Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
Socity

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին

Ամռանը զեղծարարները փոխում են իրենց թիրախային լսարանը։ Մինչ մեծահասակները զբաղված են աշխատանքով, երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում և առցանց խաղերում։ Հենց այդ պատճառով էլ ամառային արձակուրդների շրջանում աճում է երեխաների և դեռահասների դեմ իրականացվող կիբերհարձակումների թիվը։ Սակայն հանցագործների նպատակը մնում է նույնը՝ ստանալ հասանելիություն հաշիվներին, սարքերին, իսկ ամենավատ դեպքերում՝ նաև ծնողների ֆինանսական միջոցներին։

Խաբեության մեխանիզմը «բոնուսներից» մինչև իրական վնաս

Զեղծարարներն ընտրում են երեխաների շրջանում ամենատարածված խաղերը (Minecraft, Roblox, Brawl Stars, Counter-Strike) և գործում ներխաղային չաթերի, թեմատիկ Telegram-ալիքների, TikTok-ի և YouTube-ի տեսանյութերի միջոցով։

Ահա ամենատարածված սխեմաները, որոնք նրանք կիրառում են.

  • «Անվճար խաղային արժույթ» կամ «հազվագյուտ մոդ»։ Երեխային առաջարկում են անցնել հղմամբ՝ անվճար խաղային արժույթ ստանալու կամ խաղի փոփոխված տարբերակը ներբեռնելու համար։ Կայքը կարող է լիովին նման լինել իրականին, սակայն ստեղծված է մուտքանունն ու գաղտնաբառը գողանալու նպատակով։ Երբեմն հղման փոխարեն անմիջապես ուղարկում են պատրաստի ֆայլ, որը ներբեռնելուց հետո հեռախոսում կամ համակարգչում հայտնվում են վնասաբեր ծրագրեր՝ վիրուսներ։
  • «Մրցաշար՝ մրցանակներով»։ Մեսենջերների կամ տեսանյութերի միջոցով տարածվում է խաղային մրցաշարի մասնակցության հրավեր։ Մասնակցության պայմանը հաշվի վերականգնման կոդը կազմակերպիչներին ուղարկելն է։  Այն պահին, երբ կոդը փոխանցվում է, խարդախները տիրանում են խաղային հաշվին, որից հետո կամ պահանջում գումար՝ այն վերադարձնելու համար, կամ զոհի անունից սպամ հաղորդագրություններ են տարածում։
  • «Վաստակիր՝ պարզապես խաղալով»։ Չաթերում առաջարկում են գումար՝ նոր խաղ փորձարկելու կամ նոր սոցիալական ցանցում գրանցվելու դիմաց։ Գրանցման ընթացքում հավաքվում են անձնական տվյալներ, որից հետո սկսվում են գումար կորզելու փորձերը՝ հենց երեխայից կամ նրա ընկերներից։
  • «Ադմինիստրատորը պահանջում է ստուգում»։ Այս սխեման հատկապես տարածված է CS2 խաղում։ Երեխային գրում է իբր սերվերի ադմինիստրատորը, մեղադրում խարդախ ծրագրեր (cheats) օգտագործելու մեջ և «ստուգման» նպատակով առաջարկում ներբեռնել ու գործարկել հատուկ ծրագիր։ Իրականում արխիվում գտնվում է հեռավար հասանելիության ծրագիր։ Այն գործարկելուց հետո զեղծարարը ստանում է համակարգչի լիարժեք կառավարման հնարավորություն՝ կարողանալով հետևել գործողություններին, գողանալ հաշիվներ կամ նույնիսկ արգելափակել համակարգիչը։

Կարևոր է

Կան նաև այնպիսի սխեմաներ, որոնց դեպքում զեղծարարները չեն սահմանափակվում միայն խաղային հաշիվներով։ Նրանք համոզում են երեխային վերցնել ծնողների հեռախոսը, մուտք գործել բանկային հավելված և «օգնել վճարում կատարել» կամ «հաստատել գործարքը»։ Նման դեպքերում վնասը չափվում է արդեն իրական գումարով, այլ ոչ թե խաղային գնումներով։

Բոլոր այս դեպքերում զեղծարարների գլխավոր հաշվարկը հիմնված է երեխայի վստահության, խաղային ոգևորության և անծանոթի «շահավետ առաջարկը» քննադատաբար գնահատելու անկարողության վրա։

Իրավական ծուղակը

Այս սխեմաների վտանգն այն է, որ արտաքինից ամեն ինչ թվում է որպես հենց օգտատիրոջ կողմից կատարված գործողություն. ինքն է անցել հղմամբ, ինքն է մուտքագրել գաղտնաբառը, ինքն է ներբեռնել ֆայլը։ Իսկ եթե երեխան օգտվել է ծնողի հեռախոսից և բանկային հավելվածի միջոցով իրականացրել է փոխանցում՝ գործարքը համարվում է հաստատված սարքի սեփականատիրոջ կողմից։ Արդյունքում իրավիճակի պարզաբանումը շատ ավելի բարդ է դառնում, իսկ գումարներն ու տվյալները վերադարձնելը՝ գրեթե անհնար։

IDBank-ը խորհուրդ է տալիս

  • Բացատրեք երեխային ամենակարևոր կանոնը. «անվճար խաղային արժույթը» և անծանոթներից ստացվող չափազանց շահավետ առաջարկները միշտ զեղծարարություն են։
  • Սովորեցրեք երբեք չներբեռնել ֆայլեր խաղային չաթերում ստացված հղումներով։ Բոլոր հավելումները և մոդերը ներբեռնեք միայն պաշտոնական աղբյուրներից և հավելվածների խանութներից։
  • Միշտ ստուգեք խաղային կայքերի հասցեները։ Կեղծ կայքերը հաճախ շատ նման են իրականներին, սակայն հասցեում ունեն լրացուցիչ նշաններ կամ տառեր։
  • Միացրեք երկփուլային նույնականացումը (2FA) բոլոր խաղային հաշիվների համար՝ էլեկտրոնային փոստի կամ SMS-ի միջոցով հաստատմամբ։
  • Երեխաներին մի տվեք այնպիսի հեռախոսներ, որոնցում բանկային հավելվածները հասանելի են առանց առանձին գաղտնաբառի կամ կենսաչափական նույնականացման։ Ֆինանսական հավելվածները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն։
  • Հետաքրքրվեք, թե երեխան ինչ և որտեղ է խաղում։ Հանգիստ զրույցն ու փոխադարձ վստահությունը լավագույն կանխարգելումն են։ Մի վախեցրեք երեխային, այլ բացատրեք հնարավոր ռիսկերը։

Հիշեք երեխայի սիրելի խաղը կարող է դառնալ զեղծարարների ազդեցության ամենահզոր գործիքը։ Իսկ միակ պաշտպանությունը ընտանիքում ձևավորված վստահությունն է, պարզ կանոնները և մշտական զգոնությունը։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ