Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
uncategorized

Ինչո՞ւ տարածքների վերադարձի հարցը ի սկզբանե դարձավ բանակցային օրակարգի հիմք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

1994 թ. հրադադարից հետո մեր գերխնդիրը եղել ու մնում է ԼՂ հակամարտության վերջնական հանգուցալուծումը: Այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկվել են հարցի կարգավորման բազմաթիվ տարբերակներ, բայց դրանք բոլորն ունեցել են մեկ գլխավոր ընդհանրություն` մեզ համար անվտանգության գոտի համարվող շրջանների վերադարձ: Եթե պատերազմի ավարտից հետո առաջին տարիներին իշխանություններն այդ մասին լռում էին, իսկ այդ մասին բարձրաձայնողներին հրապարակավ գամում անարգանքի սյունին (ինչը հասկանալի էր` պատերազմը նոր էր ավարտվել, զոհված տղերքի արյան հոտն էլ դեռ օդում էր), ապա վերջին տարիներին փորձում են ստեպ–ստեպ դուրս սպրդող տեղեկությունների միջոցով մեր ուղեղը սովորեցնել ու հարմարեցնել այդ, թվում է, այլընտրանք չունեցող անխուսափելիությանը: Ընդ որում, վերջին մի քանի անգամը դա արվել է բարձրագույն մակարդակով: Որ Հայաստանը պատրաստ է եղել վերադարձնել տարածքներ դեռ Կազանում, մի քանի ամիս առաջ հայտարարեց անձամբ նախագահը: Իսկ որ Հայաստանի միակ ելքն այսօր էլ մնում է տարածքների վերադարձը, հաստատեց առաջին նախագահը:
Եվ այսպես, ինչո՞ւ տարածքների վերադարձի խնդիրը դարձավ օրակարգի հիմք բանակցությունների հենց սկզբից:
Անկախություն ստանալուց անմիջապես հետո Ադրբեջանը ի լուր աշխարհի հայտարարել է` իմ տարածքում ունեմ դժգոհություններ, որոնք հանգեցրել են կոնֆլիկտի, ասել կուզի` սա իմ ներքին հարցն է: Եվ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև հակադրությունը միջազգային հանրությունն իր համար ձևակերպել է որպես այդ երկրի ներքին կոնֆլիկտ: Բայց այդ թեզը չէր ստանա վավերացում, եթե Հայաստանը այն չհաստատեր: Իսկ Հայաստանն այն հաստատել է` 1991 թ. ԱՊՀ–ին, ապա 1992 թ. ԵԱՀԿ–ին (այդ ժամանակ` դեռ ԵԱՀԽ) անդամակցության պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունը ՃԱՆԱՉԵԼ Է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ՆԵՐԱՌՅԱԼ Լեռնային Ղարաբաղը: Ու 1992 թ. մարտի 24–ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԽ նախարարների խորհրդի հատուկ նիստում որոշում է ընդունվել հրավիրել Մինսկի կոնֆերանս, որի խնդիրն էր լուծել Ադրբեջանի տարածքում առկա կոնֆլիկտային վիճակը: Ու համապատասխան փաստաթղթում արձանագրվել է` զբաղվել Ադրբեջանի տարածքում գտնվող ԼՂ շրջանի կոնֆլիկտային վիճակով, որտեղ գոյություն ունի իրենց բնակավայրերից հարկադրաբար հեռացած շուրջ 400000 ադրբեջանցի փախստականների և շուրջ 180000 հայերի խնդիր: Այսինքն, ԼՂ հակամարտությունը ի սկզբանե դիտվել է որպես Ադրբեջանի տարածքում առկա երկու խումբ քաղաքացիների միջև ներքին կոնֆլիկտ: Ընդ որում, նախ` ադրբեջանցիների, հետո` հայերի: Քաղաքագետ Մանվել Սարգսյանը համոզված է` մինչ այսօր որևէ բան չի փոխվել: Ինչպես աշխարհն ընկալել է, այնպես էլ շարունակում է ընկալել այս հարցը:
Իսկ ո՞րն է եղել հետևանքը: Երբ 1991 թ., ապա 1992 թ.–ին Հայաստանը ԼՂ–ի նկատմամբ իր իրավունքները հանձնել է Ադրբեջանին, աշխարհի արձագանքը չի ուշացել: Երբ 1991 թ. դեկտեմբերի 10–ին ԼՂ–ն հայտարարեց անկախություն, Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց: Խնդիրը մեկն էր` հայաթափել տարածքը: Սկսվեց մեծ ընդհարում: Ադրբեջանը պարտվեց: Ու ռազմական գործողությունները դուրս եկան ԼՂ մարզի սահմաններից: Ի՞նչ տեղի ունեցավ: Երբ 1992 թ. մերոնք ազատագրեցին Շուշին, աշխարհը լռեց` դու իրավունք ունես քո` հայաբնակ տարածքում հսկողություն սահմանել: Մերոնք ազատագրեցին Լաչինը: Աշխարհը կրկին լռեց` քանի որ հայտարարել ես Հայաստանի հետ միանալու մասին, քեզ պետք է միջանցք: Մերոնք մտան Քարվաճառ: Լսվեց միջազգային հանրության ձայնը` կներեք, դա ձերը չէ: Եվ ի հայտ եկավ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի առաջին բանաձևը` դուրս բերել տեղական հայկական զորքերը: Ուշադրություն դարձրեք` տեղական հայկական զորքերը, ասել կուզի` Ադրբեջանի տարածքի հայկական ուժերը: Իսկ Հայաստանին ընդամենն ասել են` բանեցրու քո ունեցած ազդեցությունը: Մերոնք շարունակել են ազատագրել մյուս շրջանները` Աղդամ, Ֆիզուլի ու մյուսները: Դրանց հետևել են ՄԱԿ–ի ԱԽ–ի նույնաբովանդակ մյուս երեք բանաձևերը: Ու այս բանաձևերն են, որ հետագայում հիմք են դարձել բոլոր այն առաջարկների, այդ թվում` Մադրիդյան սկզբունքների համար, որոնց շուրջ ընթացել են բանակցությունները: Ու այս բանաձևերն են, որոնց մասին մինչ օրս պատեհ ու անպատեհ ցանկացած առիթի դեպքում Ադրբեջանը բարձրաձայնում է` հենց իրեն` աշխարհին հիշեցնելով իր իսկ խոսքերն ու պահանջները:
20 տարուց ավելի տևող բանակցային այս գործընթացում կողմերին առաջարկվել են տարբեր լուծումներ: Ընդ որում, նախնական շրջանում աշխարհի դիրքորոշումը եղել է շատ խիստ: «Հայաստանը պետք է վերադարձներ տարածքները, որից հետո կմտնեին զորքեր և վերջ: Մնացած բոլոր հարցերը դառնում էին հետագա քննարկման առարկա: Այսինքն, կարգավիճակի մասին խոսք անգամ չի եղել»,– փաստում է Մ. Սարգսյանը: Տարածքներ, դիմացը` ոչինչ, ավելի ճիշտ` անորոշ ապագա, անորոշ խոստումներ: Վիճակը փոխվել է 2007–ի նոյեմբերին, երբ առաջարկվել են Մադրիդյան սկզբունքները: Դրանց առաջին կետը սահմանել է` Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ երկրորդ կետն ասել է`Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով: Այսինքն, 2007–ից հետո միայն աշխարհը ճանաչել է ԼՂ ինքնորոշման իրավունքը:
Այսօր էլ մեծ հաշվով բանակցային օրակարգի հիմքը չի փոխվել` տարածքների վերադարձ, միջանկյալ կարգավիճակի տրամադրում, հարցի հետագա կարգավորում` փախստականների վերադարձի, իրավականորեն պարտադիր կամարտահայտության կազմակերպման, վերջնական կարգավիճակի որոշման և խաղաղապահ զորքերի ներդրման միջոցով:
Իսկ ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարությունը կողմ եղել և է տարածքների վերադարձին:

Շարունակելի

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: