Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին
Reuters-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան եվրոպացի հաճախորդներին տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին նախատեսված նավթի մատակարարումների մի մասը կարող է չեղարկվել։
Գործակալության երեք աղբյուրների տվյալներով՝ պատճառը հարձակումից հետո «Արևելք–Արևմուտք» նավթամուղի աշխատանքի դադարեցումն է։
Իրավիճակը բարդանում է նաև Կարմիր ծովում հութիների հարձակումների և Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումների պատճառով։
Հետևեք մեզ՝ այստեղ