Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Ո՞րն է քաղաքական դաշտի ինտրիգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սերժ Սարգսյանը բարդ իրավիճակում է, իսկ Կարեն Կարապետյանի բախտը չբերեց: 2018 թ. քաղաքական վերադասավորումների, մասնավորապես վարչապետի պաշտոնի շուրջ ձևավորված ինտրիգը դեռ պահպանվում է: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում չակերտները չբացեց:

«Մինչև ապրիլ երկար ժամանակ կա: 4 ամիս առաջ կոնկրետ բաներ ասելու դեպքում ողջ պետական համակարգը կցնցվի, դրա համար էլ փորձում է ձեռնպահ մնալ այդ գնահատականներից: Մյուս կողմից հասարակության մոտ և քաղաքական դաշտում հետաքրքրություն կա այդ հարցի շուրջ, դրա համար փորձում է խուսափողական պատասխաններով հանդես գալ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե վարչապետի պաշտոնի շուրջ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ս. Սարգսյանի միջև պայմանավորվածություն կա, մյուս կողմից էլ նշվում է, որ դեռ ոչինչ հստակ չէ, քաղաքագետն ընդգծեց. «Սա քաղաքական պրոցեսի խնդիր չէ, երկու մարդկանց փոխհարաբերությունների հարց է: Բայց, հաշվի առնելով, որ գործող նախագահը դրական գնահատականներ հնչեցրեց Կ. Կարապետյանի մասին, ըստ էության, դրական է տրամադրված նրա գործունեությանը: Կարող ենք ենթադրել, որ հարաբերությունները նորմալ են, և նրանք այդ հարցի շուրջ ինչ–որ լուծում գտել են: Սա, իհարկե, հավանական տեսակետ է: Իսկ եթե ավելի գլոբալ նայենք, ապա հասարակությունը փոփոխություններ է ուզում, ավելին՝ մի մասը շատ արմատական է տրամադրված: Փոփոխություններ չեղան: Իսկ իրավիճակը կարող էր պայթյունավտանգ լիներ: Ըստ իս՝ գործող նախագահի համար դա ևս տեսանելի էր: Չցանկանալով սրել իրավիճակը, նա փորձեց թարմ շունչ մտցնել և ընտրությունների ժամանակ ի հայտ եկան Կ. Կարապետյանն ու իր թիմը: Նրանց միջոցով Ս. Սարգսյանը փորձում է նոր դեմքով քաղաքական ուժ ներկայանալ: Այս պահին այդ ճանապարհով է գնում: Փորձում է գտնել այն ոսկե միջինը, որի միջոցով կկարողանա պահպանել ՀՀ–ի կայունությունը»:

Իսկ թե որքանո՞վ է դա հաջողվում, երբ թե՛ իշխանության, թե՛ կառավարության նկատմամբ հասարակության դժգոհությունը չի մարել, քաղաքագետը պատասխանեց. «Փորձենք վերլուծել: Կ. Կարապետյանը սեպտեմբերին դարձավ վարչապետ, սեպտեմբերից մինչև ապրիլի 2–ը նախընտրական պրոցեսներ էին, որի ընթացքում որևէ լուրջ փոփոխություններ տնտեսական համակարգում հնարավոր չէր անել: Ապրիլից հետո ՀՀԿ–ն հաղթանակ տարավ ու թեև այն ապահովելու գլխավոր գործոնն ընտրակաշառքն էր, այնուամենայնիվ, որոշակի սպասելիքներ կային Կ. Կարապետյանից: Մյուս կողմից, սակայն, ակտիվ խոսակցություններ սկսվեցին այն մասին, թե նա կմնա՞ իր պաշտոնին, թե ոչ: Ըստ էության, նրա՝ պաշտոնին մնալու կամ չմնալու հարցն առկախված է թե՛ հասարակության, թե՛ ներքաղաքական վերնախավում: Իսկ նման պարագայում իշխանության հանդեպ գործարար ներդրումների առումով ձեռնպահ դիրքորոշում կա: Մարդիկ սպասում են, թե ապրիլին ի՞նչ կոնֆիգուրացիա և փոփոխություն կլինի: Իր բախտը չբերեց այնքանով, որ նախ համընկավ նախընտրական փուլը, երկրորդը՝ ընկավ այն ինտրիգի մեջ, որտեղ անընդհատ խոսվում է՝ կմնա՞ իր պաշտոնին: Սրանք այն օբյեկտիվ գործոններն են, որոնց արդյունքում լուրջ փոփոխություն ՀՀ–ում դեռ չկա»:

Անդրադառնալով ՀՀԿ–ականների այն հայտարարություններին, թե Ս. Սարգսյանին փոխարինող չկա ու հարցին, թե դրանք արդյո՞ք ներիշխանական որոշակի պայքարի մասին են խոսում, քաղաքագետը պատասխանեց. «Նրանք ոչ թե Ս. Սարգսյանին, այլ իրենց են պաշտպանում: Հասկանում են, որ եթե ՀՀ–ում քիչ թե շատ փոփոխություններ լինեն, այլևս իշխանության մեջ չեն լինի: Նրանք իրենց դիրքերն են պաշտպանում և իրենց պատկերացմամբ՝ ՀՀ–ն հենց այս վիճակում էլ պետք է լինի: Բայց Ս. Սարգսյանը, ով թեև հաղթանակ տարավ իր հակառակորդների հանդեպ, մի բարդ իրավիճակում հայտնվեց: Մի կողմից՝ քաղաքական առումով խնդիր չունի՝ իր թիմը ստանձնել է իր շահերի պաշտպանությունը: Բայց մյուս կողմից նա հասկանում է, որ այդ շրջապատով թե՛ ինքը և թե՛ ՀՀ–ն ապագա չունեն: Փորձում է փոխել իր շրջապատը, բայց բավականին դժվար է լինելու, քանի որ այն շրջապատը, որն ինքը ձևավորել է տարիների ընթացքում, հայտնվելու է իր դեմ: Հայաստանյան քաղաքական դաշտի ինտրիգը հենց սրա մեջ է լինելու: Պահանջելու են, որ ոչ մի փոփոխություն չլինի: Իր դեմ են դուրս գալու հենց այդ իմաստով»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում