«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիբեռանվտանգությունից տեղեկավնում են, որ համացանցում, մասնավորապես Telegram/WhatsApp հավելվածներում շարունակվում են տարածվել կեղծ հայտարարություններ և խմբեր, որտեղ առաջարկում են «Alibaba» կամ նմանատիպ հարթակներում (օրինակ՝ am.alibaba-vip.store) հեշտ աշխատանք, ներդրումներ և բարձր եկամուտներ։ Աշխատանքը «սկսելու» կամ վաստակած «եկամուտը» հանելու համար պահանջում են գումար փոխանցել իրենց կողմից տրամադրված հաշվեհամարներին։ Փոխանցումից հետո պահանջում են է՛լ ավելի մեծ գումարներ, իսկ հետո՝ անհետանում։
Եթե ցանկանում եք զերծ մնալ նմանատիպ խարդախությունների զոհ դառնալուց, ապա
Մի՛ փոխանցեք գումար անծանոթ հաշվեհամարների՝ «աշխատանք ստանալու» համար։
Մի՛ մուտքագրեք Ձեր բանկային քարտի տվյալները (CVV/CVC) կասկածելի կայքերում։
Մի՛ վստահեք Telegram-ով անհայտ անձանց կողմից ուղարկված գայթակղիչ առաջարկներին։
Հետևեք մեզ՝ այստեղ