Ադելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումները
Գեղասահքի Ռուսաստանի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումները:
«Ամեն տարի ես անհամբերությամբ սպասում եմ մեծ բեմ բարձրանալուն և այդ մթնոլորտը զգալուն։ Ես կարոտել եմ դա»,- Ռուսաստանի Առաջին ալիքի հաղորդումներից մեկի ժամանակ ասել է 19-ամյա գեղասահորդուհին:
Սեպտեմբերի 19-20-ին Ադելիա Պետրոսյանը կմասնակցի ստուգողական սահքերին: Ավելի վաղ նա հեռացել էր անվանի մարզիչ Էթերի Թութբերիձեի թիմից։ Պետրոսյանի նոր մարզիչը Ինա Գոնչարենկոն է: Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի նախորդ երեք առաջնությունների հաղթողն է կանանց մենասահքում։ Նախորդ ձմռանը նա մասնակցել էր նաև Իտալիայում կայացած 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին և գրավել 6-րդ տեղը։
Հետևեք մեզ՝ այստեղ