Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի, Քրիստափորի, Սարալանջի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի, ինչպես նաև Նորաշեն բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Հետևեք մեզ՝ այստեղ