Ճայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուստ-Կամենոգորսկից Նովոսիբիրսկ ուղևորվող Embraer 170 ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ մեկնման օդանավակայան այն բանից հետո, երբ թռիչքի պահին ճայ է հայտնվել օդանավի ձախ շարժիչում։
Ռուսական SHOT-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ ինքնաթիռը պոկվել է Ուստ-Կամենոգորսկի օդանավակայանի թռիչքուղուց։ Դրանից հետո օդանավում ուժեղ ցնցումներ և թրթռումներ են սկսվել։ Սրահում գտնվող ուղևորները սկզբում չեն հասկացել՝ ինչ է տեղի ունենում։
Ինքնաթիռում եղել է 79 ուղևոր։ Անձնակազմը որոշել է դադարեցնել դեպի Նովոսիբիրսկ թռիչքը և վերադառնալ Ուստ-Կամենոգորսկի օդանավակայան։ Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել։
Տեխնիկական զննության ընթացքում պարզվել է, որ թռչնի հետ բախման հետևանքով վնասվել է շարժիչի օդափոխիչի չորս թիակ։ Ինքնաթիռը ժամանակավորապես հանվել է շահագործումից՝ տեխնիկական վիճակի ամբողջական գնահատման համար։
Ուստ-Կամենոգորսկ–Նովոսիբիրսկ երթուղին սպասարկվում է S7 Airlines-ի կողմից, իսկ այդ չվերթներում օգտագործվում են Embraer 170 տիպի ինքնաթիռներ։
Միջադեպի պատճառով չվերթը հետաձգվել է շուրջ ութ ժամ։
Հետևեք մեզ՝ այստեղ