«Հանրապետություն» կուսակցությունից` «Հանրապետական» կուսակցություն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նոր իրավիճակ է ստեղծվել Երևանի Նոր Նորք, Ավան, Քանաքեռ–Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: Նոր դեմք կհայտնվի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում: Նախկինում ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ղուկաս Ուլիխանյանն այս անգամ ՀՀԿ ցուցակով կառաջադրվի պատգամավորության թեկնածու: Նրա հաղթելու հնարավորությունը մեծ է: Եղբայրը` Արմեն Ուլիխանյանը, այդ տարածքի թաղապետն է: Ունեն բիզնեսներ–դեղատներ:
Ըստ էության, «Փաստի» տվյալներով, Սերժ Սարգսյանը դեմ չէ Ղուկասի` ռեյտինգային ցուցակում ընդգրկվելուն, և, ամենայն հավանականությամբ, նա դաբրո կստանա:
Նախորդ ընտրություններում այս տարածքից պատգամավոր դարձավ Սամվել Ֆարմանյանը, ով ֆինանսական լծակներ չունի, բայց ՀՀ նախագահի վստահելի մարդն է: Այս հանգամանքն էլ նրան, ըստ մեր տեղեկությունների, թույլ կտա ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: