Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ»
Չինաստանը շուտով Ներքին Մոնղոլիայի Կուբուչի անապատի ավազաբլուրները վերածելով 400 կիլոմետր երկարությամբ «Արևային էներգիայի մեծ պատի» կարող է ևս մեկ հուշարձան ավելացնել իր խորհրդանշական կառույցների ցանկին, գրում է vietnam.vn–ն ։
Արևային վահանակների ծովի մեջ առանձնանում է հսկա վազող ձիու պատկերը, որը Գինեսի ռեկորդների գրքում ճանաչվել է որպես արևային վահանակներով ստեղծված ամենամեծ պատկերը։
Մինչ ԱՄՆ-ը քննարկում է, արդյո՞ք շարունակել մաքուր էներգիայի զարգացումը, թե՞ ապավինել բրածո վառելիքին, Չինաստանը խորացնում է իր էներգետիկ անվտանգության ռազմավարությունը միաժամանակ կառուցելով ատոմակայաններ և վերականգնվող էներգիայի խոշոր համալիրներ։
Landsat 8 և Landsat 9 արբանյակների կողմից յոթ տարվա ընթացքում ներկայացված լուսանկարները ցույց են տալիս նախագծի արագ զարգացումը։ Տիեզերքից անապատի ֆոնի վրա հստակ երևում է հսկայական արևային էլեկտրակայանը։
Ծրագրի համաձայն մոտավորապես 400 կմ երկարությամբ և գրեթե 5 կմ լայնությամբ այս արևային էներգիայի միջանցքը կօգնի Պեկին-Տյանցզին-Հեբեյ տարածաշրջանին տարեկան մոտավորապես 40 միլիարդ կՎտժ մաքուր էլեկտրաէներգիա մատակարարել այս տասնամյակի վերջին։
Ամենանշանակալի առանձնահատկություններից մեկը «Ջունմա» արևային էլեկտրակայանն է, որը նման է հսկա ձիու։ Իր խորհրդանշական նշանակությունից զատ, այդ կայանը կարող է տարեկան արտադրել մոտ 2 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
Էլեկտրաէներգիա արտադրելուց բացի, արևային վահանակները տեղադրված են սովորականից ավելի բարձր որպես քամուց պաշտպանող արգելապատնեշներ և նվազեցնում են անապատային քամու արագությունը։ Վահանակների ստվերը նպաստում է ջրի գոլորշիացման սահմանափակմանը և ստեղծում է բարենպաստ պայմաններ խոտի և մշակաբույսերի աճի համար։
Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ շատ տարածքներում, որտեղ տեղադրվել են արևային վահանակներ, կանաչապատման զգալի աճ է նկատվել։ Գիտնականները ներկայումս ուսումնասիրում են, թե արդյո՞ք այդ փոփոխությունը կարող է ազդել տարածաշրջանում տեղումների վրա և ապագայում վերափոխել անապատային լանդշաֆտը։
Նախագծի հիմնական մարտահրավերը մոտավորապես 1300 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքներին էլեկտրաէներգիայի մեծ քանակությամբ փոխանցումն է։ Այնուամենայնիվ, այդ խնդիրը լուծելու համար Չինաստանը սկսել է կառուցել էլեկտրահաղորդման գծեր, որոնք կապում են Ներքին Մոնղոլիան արևելքի և հարավի բազմաթիվ քաղաքների հետ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]