Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group
uncategorized

Պատիժը չի նվազեցնում բռնության փորձերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

– Պարոն Հարությունյան, հերթական ահաբեկչական խումբը վերջերս գաղտնազերծվեց: Նման խմբերի այսքան առատությունն ինչի՞ հետ է կապված:

– Առաջինը՝ ես չեմ կարծում, որ գաղտնազերծվել է: Որովհետև այն հրապարակային գործող ինչ–որ խումբ է եղել սոցիալական կայքում: Գաղտնազերծել կարելի է ասել որևէ գաղտնի գործող խմբավորում բացահայտելու դեպքում:

Երկրորդը՝ Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մարդիկ սկսել են մտածել, որ երկրում օրինական ճանապարհով, այն է՝ ընտրությունների միջոցով, իշխանություն փոխել հնարավոր չէ: Եվ այս հուսահատությունից շատերն այն եզրակացությանն են հանգում, որ պետք է բռնություն կիրառելու միջոցով՝ ոչ օրինական ճանապարհով երկրում ինչ–որ բան փոխեն:

Իմ կողմից, իհարկե, նման մոտեցումը դատապարտելի է: Բայց փաստն այն է, որ օր օրի այդպես մտածող մարդկանց թիվն ավելանում է:

Եվ այս ամենի մեղքն իշխանություններինն է: Քանզի երկրում հարկավոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ այդ կարգի մտքերով տարված մարդիկ հնարավորինս քիչ լինեն:

– Իսկ դա ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում մեր պետության ու պետականության համար:

– Ընդհանրապես, շատ վտանգավոր է կամայական բռնությունը: Ցանկացած բռնության կոչ ինքնին ընդունելի և արդարացված չէ, և այն կարող է հանգեցնել շատ ծանր հետևանքների, եթե, Աստված չանի, իրականություն դառնա:

Իսկ այս մասին առաջին հերթին պետք է մտածեն իշխանությունները: Նրանք պետք է երկրում ձևավորեն այնպիսի մթնոլորտ ու ստեղծեն այնպիսի իրավիճակ, որպեսզի նման մտադրություն ունեցող մարդկանց թիվն օր օրի պակասի:

– Մեզ մոտ պատժի պրոցեսներ են ընթանում: Նկատի ունեմ Սասնա ծռերի զինված, բանդայի դատավարությունները: Տարօրինակ չէ՞, որ այս ամենը չի վախեցնում մարդկանց:

– Բոլորովին տարօրինակ չէ: Մարդկության պատմությունն է ցույց տալիս, որ պատիժն ու հալածանքները չեն, որ կանխում են այդ կարգի զարգացումները: Ընդհակառակը, նման զարգացումները կարող են կանխվել միմիայն երկրում ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու, քաղաքացու ընտրության իրավունքը հարգելու, մարդու իրավունքները պաշտպանելու ճանապարհով:

Այնպես որ, երբ օրենքի դաշտն ավելի հաստատուն և ընդարձակ կլինի մեր երկրում, այն ժամանակ այդպես մտածող մարդկանց թիվը կպակասի: Բռնությունները, հալածանքները, դատավարություններն ու դատապարտումները նման գործողությունների միտում ունեցող մարդկանց թիվն ի վիճակի չեն պակասեցնել:

– Նշանակում է՝ այս ամենի հիմքը քաղաքական է:

– Միմիայն քաղաքական է: Երբ որ մարդիկ իշխանությունը փոխելու համար բռնության կոչեր են անում, դրա հիմքը քաղաքական է: Եվ եղած պրոբլեմները քաղաքական հարթության մեջ էլ պետք է լուծվեն:

Եվ էլի եմ կրկնում՝ այս ամենի վերաբերյալ պետք է մտածեն իշխանությունները: Նրանք, ովքեր գտնվում են իշխանության ղեկին:

– Վարուժան Ավետիսյանը բանտից հոդվածաշարեր է գրում ապագաղութացման վերաբերյալ: Կարելի՞ է այս երկու հարցերը կապել իրար և նույն ուղղության մեջ դիտարկել:

– Վարուժանը կապում է, ուրեմն կարելի է կապել: Մարդիկ կան, որ կապում են, մարդիկ կան, որ չեն կապում:

– Այսինքն՝ մեր երկրի արտաքին քաղաքական ուղղվածությո՞ւնն էլ է նպաստում, որպեսզի երկրում նման իրավիճակներ առաջանան:

– Վարուժանի դեպքում այդպես է. նա այդ երկու համատեքստերը՝ ներքին և արտաքին քաղաքական համատեքստերը կապում է իրար: Եվ նման մտածողներ, անշուշտ, կան:

– Մեր երկիրը շրջանակային համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ: Այս փաստն ինչ–որ ձևով կբեռնաթափի՞ երկրում ստեղծված իրավիճակը:

– Ստորագրումից առաջ, նաև ստորագրելիս, ինչպես նաև ստորագրելուց հետո իշխանություններն իրենց ստորագրությունը պետք է հարգեն: Եվ առաջնորդվեն այն չափորոշիչներով, որոնք թելադրում է եվրոպական աշխարհը: Եթե նրանք չեն հարգի իրենց որոշումը և չեն փորձի տվյալ չափորոշիչները դնել մեր քաղաքական և հասարակական կյանքի մեջ, ապա մեր երկրում կշարունակվի ամեն ինչ այնպես, ինչպես որ հիմա է: Եվ այս վտանգները, որոնց մասին խոսում ենք, կպահպանեն իրենց գոյությունը:

Իսկ եթե իշխանությունները եզրահանգումներ կանեն, իրենք կփոխվեն և կփորձեն փոխել նաև մեր իրականությունը, քաղաքական մեր դաշտը, ապա այդ ժամանակ արդեն բոլորովին այլ բանի մասին խոսակցությունը կընթանա:

– Իսկ ինչպե՞ս եք դիտում մեր երկրում ընթացող դատավարությունները, որոնք ձևով քրեական են, իսկ բովանդակությամբ՝ քաղաքական:

– Ես ընդհանրապես չեմ համարում, որ տեղի են ունենում դատավարություններ: Դրանք դատավարություններ չեն: Իշխանությունները ոչ թե դատավարություններ են կազմակերպում, այլ ցուցադրում են շոու: Եվ արդարադատության կայացման մասին հնարավոր չէ խոսել՝ հետևելով դրանց:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում