Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

«Վրիպակն» ու ՌԴ սահմանապահ զորամասը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Կառավարության նիստի օրակարգում «Գնման պայմանագիրը դադարեցնելու մասին» սովորական թվացող խորագրի տակ մի ակնառու հարց էր ներառվել: Խոսքը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ–ի միջև կնքված պայմանագիրը դադարեցնելու մասին էր:

Ըստ հիմնավորման՝ պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ–2 Երևան–Գորիս–Մեղրի–Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը:

«Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ–ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:Հիմք ընդունելով վերոշարադրյալը և այն հանգամանքը, որ կողմերից անկախ գործոնների ազդեցության հետևանքով հնարավոր չէ կատարել պայմանագրային պարտավորությունները, անհրաժեշտություն է առաջացել պայմանագիրը սահմանված կարգով դադարեցնել: Կոմիտեի կարիքների համար աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ–ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ»,– նշված է կառավարության հիմնավորման մեջ:

Այն, որ ՌԴ սահմանապահ զորամասը ՀՀ պետական կառույցին թույլ չի տվել շինաշխատանքներ կատարել, անվիճելի է: Կառավարության նիստի օրակարգում ներառված հիմնավորումն է սա փաստում: Այս մասին չկան մամուլի հրապարակումներ, որոնք թույլ կտային պաշտոնյաներին հանգիստ և անկաշկանդ հերքել տարածված տեղեկությունը: Ուշագրավը, սակայն, ոչ միայն ռուսական սահմանապահ զորքերի գործոնով պայմանագրի դադարեցումն էր, այլև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի՝ հարցի շուրջ տրված պատասխանը: Պարզվում է՝ պաշտոնյաները նաև պաշտոնական տեղեկատվությունը հերքելու, այն «վրիպակ» համարելու մեծ տաղանդ ունեն:

Լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Պայմանագրով՝ ընդհանուր 12,2 միլիոն աշխատանք է նախատեսված, որի հիմնական՝ 9,5 միլիոնի աշխատանքը շինարարն ավարտել է: Եվ քանի որ իրանական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են և այս տարի չեն ավարտվելու, ստիպված մենք պայմանագիրն ավարտում ենք, որ շինարարը տույժ–տուգանքների տակ չընկնի: Բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ: Մենք ռուսական կողմի հետ որևէ խնդիր չունենք»,–ասել է նա՝ հավելելով, որ ափապաշտպան աշխատանքների արդյունքում գետի հունը փոխվում է, և իրանական կողմը առարկություններ ունի, քանի որ գետը թեքվում է դեպի ՀՀ–ի կողմը: Լրագրողները հիշեցրել են Կառավարության հիմնավորումը, որտեղ հստակ նշված է ռուսական սահմանապահների հանգամանքը: Արսեն Հարությունյանը վստահեցրել է, թե դա վրիպակ է եղել:

Հետաքրքիր է, հիմնավորումը կազմող գործադիրի աշխատակիցները որքա՞ն պետք է հուզված կամ շփոթված լինեին, որ, օրինակ՝ ռուսական սահմանապահներին չտարբերեին իրանցիներից: Բացի այդ, Ջրպետկոմի և վերոնշյալ հիմնավորումները ոչ միայն տարբեր իրողությունների մասին են, այլև հակասում են իրար: Ավելին, որոշման նախագիծը, որտեղ նշվել է ՌԴ սահմանապահ զորամասի հետ համաձայնության չգալու փաստը, ներկայացվել է կոնկրետ Արսեն Հարությունյանի կողմից:

Այս դեպքում, ո՞րն է հարցն իրանական կողմի վրա գցելու նպատակը: Ասելու, որ «մենք ռուսական կողմի հետ որևէ խնդի՞ր չունենք»: Միգուցե: Իրականում Արսեն Հարությունյանը խմբագրում է «վրիպակը», ինչի շուրջ արդեն որոշակի աղմուկ է բարձրացել: Առանց այն էլ՝ ռուսական հեռուստաալիքների շուրջ ձևավորված բացասական տրամադրությունները հազիվ մարում են, նոր ինտրիգներ պետք չեն:

Ի դեպ՝ պայմանագրի դադարեցման հանգամանքը տարօրինակ ձևով դասվել էր նիստի չզեկուցվող հարցերի մեջ: Այնուամենայնիվ, այն չզեկուցվող հարցերի մեջ պարտակելու փորձը չփրկեց «աղմուկից»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում