Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը
Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ազգային խայտառակություն է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց արքեպիսկոպոսների նկատմամբ դատավարությունը։ Հիշեցնենք, որ առաջին դատական նիստը կկայանա վաղը։ Հիշեցնենք նաև, որ հենց Կարապետյանի նկատմամբ քրեական գործը սկսվել էր՝ Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության մասին հայտարարությունից հետո։
Օգոստոսի 6-ին լրագրողների հետ զրույցում քաղաքական գործիչը հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է «ամբողջ հայության խայտառակություն»։ Նրա խոսքով՝ թվում էր, թե իշխանությունները խելքի կգան և կդադարեցնեն (եկեղեցու նկատմամբ հարձակումները), սակայն դրանք շարունակվում են։ Կտեսնենք, բազմիմաստ հավելել է Կարապետյանը։
Նա հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները ներկա կլինեն դատական նիստին և աջակցություն կցուցաբերեն նրանց։