Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում «Reno» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Մուղնիի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են։
Հետևեք մեզ՝ այստեղ