Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
uncategorized

Ո՞վ է ժառանգում «Ժառանգությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց ՏԻՄ ընտրություններում չմասնակցելու մասին, դավադրության տեսության կողմնակիցները սկսեցին խորհրդավոր ձայնով շշնջալ, թե կուսակցությունը չի ցանկանում բացել իր խաղաքարտերը խորհրդարանական ընտրություններից առաջ։ Իրականում որևէ բարդ դիլեմա կամ քաղաքական մտքի փայլատակում գոյություն չուներ։ Պարզապես կուսակցությունը, ինչպես հոկտեմբերին, այնպես էլ այսօր, ի զորու չէ մասնակցել որևէ ընտրության։ Դա ունի իր մի շարք խորքային պատճառները։ Չնայած նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցությունը հայտնվեց խորհրդարանում, սակայն ակնհայտ է, որ անհեռատես քաղաքական գծի և կազմած ցուցակի արդյունքում, այսօր պատգամավորներից չորսն ընդհանրապես կապ չունեն կուսակցության հետ։ Թվում էր թե, նախագահական ընտրություններին, շուրջ 550000 քվե ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունն այսօր իրենից պետք է լուրջ կշիռ ներկայացներ և պահպաներ գոնե ունեցածի տասը տոկոսը։ Սակայն այլ է իրականությունը։ Ծոմապահությունը, միասին աղոթելը կամ ոստիկանապետի հետ քարոզ կարդալը Մաթևոսի կտակարանի չեղած 29–րդ գլխի վերաբերյալ, քաղաքական կատեգորիաներ չեն։ Միգուցե, դրանք աշխատեին այն ժամանակ, երբ միջնադարում հեգեմոն էր կաթոլիկ եկեղեցին։ Նոր են իրողությունները և նոր են բարքերը։ Եթե խոսենք նաև կուսակցության առանձին գործիչների մասին, ապա պետք է փաստենք, որ նախկին խիստ ընդդիմադիր Արմեն Մարտիրոսյանն այս խորհրդարանում առանձնապես աչքի չի ընկել ոչ հարցադրումներով, ոչ էլ ելույթներով, իսկ ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը մի տեսակ արդեն հոգնեցրել է իր ձայնով և հարցադրումների որակական անհարաբերակցությամբ։ Կուսակցության առաջնորդից վաղուց լուր չկա։ Անկեղծ ասած, ես էլ կնախընտրեի ԱՄՆ–ում տուն ունենալ ու հայաստանյան քաղաքական պրոցեսներով չզբաղվել։ Այս ամենը կոչվում է ձայների մսխում և նախկին ռեսուրսի սպառում։ Առավել ևս, որ Ժառանգությունը որդեգրել է նաև անհասկանալի արտաքին քաղաքական գիծ, որը հատկապես դրսևորվում է Ղարաբաղի հիմնահարցում՝ երբեմն–երբեմն անկախություն ճանաչելու մղումներով։ Թվարկված ֆոնին էական են դառնում կուսակցության տարբեր գործիչների քննարկումների մասին հրապարակումները մամուլում։ Այս ամենը նորմալ կլիներ, եթե ասենք Ազատ–դեմոկրատների, նորաստեղծ եռյակի կամ ԲՀԿ–ի հետ բանակցեին որպես կուսակցության մակարդակում գործունեություն ծավալող մարդիկ։ Սակայն առնվազն տարօրինակ է, երբ անհատներն են իրենց խնդիրները փորձում լուծել կուսակցությունների հետ, հերթական անգամ փորձելով ստանալ պատգամավորական աթոռ։ Այս ամենը գործընթացը դարձնում է տարրական ֆիկցիա։ Եվ հետո, տարակուսելի է նաև այն հանգամանքը, որ ընդդիմություն համարվող «Ժառանգության» անդամների համար պատգամավոր լինելը մի տեսակ դարձել է «մասնագիտություն»։ Սա այդքան էլ գեղեցիկ իրողություն չէ։ Եթե Հայաստանի նման երկրում նորմալ է, որ իշխանությունը ունի ոչինչ չանող, բայց մշտապես պատգամավորի հաստիք զբաղեցնող անձինք, ապա ընդդիմության դեպքում գոնե այս պարագան չպետք է գործեր։ Առավել կառուցողական կլիներ հակառակ պարագայով առաջնորդվելը։ Գալով վերջաբանին փաստենք, որ այսօր «Ժառանգությունն» ի վիճակի չէ միայնակ գնալ խորհրդարանական ընտրությունների։ Միայնակ գնալու պարագայում, կուսակցությանը սպասվում է կատարյան ֆիասկո, իսկ որևէ այլ քաղաքական ուժ կուզենա՞ այդ կուսակցության հետ դաշինք կազմել, թե կբավարարվի կուսակցության առանձին անդամների իր ցուցակում տեղ տալով, ցույց կտա ժամանակը։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: