Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group
uncategorized

Հայ–թուրքական արձանագրություններով Հայաստանը հաստատեց, որ ճանաչում է Թուրքիայի սահմանները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, մեր իշխանությունները ի՞նչ փորձեցին անել կամ ասել՝ հայ–թուրքական արձանագրությունները նախաձեռնելով:

– Չգիտեմ: Տրամաբանություն չկար այդ ամենի մեջ: Կամ՝ կար, բայց դա հասկանալի էր միայն այդ խաղը խաղացողներին: Ես կարող եմ միայն կռահել, որ կար մեծագույն մղում՝ Արևմուտքին ցույց տալու, որ Հայաստանը աշխարհի ամենախաղաղասեր, ամենազիջող, ամենահեզ, ամենաներողամիտ և ամեն տեսակի կոնֆլիկտներն ամենաշատ ատող երկիրն է աշխարհում:

Նաև՝ թերևս երկրի վատացող վիճակը յուրովի փրկելու տեսլականն անցնում էր Թուրքիայի սահմանով, որի բացվելու հետ բազում անձինք մոլորությամբ տնտեսական ծաղկման հույսեր էին կապում: Եվ ներկայում ևս կապում են:

Իհարկե, պետք է այս հարցը դիտարկել նաև առավել լայն կոնտեքստի մեջ: Հայաստանի իշխանությունն ավանդաբար այն սխալական համոզմունքին է, թե դիվանագիտությամբ կամ քաղաքական տարբեր հնարքներով հնարավոր է անզիջում թշնամու հետ հաշտվել: Բայց ավելի հաճախ, ցավոք, դա անհնարին է: Բազում երկրներ հասկացել են սա: Իսկ Հայաստանում ավանդաբար շատ հեռու են դեռևս այս պարզ ճշմարտությունից:

– Արձանագրություններն ի՞նչ տվեցին և ինչո՞վ խանգարեցին մեզ մեր արտաքին քաղաքական հարցերն իրականացնելու ճանապարհին:

– Թուրքիային դա առավելություն տվեց: Իսկ Հայաստանին ցույց տվեց իր թուլությունը: Նաև՝ արձանագրությունները գործիք դարձան Թուրքիայի ձեռքին: Թուրքերը Հայաստանի հետ գեղեցիկ և խելացի խաղ խաղացին և, ի վերջո, այն չվավերացրեցին: Հենց սկզբից էլ մտադիր չէին վավերացնել:

Փոխարենը, Հայաստանը ցույց տվեց, որ Թուրքիային չի դիտում որպես սպառնալիք և արդեն առաջին անգամ փաստաթղթով ըստ էության հաստատեց, որ ճանաչում է Թուրքիայի սահմանները: Դա ամենավտանգավոր և ամենաանթույլատրելի քայլն էր, որը դեռ իր մասին հիշեցնելու է տասնամյակների, եթե ոչ՝ հարյուրամյակների ընթացքում:

Իսկ թե ի՞նչ տվեց Հայաստանին՝ դժվար չէ հասկանալ: Տվեց դաս, որն այդպես էլ Հայաստանը չսերտեց: Հիմա էլ նույն ոճով խոսում է Ադրբեջանի հետ՝ հնարավոր խաղաղ լուծման վերաբերյալ: Չկա՛ նման հնարավորություն: Ցավոք սրտի, շա՛տ ցավոք սրտի, չկա՛: Եվ դա Թուրքիայի ու Ադրբեջանի, ո՛չ թե Հայաստանի ընտրությունն է:

– Իսկ ինչո՞ւ է հետկանչի հարցը դրվում հիմա: Ավելի որոշակի՝ մինչև գարուն: Ժամանակի առումով ենթատեքստ չփնտրե՞նք:

– Դարձյալ չգիտեմ: Գուցե, որովհետև, ինչ–որ հրաշքով Երևանում որոշ հետևություններ անելու մղո՞ւմ է առաջանում: Նաև հնարավոր է՝ Երևանն անհանգստացած է Անկարա–Մոսկվա մերձեցումից ու հասկանում է, որ թուրքական տարածաշրջանային առկա քաղաքականության համատեքստում արձանագրությունների անսպասելի, հանկարծակի և չբացառված վավերացումը նրանց կողմից կարող է աշխատել Հայաստանի դե՞մ:

Պետք էր ուղղակի չստորագրել այս խայտառակ փաստաթուղթը: Իսկ ստորագրելուց հետո էլ հարկավոր էր անմիջապես հետ կանչել, երբ թուրքերը հայտարարեցին, որ մտադիր չեն վավերացնել այն:

Հնարավոր է նաև, որ Երևանը դրանով կարծում է, իբրև թե Թուրքիային ուղերձ է հղում, որը մի տեսակ սպառնալիք է նաև պարունակում: Այն է՝ «վավերացրեք հիմա, կամ մենք հետ ենք կանչում»:

Չգիտեմ, հասկանալը դժվար է: Անքննելի են հայկական արտաքին քաղաքականության ճանապարհները: Ավելի հաճախ՝ անհասկանալի, անբացատրելի և անտրամաբանական:

Կարծում եմ՝ այդ հարցը պետք է տալ իշխանամերձ խոսնակներին: Նրանց կեղծ պատասխաններից ճշմարտության ինչ–որ շողեր հնարավոր կլինի կորզել:

– Սերժ Սերգսյանը, այդ արձանագրությունները նախաձեռնելով, ինչ–որ հարց լուծե՞ց ներքին քաղաքական դաշտում: Առկա՞ էր այդ մոտիվը:

– Եթե լուծեց, ապա դա ինձ հայտնի չէ: Հնարավոր է, որ արտաքին ինչ–որ հարցեր լուծվեցին: Հնարավոր է, որ Արևմուտքին ցույց տրվեց, թե Հայաստանի նոր ղեկավարությունը պատրաստ է նրա ցանկություններին համահունչ ինչ–որ քայլեր անել: Նաև՝ այլ քայլեր անել:

– Ինչպե՞ս եք տեսնում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը: Մոտ ապագայում դա կարո՞ղ է տեղի ունենալ:

– Ի՞նչ կարգավորում: Կարգավորում կարող է լինել, երբ Թուրքիան պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հատուցումներ անի, ճանաչի Վիլսոնի իրավարար վճիռը՝ դրանից բխող հետևանքներով, դադարի Ադրբեջանին աջակցել և նախապատրաստել լայնամասշտաբ պատերազմի՝ ընդդեմ Հայաստանի: Եվ առաջինն ինքն անկեղծորեն ցանկանա Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել:

Ուտոպիա է այս ամենը, այնպես չէ՞: Նույն կերպ և ուտոպիա է մոտ կամ հեռու ապագայում դրա մասին երազելը: Այն դեպքում, երբ Թուրքիան, առավել քան երբևէ, ճանապարհ է բռնել տարածաշրջանային անեքսիաների և նորանոր նվաճումների ու ընդլայնումների: Այս պարագաներում կարգավորման մասին խոսելը խելագարություն է:

Մանավանդ երբ դրա մասին լուրջ դատողություններ են անում մի երկրում, որը Թուրքիայի նվաճողական հետաքրքրությունների հիմնական օբյեկտն է: Նման է իրավիճակի, երբ կալանավորը փորձի մտերմանալ իրեն մահապատժով սպառնացող դահճի հետ:

Այս խաղում որոշողը Թուրքիան է, իսկ Թուրքիան Հայաստանը քարտեզից վերացնելու հստակ ուղի է բռնել: Եվ այս հարցում նախևառաջ օգտագործելու է Ադրբեջանին:

Թուրքերն ազգային գաղափար ունեն, վճռականություն ունեն և սիրում են իրենց հայրենիքն ու երկիրը՝ ի տարբերություն հայերի մի ստվար զանգվածի:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում