Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Video

«Ես իմ արածը արեցի». Քյավառցին «կլյուչով» ջախջախել է կնոջ գլուխը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Կամո Ս.-ի գործի քննությունը:

Նախաքննական մարմինը 48 –ամյա Կամո Ս.-ին մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Կամոյի կինն էր:

Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Կամո Ս.-ն հանցավոր արարքը կատարել է հիվանդագին խանգարված վիճակում՝ ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ: Կամո Ս.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Դատարանը քննել է նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը:

Ըստ սպանությունից հետո առաջադրված մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 7-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում Կամո Ս.-ն իրենց ննջասենյակում «մեքենաների ընթացամասերի նորոգման համար նախատեսված բանալիով»՝ «կլյուչով», իր կին Նինել Ս.-ի գլխին բազմաթիվ հարվածներ է հասցրել ու սպանել է:

Նախաքննության ընթացքում Կամո Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրն ինքն ու կինը պառկած են եղել ննջասենյակում: Ինքը վեր է կացել, իջել է նկուղ, վերցրել է «կլյուչը», վերադարձել է ննջասենյակ: Կինը անկողնում պառկած էր: Չգիտի՝ քնած էր, թե՝ ոչ: Ինքը աջ ձեռքում եղած «կլյուչով» միանգամից հարվածել է կնոջ գլխին: Քանի անգամ է հարվածել՝ չի հիշում: Տանը միայն իրենց հարսն էր, նա քնած էր կողքի ննջասենյակում, բայց չի լսել ու չի միջամտել:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված կնոջ մայրը, հայտնել է, որ դստերը վերջին անգամ տեսել է մայիսի 4-ին՝ Նինելն իրենց տուն էր եկել Կամոյի հետ:

Դեպքի օրը՝ մայիսի 7-ին, ինքն արթնացել է առավոտյան ժամը 6-ին, զբաղվել է տան գործերով: Իր որդին տուն է եկել ու, թաքցնելով ճշմարտությունը, ասել է՝ գնանք Նինելի տուն, Կամոն Նինելին ծեծել է: Երբ գնացել են, իմացել է, որ գիշերվա ժամը 3-ին Կամոն անկողնում պառկած Նինելի գլխին հարվածներ է հասցրել «կլյուչով» ու սպանել է: Ինքը տեղյակ է եղել, որ Կամոն 2014 թվականից հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում:

Սպանված Նինելի եղբայրը հայտնել է, որ գիշերն իրեն զանգել է եղբոր որդին ու ասել է՝ շտապ դուրս արի, գնում ենք Նինելի տուն: Գնացել են: Նկատել է, որ Կամոյի մեքենան, որը միշտ բակում էր լինում, այնտեղ չէր: Տան մուտքի դուռը բաց էր: Մտել են ներս, տեսել են, որ հյուրասենյակի լույսը վառած է: Նինելի ու Կամոյի ննջասենյակի լույսը վառած չէր, դուռն էլ կիսաբաց էր:

Ինքը բացել է ննջասենյակի դուռը, հյուրասենյակի լույսն ընկել է այնտեղ, ու իրենք տեսել են՝ ննջասենյակի մահճակալին կողքի վրա պառկած է Նինելը, նրա դեմքի շրջանը ամբողջովին արյունոտ էր: Անմիջապես զանգահարել են ոստիկանություն:

Եղբոր տղան արթնացրել է Նինելի հարսին, ով քնած էր ու՝ կատարվածից անտեղյակ:

Ինքը գիտեր, որ Կամոն հոգեկան հիվանդություն ունի: Իմացել է, որ սպանությունից հետո Կամոն մեքենայով հեռացել է տանից, կամովին ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին:

Նինելի ու Կամոյի որդին հայտնել է, որ 2017 թվականի ապրիլին եղբոր հետ մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Ծնողների հետ մշտապես խոսել է հեռախոսով: Հոր հետ վերջին անգամ խոսել է մայիսի 6-ին: Դրանից հետո գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, հայրը զանգել է իրեն ու ասել է. «Ես իմ արածը արեցի»: Բայց նա չի ասել, թե ինչ է արել: Ինքն անմիջապես հաղորդագրություն է ուղարկել քեռու տղային ու ասել է, որ մյուս քեռու հետ գնա իրենց տուն: Քիչ անց հայրը նորից է զանգել իրեն ու ասել է, թե իր արածն արել է, ցանկացել է տունն էլ վառել, բայց խղճացել է հարսին ու չի վառել:

Այդ օրվա երեկոյան ինքը հորեղբոր ու եղբոր հետ վերադարձել է իրենց գյուղ և իմացել է, որ հայրը սպանել է մորը: Հայրը հոգեկան հիվանդություն ուներ, խանդի պատճառով անհարկի վիճում էր մոր հետ, ծեծում էր նրան…

Նինելի ու Կամոյի հարսը, որ նրանց հետ նույն տանն էր ապրում ու դեպքի պահին իր ննջասենյակում քնած էր, հայտնել է, որ գիտեր՝ Կամոն հոգեկան հիվանդություն ունի: Նինելն իրեն ասում էր, թե Կամոն նյարդերի հետ կապված խնդիրներ ունի, եթե իր վրա թեկուզ՝ անտեղի բարկանա, ինքն ուշադրություն չդարձնի, միշտ իր կողքին լինի…

Մայիսի 6-ի երեկոյան Նինելն ու Կամոն չեն վիճել օրվա ընթացքում: Բարձր տրամադրություն ունեին: Երեկոյան ինքը խոսել է Ռուսաստանում աշխատող ամուսնու հետ: Կեսգիշերին իր սենյակից լսել է, որ Կամոն դուրս եկավ ննջարանից, միացրեց հյուրասենյակում գտնվող հեռուստացույցը: Մոտ հիսուն րոպե անց նա անջատել է հեռուստացույցը ու գնացել է ննջարան: Ինքը քնել ու այլևս ոչինչ չի լսել: Իրեն արթնացրել է սկեսուրի եղբոր տղան ու ասել է, որ Նինելը մահացել է: Ինքն այդ պահին չի իմացել՝ ինչից է նա մահացել: Գիշերը ինքը Նինելի ննջարանից աղմուկ, վիճաբանություն չի լսել…

Դեպքի վայրի զննության արձանագրության մեջ նշված է, որ սպանված կնոջ դիակի կողքին գցած էր հանցագործության գործիքը՝ արյունոտ «կլյուչը», որի վրա ներկած մազեր կային կպած…

Դատարանը որոշել է Կամո Ս.-ին ազատել քրեական պատասխանատվությունից ու պատժից: Նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում՝ հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում: