Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Նոր Գեղիում որոշել են փոխել համայնքի անունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը որոշել է անվանափոխել համայնքը: Նոյեմբերի 24–ին ավագանու նիստ է տեղի ունեցել և միաձայն որոշում ընդունվել: Հիմք ընդունելով Նոր Քղի միության խնդրանք–գրությունը և բնակիչների դիմումները՝ ավագանին որոշել է Նոր Գեղի համայնքը անվանափոխել Նոր Քղի:

Նոր անվանումը համայնքի ղեկավարին չի զարմացնում: Այն նոր չէ: Նա «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ անվանումը պատմական նշանակություն ունի: Արևմտյան Հայաստանի էրզրում նահանգի Քղի համայնքի բնակիչները ցեղասպանությունից հետո եկել են այստեղ և բնակավայրը նմանեցրել իրենց գյուղին: Բնակիչները գյուղին Քղի էլ անվանել են՝ թեև պաշտոնապես Բազմավան է կոչվել: 1964 թվականին համայնքը Նոր Քղիի փոխարեն, սակայն, Նոր Գեղի է անվանակոչվել:

Քղիի բնակիչների մեծ մասն այստեղից Կանադա են գնացել: Նրանց կապը, սակայն, մինչև այսօր պահպանվել է: Ստեղծվել է Նոր Քղի միությունը, որն այս համայնքին աչքաթող չի անում:

Նրանց միջոցներով թիվ մեկ դպրոցը վերանորոգվել է: Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթող են կառուցել: Այս տարիներին համայնքին բազմաթիվ օգնություններ են հատկացրել: Թևոսյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ բարեկամական կապն ընդհատվել էր: Վերջերս նորից են համայնք եկել և վերականգնել հարաբերությունները:

«Եկան ու խոստացան, որ մսուր–մանկապարտեզում վերանորոգումներ կլինեն, բայց խնդրեցին, որ գյուղը Նոր Քղի կոչվի: Մենք էլ քննարկեցինք, բնակիչներից 150 հոգի դիմում գրեց: Ավագանին քվեարկեց և խնդրանքին ընդառաջեց»,– ասաց Թևոսյանը:

Միության անդամները համայնքի անվանափոխության հարցով նաև Սփյուռքի նախարարությանն են դիմել: Վերջինս էլ գրություն է ուղարկել մարզպետարան: Համայնքում էլ խնդրանքը քննարկման են դրել:

«Մեր գյուղին շատ են օգնել: Հիմա մեզ ինչ է խանգարում՝ Նոր Գեղի, թե՞ Նոր Քղի»,– ասաց նա:

Ավագանու անդամ Մարիա Մկրտչյանը դեռ թիվ մեկ դպրոցի տնօրեն աշխատելու ժամանակ էր ցանկանում, որ, ի պատիվ բարերարների, համայնքն անվանափոխվի: Այդ մասին անգամ դիմում են գրել, բայց գործը կիսատ է մնացել: Այսօրվա որոշման համար ուրախ է, քանի որ դրա համար երկար են պայքարել: Նրա պնդմամբ՝ փոփոխություն չի կատարվում, պարզապես պատմական արդարությունն են վերականգնում:

«Գեղի ի՞նչ է նշանակում, ես չեմ հասկանում: Գեղին ոչ մի բան չասող անուն է: Ինչու չէ, թող լինի Նոր Քղի: Մեր տարածքում Նոր Երզնկա, Նոր Հաճըն անվանումներ կան, թող այդ պատմական անուններից մեկն էլ մերը լինի: Քղին ուղղակի սխալ տառադարձության են ենթարկել: Ռուսական սխալ թարգմանություն են արել, և արդյունքում Գեղի սխալ անունն է ստացվել»,– ներկայացրեց նա:

6500 բնակիչ ունեցող Նոր Գեղին այս տարիների ընթացքում մի քանի անուն է փոխել: Ադրբեջանցիներով բնակեցված տարիներին Ճաթղռան է կոչվել: Հետո Լուսակերտ անվանումն է ստացել: Կրկին անվանափոխության արդյունքում Բազմավան են անվանել:

Ավագանին այստեղ առաջին անգամ չէ, որ անվանափոխության հետ կապված հարցերին կողմ է քվեարկում: 2015 թվականին համայնքի երաժշտական դպրոցը Ֆրոնտիկ Թևոսյանի ծննդյան 65–ամյակի կապակցությամբ նրա անունով են կոչել: Գյուղապետի անունով է նաև կենտրոնական փողոցներից մեկը:

Որոշումը գործածության մեջ կդրվի, երբ համայնքների խոշորացում տեղի ունենա: Առայժմ պարզ չէ, թե Նոր Գեղին գարնանը որ համայնքներին կմիավորվի: Գյուղապետը, սակայն, շտապեց իր մտահոգությունները հայտնել՝ միավորումից չեն շահի:

«Մենք ունենք Բազմավան թաղամասը: Ունենք արտակարգ մշակույթի տուն, բայց այդ թաղամասը, որ 5 կիլոմետր հեռու է մեզանից, մշակույթի կենտրոն չունի: 60% այս գյուղի համար է արվում, մի 40%–ն այդ թաղամասի: Դժգոհություն կա գյուղացիների կողմից՝ չնայած լուսավորություն ունի»,– նշեց Թևոսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում