Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Դեր՝ խաղաղության անվան տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վիեննայում կայացած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական խորհրդի հանդիպման ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել: Հայտարարության մեջ նշվել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական պատասխանատուները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն են:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակը հակամարտությունը կառավարելն է արտաքին իմաստով:

«Իրենք խաղաղության անվան տակ իրենց այդ դերն են խաղում: Հիմա երկու պետությունների ղեկավարների վրա պատասխանատվությունը դնելը նշանակում է նորից մինչև վերջ չգնալ, որովհետև վերջին հաշվով խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովումն է: Բայց այս հանգամանքն իրենց չի հետաքրքրում: ԵԱՀԿ Մինսկի խմբին հետաքրքրում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռություն պահելը: Մինչդեռ կոնֆլիկտը Հայաստանի և Ադրբեջանի միջև չէ: Սա գիշեր–ցերեկ մենք պետք է ասենք: Կոնֆլիկտը Արցախի կայացած հանրապետության և Ադրբեջանի միջև է: Այս հարցը խեղաթյուրվում է՝ պատասխանատվություն է դրվում մի կողմի վրա, որն իրականում կոնֆլիկտի կողմ չէ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը՝ նկատելով, որ բոլոր դեպքերում, վերոնշյալ հայտարարությունը պատերազմ չցանկանալու միտում ունի, բայց միայն այդքանը, ուրիշ ոչինչ:

«Ճիշտ կլիներ, որ կանգնեին ու ասեին՝ Հայաստանն ի՞նչ կապ ունի կոնֆլիկտի հետ: Հայաստանը պարզապես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, այսքան բան: Իրականում իրենք չեն ուզում գնալ այնտեղ, որտեղ հարցի լուծումն է: Սա նշանակում է՝ նրանք ցանկանում են, որ կոնֆլիկտը շարունակվի այնքան, որքան հնարավոր է: Իրավիճակը հայկական պաշտոնական կողմին բավարարում է, ինձ՝ ոչ: Ստեղծվածը մեր ժողովրդի շահերից չի բխում, որովհետև Հայաստանը կոնֆլիկտի մաս է մնում արհեստականորեն: Իսկ եթե Մինսկի խումբը հարցեր դնի, կսկսի նաև լուծումներ որոնել, բայց լուծումներ չեն որոնում: Նրանցից ոչ ոք չի ասում կոնֆլիկտի լուծում, ասում են՝ կոնֆլիկտը պետք է կարգավորվի: Իսկ սա նշանակում է կառավարել: Մի հասկացության տակ անցկացնում են բոլորովին այլ բովանդակություն: Արտաքին իմաստով փորձում են կառավարել Ադրբեջան–Արցախ հակամարտությունը: Բայց եթե օբյեկտիվ են, պետք է պաշտպանեն Արցախին»,–նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ խոսքն Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի մասին է:

«Իսկ եթե միջազգային ճանաչման ճանապարհ չեն տալու, կոնֆլիկտը կշարունակվի և հարմար պահի կարող է նորից պատերազմ լինել: Իրենք շահագրգիռ չեն հակամարտության լուծմամբ: Եթե լուծեն՝ չեն կարող միջամտել: Հետո նրանք աշխատավարձեր են ստանում, պետությունների շահեր են արտացոլում: Բացի այդ, ձեռնտու է, որ Այսրկովկասի տարածաշրջանում ազդեցության լծակ ունենան: Այս իմաստով Արցախի հարցն իրենց համար լավագույն առիթն է: Իբրև թե զբաղված են հարցը լուծելով, բայց լուծում են՝ խեղաթյուրելով հարցը: Այստեղից հետևություն, մենք՝ որպես ժողովուրդ, պետք է հասկանանք, որ Արցախի հարցը լուծել ենք, Արցախը կայացած պետականություն ունի, բայց արտաքին ուժերը խեղաթյուրելու են հարցը՝ իրենց խաղը շարունակելու համար: Արտաքին ուժերի կողմից դժվարին ճանապարհ է գծվում: Սա խաղ է, ըստ էության»,– եզրափակեց քաղաքագետը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում