Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Իմիտացիա անելու փորձը հաջողություն չի ունենա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստան–Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բարեփոխումներ է նախատեսում նաև դատաիրավական ոլորտում: Մասնավորապես համաձայնագրի 4–րդ հոդվածի երրորդ կետով սահմանվում է, որ կողմերը պետք է համագործակցեն դատական և իրավական բարեփոխումների հետագա առաջընթացի ապահովման հարցում այնպես, որ երաշխավորվի դատական համակարգի, քրեական հետապնդման և իրավապահ համակարգի անկախությունը, որակն ու արդյունավետությունը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով, ՀՀ–ն ունի նշված բարեփոխումներն իրականացնելու հնարավորությունը, բայց հարցն այն է՝ կիրականացնի՞, թե ոչ:

«ԵՄ համաձայնագրի ստորագրման առաջնահերթ հարցերից մեկը դատական և իրավապահ համակարգի բարեփոխման հարցն է: Մասնավորապես, երբ շեշտվում է անկախությունը: Բայց գիտենք, որ դատական համակարգը կախվածության մեջ է գործադիր մարմնից, ինչը թույլ չի տալիս, որ այդ համակարգը առանձնանա և անկախանա: Նախագահն ինքն է նշանակում դատավորներին, և այդպիսով այդ համակարգն ամբողջությամբ պահում է իր ձեռքում:

Ես չգիտեմ՝ բարեփոխելու կամքը կունենա՞ն, երբ դատական համակարգը մեզ մոտ շատ վատ իրավիճակում է: Տեսնում ենք, թե որքան անմեղ մարդիկ կան, ովքեր անհիմն մեղադրանքներով հայտնվել են բանտերում, ինչ–որ հաշվեհարդարների, վրեժխնդրությունների զոհ են դարձել: Տեսնում ենք նաև, թե ինչպես են հիվանդ մարդկանց պահում կալանքի տակ: Մարդկանց անպայման կալանավայր են տեղափոխում և այլ խափանման միջոցներ չեն ընտրում: Դատական համակարգն ամբողջությամբ պետք է բարեփոխվի, բայց իշխանությունը չի գնա դրան, որովհետև իր հենարանը հենց դատական համակարգն է: Այդ համակարգով կեղծում են այն ամենն, ինչ ուզում են»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Հարցին, թե համաձայնագրի ստորագրումից հետո կա՞ն ճանապարհներ, որոնցով իշխանությունը կկարողանա քողարկել նշված պահանջը չկատարելու փաստը, Ժ. Ալեքսանյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ իշխանությունը քողարկելու խնդիր չի դնում: Շատ բաց է այդ առումով: Համաձայնագիրը ստորագրելուց արդեն գրեթե մեկ ամիս է անցել, բայց տեսնում ենք աղմկահարույց դատավարություններ, որտեղ, օրինակ, Կարո Եղնուկյանը ծանր վիճակում է, առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով դատական նիստերը հետաձգվում են, բայց այդուհանդերձ նրա խափանման միջոցը չի փոխվում: Պետք է սկսեին ինչ–որ քայլեր անել, բայց իրենք միայն ձևական բարեփոխումներ են անում, որոնցից մեկն, օրինակ, Երևանում մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագիծն է: Սա ողջունելի է, եթե իսկապես իր նպատակին է ծառայելու: Բայց չեմ պատկերացնում, որ ՀՀ–ն ի վերջո քաղբանտարկյալներ չի ունենալու կամ դատարանը կունենա այն ազատությունն ու անկախությունը, որ ազատ կարձակի քաղբանտարկյալներին: Մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ հարցերը լուծվում: Պետք է այս ընթացքում քայլեր անեին, բայց չեն անում: Ես չեմ ուզում այդքան ծայրաստիճան վատատես լինել, գուցե՞ ժամանակ է պետք, քանի որ դեռ պետք է վավերացվի համաձայնագիրը: Բայց ամեն դեպքում կա Ուկրաինայի և այլ երկրների փորձը: ԵՄ–ն նաև գումարներ է խոստանում այդ բարեփոխումների համար: Կարծում եմ՝ եթե բարեփոխումներ չիրականացնեն, ԵՄ–ն ՀՀ–ին պարզապես այդ գումարները չի տա: Բարեփոխումների իմիտացիա անելու փորձը ևս հաջողություն չի ունենա, որովհետև արդեն լավ գիտեն իրենց իմիտացիաների մասին: Իշխանությունն, այնուամենայնիվ, բռնել է ձևական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհը»,– նշեց իրավապաշտպանը՝ նկատի ունենալով Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծը:

«ՀՀ–ում դատական համակարգը զրոյի է հավասարեցված: Օրինակ է «Սասնա ծռերի» անդամներին հենց դատարանի շենքում ծեծի ենթարկելը: Դատարանի շենքը դարձավ հանցագործության վայր, երբ դատարանն այն տեղն է, որտեղ արդարադատություն է իրականացվում: Այս պայմաններում չեմ պատկերացնում, թե իշխանությունն ինչպե՞ս պետք է բարեփոխի դատական համակարգը: Այնուամենայնիվ, շատ կցանկանայի, որ բարեփոխում լիներ: Եթե ունենանք անկախ դատական համակարգ, մենք կունենանք ամեն ինչ»,– եզրափակեց Ժ. Ալեքսանյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում