Հայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRW
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը կարող է դառնալ Հնդկաստանում մշակվող 120 կմ հեռահարությամբ նոր կառավարվող «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն։ Այս մասին հայտնում է Indian Defence Research Wing-ը (IDRW)՝ հղում անելով ծրագրին ծանոթ իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ նոր հրթիռն այժմ անցնում է մշակման և փորձարկումների փուլը, իսկ սերիական արտադրության թույլտվությունը նախատեսվում է ստանալ 2027 թվականի կեսերին։ Դրանից հետո համակարգը նախատեսվում է առաջարկել նաև Հնդկաստանի գործընկեր երկրներին։
IDRW-ի տվյալներով՝ Հայաստանը տեղեկացվում է ծրագրի զարգացման ընթացքի մասին, քանի որ արդեն շահագործում է «Pinaka»-ի կառավարվող տարբերակը։ Նոր՝ 120 կմ հեռահարությամբ հրթիռը համատեղելի է գործող արձակման կայանքների հետ, ինչը թույլ կտա ընդլայնել համակարգի հնարավորությունները՝ առանց ամբողջովին նոր ենթակառուցվածք ստեղծելու։
Հրապարակումը նաև նշում է, որ Հայաստանը նախկինում դարձել է «Pinaka» համակարգի առաջին արտասահմանյան գնորդը։ IDRW-ի փոխանցմամբ՝ կողմերի միջև համապատասխան պայմանագիրը կնքվել է 2022 թվականին։
Նոր տարբերակի 120 կմ հեռահարությունը նախատեսված է ավելի խորքում գտնվող նշանակալի թիրախների խոցման համար և կարող է էապես մեծացնել Հայաստանի հեռահար հրետանային հնարավորությունները։
Հետևեք մեզ՝ այստեղ