Բարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը
Կատալոնական «Բարսելոնայի» նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ թիմից։ Այս մասին հաղորդում է նիդերլանդական հեղինակավոր De Telegraaf պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբն իր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կպահանջի հաստատուն 50 միլիոն եվրո, իսկ ևս 15 միլիոն եվրո նախատեսված կլինի որպես հավելավճար (բոնուս)։ Ներկա պահին «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն և նախագահ Ժոան Լապորտան ակտիվորեն նոր թիմ են փնտրում դե Յոնգի համար։ «Կապտանռնագույնների» ճամբարում հույս ունեն, որ կիսապաշտպանին ձեռք բերելու հարցում հետաքրքրվածություն կցուցաբերեն Անգլիայի Պրեմիեր լիգայի կամ Սաուդյան Արաբիայի ակումբները։
Հիշեցնենք, որ մեկնարկած նոր մրցաշրջանում 29-ամյա դե Յոնգը դեռևս ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել աշխարհի 2026 թվականի առաջնության ժամանակ ստացած վնասվածքից։
Հետևեք մեզ՝ այստեղ