Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Մայիսյանում խնդիրների լուծումը հետաձգել են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարեվերջ է, սովորաբար, տարվա այս սեզոնին ամփոփում են արածը և ծրագրում հաջորդ տարվա անելիքները։ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում խնդիրների շարքը սկսվում և չի ավարտվում։

Փողոցների լուսավորություն, ճանապարհների վերանորոգում, ոռոգման ջուր։ Սրանք բնակիչների կողմից ամենահաճախ բարձրացվող հարցերն են։

Ըստ մեր զրուցակիցների՝ խնդիրներն այսքանով չեն ավարտվում: Դրանք սկսվում են համայնքի սանիտարական մաքրման աշխատանքները ժամանակին կազմակերպելուց և ավարտվում մանկապարտեզի շենքի կառուցումից։ Այստեղ տեղացիները տարիներ շարունակ առաջնային խնդիրներից մեկը համարել են ճանապարհների անմխիթար վիճակը։

Բնակիչները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ ճանապարհների պատճառով նույնիսկ տաքսիներն էին հրաժարվում Մայիսյան ուղևոր փոխադրել, իսկ սեփական ավտոմեքենաներ ունեցողներն էլ դժգոհում էին, որ ստիպված են լինում տարվա մեջ մի քանի անգամ մեքենան վերանորոգել: Մայիսյանի համայնքապետ Եսայի Մովսիսյանի քառամյա ծրագրի մի մասն է կազմում ճանապարհների վերանորոգումը: Այսօր վիճակը փոքր– ինչ բարելավվել է:

«Փոսալցման աշխատանքներ են կատարվել: Մարդիկ արդեն համայնքում կարողանում են տեղաշարժվել: Արդեն ամեն ինչ նորմալ է»,– հայտնեց նա:

Պետական մոտեցում է պահանջվում նաև մանկապարտեզի վերանորոգման հարցում։ Այստեղ մանկապարտեզի տարիքի 50–ից ավելի երեխա կա: Մանկապարտեզը չի գործում արդեն 21 տարի: Պատճառն էլ այն է, որ 90–ականներին համայնքի բազմաբնակարան շենքերից մեկը հրդեհվել էր, և այդ շենքի 4 ընտանիքները ժամանակավորապես տեղափոխվել էին մանկապարտեզի շենք։

Մայիսյանի համայնքապետն ասաց, որ պետական աջակցության կամ բարերարների օգնությամբ կարող են խնդրին լուծում տալ:

Այս հարցով դիմել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` վերջինս էլ հարցը նաև կառավարությունում է բարձրացրել։ Մովսիսյանի հաշվարկով՝ մանկապարտեզի շենքի վերակառուցումը կարժենա 50–60 մլն դրամ:

«Դպրոցում նախակրթարան ունենք, որը երկու խմբից է բաղկացած, բայց բոլոր երեխաներն այդտեղ չեն կարող տեղափոխվել: Կան երեխաներ, որոնք հարևան համայնքների մանկապարտեզներն են հաճախում, կամ Մեծամոր ու Արմավիր են գնում»,– նշեց մեր զրուցակիցը:

Այստեղ թիվ մեկ խնդիրը շարունակում է ոռոգման ջրի հարցը մնալ: Դեռ 150 ընտանիքներ 30 հեկտար տնամերձ հողամասեր չեն կարողանում մշակել ոռոգման ջրի բացակայության պատճառով: Նրանք նաև փոխանցեցին, որ համայնքապետարանի և ջրամատակարարի կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով համայնքի որոշ հատվածներում ջրախողովակները վերանորոգվել են, բայց դեռ մնում են թաղամասեր, որտեղ ջուրը մատակարարվում է 17–ժամյա գրաֆիկով, և որտեղ հին խողովակաշարերը նորով փոխարինելու անհրաժեշտություն կա։

«Ոռոգման ջրի հարցը շատ սուղ է: Խորքային հոր է պետք: Եկող տարվա ծրագրում կա: Մարդիկ այս տարի ոռոգման ջրի խնդիր ունեցան, չկարողացան հող մշակել, դա է նրանց ապրուստի միակ միջոցը: Պետական ծրագրով նախատեսված է խորքային հորի կառուցումը: Ինքնահոս համակարգով ոռոգելն անհնար է»,– ասաց նա:

Չնայած ոռոգման ջրի սակավությանն՝ այստեղ բերքատվության բարձր ցուցանիշներ են արձանագրվել: Խաղողի բերքատվությունից գոհ են, բայց գներից են հիասթափված: Նախորդ տարվա 140 դրամի փոխարեն 120 դրամով են գործարաններին հանձնել:

Մայիսյանում 2018 թվականից ակնկալիքները մեծ են: Եկող տարվան են հետաձգել նաև համայնքի լուսավորության ծրագիրը:

«Գլխավոր ճանապարհների լուսավորությունն անցկացված է: Եկող տարի նախատեսում ենք մնացածներն էլ անցկացնել»,– անելիքները թվարկեց համայնքապետը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում