Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Ապրուստի հետևից ընկած, ազգայինը մոռացած ժողովո՞ւրդ ենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեղադրել է թուրքական իշխանություններին՝ Լոզանի պայմանագրով նախատեսված՝ երկրում բնակվող փոքրամասնությունների իրավունքները չպահպանելու ու նրանց հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Փայլանն իր թվիթերյան էջում քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հունաստանյան ելույթը, որի ժամանակ Թուրքիայի նախագահը մեղադրել էր Հունաստանի իշխանություններին տեղի մահմեդական համայնքի հանդեպ խտրական վերաբերմունքի համար:

«Ասում եք՝ «Արևմտյան Թուրքիայում մահմեդականներն իրենց հոգևոր առաջնորդին չեն կարողանում ընտրել, և դա հակասում է Լոզանի պայմանագրին»: Դե ուրեմն մի նկատառում էլ իմ կողմից. Թուրքիայի հայերը տարիներ շարունակ պետության միջամտության պատճառով չեն կարողանում ընտրել իրենց պատրիարքին: Հոգևոր դպրոցները փակվում են, պատրիարքարանը պաշտոնական կարգավիճակ չունի... Էլի՞ թվարկեմ»,– գրել է Փայլանը:

Էրդողանի նման հայտարարությունը արդյո՞ք կարող է բերել տեղի հայերի՝ իրենց իրավունքների ոտնահարման համար խնդրի բարձրաձայնմանը հարցին, թուրքագետ Հակոբ Չաքրյանը նկատեց, որ համայնքի ներկայացուցիչները այդպիսի բան չեն անի՝ նշելով, թե պետք չէ շփոթել Փայլանին մյուսների հետ: Վերջինիս թիկունքում կա մի կուսակցություն, որը Թուրքիայի խորհրդարանում երրորդ կուսակցությունն է: «Փայլանին օրինակ մի վերցրեք, նա առանձնահատուկ երևույթ է մեր համայնքում: Բացի այդ, նրա թիկունքում կա մի կուսակցություն, որը թեկուզ Թուրքիայում ճնշված է, բայց միջազգային հեղինակություն ունի, նաև՝ մասնակի աջակցություն: Համայնքն էլ մի կարծեք, թե ամբողջական համայնք է. պատրիարքարանն իր համար է տարանջատված համայնքից, Ազգային հիվանդանոցից հրաժարվել են, որը դարձել է Ստամբուլի լավագույն հիվանդանոցներից մեկը: Համայնքն այն չի արդեն: «Ակոսը» Հրանտ Դինքի սպանությունից հետո իր դիրքերը զիջել է, ոչ թե համարձակության առումով, այլ այն հանդգնությունը, ճկուն ուղեղը չունի»,– ասաց նա:

«Փաստի» հարցին, թե դա ինչո՞վ է պայմանավորված, Չաքրյանը պատասխանեց, որ ըստ երևույթին՝ բոլորը ապրուստի հետևից են ընկել: Բացի այդ, ազգային մոտեցումներով պոլսահայ համայնքը երբեք չի տարբերվել, որովհետև Թուրքիայի հանրապետության կազմավորման օրից միշտ ճնշման տակ է եղել:

1923 թ. ստորագրված Լոզանի պայմանագրով հայերին, հույներին ու հրեաներին ազգային փոքրամասնության կարգավիճակ է տրվել: Պայմանագրի որոշ հոդվածների համաձայն՝ եկեղեցիները պետք է վերանորոգեին, դպրոցները բացեին: Սակայն ընդհակառակը՝ 2500 հայկական եկեղեցի ու 457 վանք հիմնահատակ քանդել են, Նարեկավանքը դարձրել են ախոռ, գերեզմանն էլ մնացել է ախոռի մեջ:

«Իր կազմավորման օրից ազգային փոքրամասնությունների՝ հատկապես հայերի իրավունքները միշտ ոտնահարվել են: Ցեղասպանությունից դուրս եկած համայնք էր, ընկճված կատարյալ ձևի, չի կարողացել ուշքի գալ, որովհետև ուշքի գալու մթնոլորտ չի եղել Թուրքիայում: Հիմա արդեն ժամանակները փոխվել են, բնիկ պոլսահայ այլևս չկա Ստամբուլում: Մտավորականությունը աստիճանաբար թողել–հեռացել է, հայկական թերթերը չեն վաճառվում, հայկական դպրոցն ավարտողները հայերեն գրել չգիտեն»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում