկանում եք, թե ինչ եք ցանկանում, սակայն շրջապատի ցանկությունների հանդեպ ունեք չափազանց աղոտ պատկերացում:

 

Խեցգետին. Օրը հաջող ընթացք կունենա, եթե դուք կարողանաք ետ մնալ չմտածված քայլերից: Հիշեք, որ ցանկացած գործողություն պետք է ինչպես հարկն է կշռել, և վատ չէր լինի հետևել փորձառու դաշնակիցների և ավագ սերնդի ազգականների խորհուրդներին: Վստահ եղեք, որ նրանք ձեզ միայն ճիշտ ուղղությունը ցույց կտան: Օրվա ընթացքում աճում է ազատության և անկախության հանդեպ ձգտումը, նշանի որոշ ներկայացուցիչներ հասկանում են, որ եկել է նախկին կապերը խզելու ժամանակը: Կարևոր է չշտապել նոր կապեր ձեռք բերել՝ ոչ բոլոր մարդիկ են այնքան վստահելի, որքան այսօր ձեզ թվում է:

Առյուծ. Այսօր դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր տեսակետը և հաճախ եք շրջապատին ասում բավական անցանկալի բաներ: Սակայն ոչ ոք ձեզանից չի նեղանում, և օրն անցնում է առանց վեճերի ու կոնֆլիկտների: Լավ են անցնում գործնական հանդիպումները, դուք հասնում եք համագործակցության ձեռնտու պայմանների, կարելի է նաև ղեկավարության հետ ձեր աշխատավարձի բարձրացման և կարիերայի աստիճաններով բարձրանալու հարցեր քննարկել: Աճող պատվախնդրությունը ձեզ լուրջ հակառակորդ է դարձնում, մրցակիցներն ու անբարյացկամները դա շատ լավ հասկանում են: Օրվա երկրորդ կեսը կապված կլինի վաղեմի ընտանեկան խնդիրների սրման հետ:

 

Կույս. Օրը ամենաբարենպաստներիցը չէ, և հիմնականում այն պատճառով, որ դուք մեծ ուշադրություն եք դարձնում միայն այն բանի ինչը ձեղ դուր չի գալիս, չաիփց ավելի մեծ տեղ եք հատկացնում անհաջողություններին, հանձնվում եք գրեթե ակնթարթորեն, եթե հանկարծ ձեր ճանապարհին անսպասելի խոչընդոտներ են հանդիպում; Դուք շատ ժամանակ եք անցկանցում զրույցների վրա, որոնք հաճախ անօգուտ և անհետաքրքիր են: Ձեզ հաճախ շեղում են գործից, և դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ շրջապատին ձեր զբաղմունքը կարևոր չի թվում: Հնարավոր են չպլանավորած ծախսեր:

Կշեռք. Այսօր արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ օրը խոստանում է զգալի պրոֆեսիոնալ հաջողություններ, հնարավոր է նաև ինքնադրսևորում ծառայության ոլորտում: Ձեզ համար դժվար չի լինի գտնել դաշնակիցների, ընդ որում, դրանց մեծամասնությունը պատրաստ է աշխատել գաղափարի համար և առանձնապես հետաքրքրված չէ նյութական վարձատրությամբ: Օրը հարմար է իրավաբանական հարցեր լուծելու համար, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր: Ցավոք, հարաբերությունները մտերիմների հետ դասավորվում են ոչ այնքան բարենպաստ: Ձեր տրամադրությունը փոփոխական է, ինչը դժվարացնում է շրջապատի կողմից ձեզ հասկանալը:

 

Կարիճ. Այսօր բացասական միտումների ազդեցությունը գերիշխող է, և դրա պատճառով անգամ ամենապարզ գործերը դուք կատարում եք սովորականից ավելի դժվար: Խնդիրներ կարող են ծագել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ անձնական հարաբերություններում՝ հենց որ ինչ-որ բան ձեր ուզածով չի լինում, դուք ձեր ափերից դուրս եք գալիս, չմտածելով շրջապատի զգացմունքների մասին: Ֆինանսական գործերը զգուշավորություն են պահանջում՝ չարժե ռիսկի գնալ ոչ’ սեփական, ոչ էլ՝ ուրիշների փողերով: Դուք ձեզ կարող եք թույլ տալ միայն փոքր ձեռքբերումներ, իսկ խոշոր գնումները ավելի լավ է հետաձգել:

Աղեղնավոր. Շատ բարդ է օրվա առաջին կեսը: Դա այն ժամանակահատվածն է, երբ շրջապատը ձեր հանդեպ տրամադրված է թշնամաբար, դուք ստիպված եք պաշտպանության անցնել, ինչը ձեզ համար չափազանց ձանձրալի և հոգնեցուցիչ է և լավագույն ձևով չի անդրադառնում տրամադրության վրա: Օրվա ընթացքում ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել: Երեկոյի մոտ դրական միտումները թափ կհավաքեն, և դուք կկարողանաք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների և ընկերների հետ: Ռոմանտիկ ժամադրություն ավելի լավ է չնշանակել՝ ձեզ դժվար կլինի համապատասխան ձևով տրամադրվել:

 

Այծեղջյուր. Չնայած օրը զերծ չէ բարդություններից, այնուամենայնիվ այն անհաջող չես անվանի: Դուք բոլոր խնդիրները հարթում եք ավելի լավ, քան շրջապատի մարդիկ, դրա հետ մեկտեղ էլ սիրով օգնում եք բոլոր բարդ իրավիճակում հայտնվածներին: Սա շատ բարենպաստ օր է հարաբերություններ հարթելու և կոնֆլիկտներ կարգավորելու համար: Գլխավոր բանը, որի մասին պետք է հիշել, դա այն է, որ պայմանավորվածությունները, որոնք այսօր ձեռք են բերվելու, պետք է պահպանել, եթե անգամ հանգամանքները փոխվեն: Բարենպաստ օր է աշխարհիկ միջոցառումներ այցելելու համար, որտեղ դուք կկարողանաք հետաքրքիր ծանոթություններ հաստատել:

Ջրհոս. Օրը անհանգիստ ու բարդ է, լի՝ մանր իրադարձություններով և աննշան միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ առավել կարևոր բաների վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների հետ: Օրվա էմոցիոնալ ֆոնը անկայուն է, պահերով դուք կորցնում եք հավասարակշռությունը, հաճախ գործում եք հակառակ սթափ մտածողությանը: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ տխրեցնում է: Աճում են ծախսերը, ընդ որում դրանք դժվար թե արդարացված լինեն:

 

Ձկներ. Այսօր ձեզ համար բավական հակասական իրավիճակ է ստեղծվելու՝ խնդիրները, որ անհաղթահարելի են թվում շրջապատին, դուք առանց դժվարության կարգավորում եք, այնինչ այնպիսի գործերում, որոնք ոչ մեկի մոտ բարդություններ չեն առաջացնում, դուք անհաջողության եք մատնվում: Օրը առավել հարմար է պրոֆեսիոնալ ոլորտին վերաբերող սեմինարների և կոնֆերանսների մասնակցելու, ինչպես նաև շփման շրջանակները ընդլայնելու համար: Օրը հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, չի բացառվում աշխատակիցներից կամ գործընկերներից մեկով հրապուրվելու հեռանկարը: