«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը։
• Ֆեյսբուքյան գրառումների բովանդակությունը խուլիգանություն որակելը հիմնազուրկ է, իսկ դրա համար կալանքը որպես խափանման միջոց կիրառելն ակներևաբար վկայում է քաղաքական պատվերով իրականացվող ընտրովի «արդարադատության» մասին․ հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը և բազմաթիվ ՔՊ-ական գործիչներ կամ աջակիցներ վաղուց պետք է կալանավայրերում լինեին՝ իրենց օգտագործած բառամթերքի համար։
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արթուր Դանիելյանին։