Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia
Politics

«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական հետապնդումների թեման քննարկելիս հաճախ են նշում՝ իսկ այս կամ այն անձն, ի վերջո, ինչո՞ւ կալանավորվեց։ Այսօր հարյուրավոր մարդիկ անցնում են քրեական տարաբնույթ գործերի հորձանուտով։ Ոմանց ճանաչում ենք, ոմանց անունն անգամ չգիտենք, քանի որ վերջիններս չեն ծավալել հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն, այլ ընդամենը երկրում տեղի ունեցող կարևորագույն շրջափուլերում, օրինակ՝ բողոքի ձայն են բարձրացրել։ Այսպես կոչված՝ «հաղթող» ուժը չի հանդարտվում և շարունակում է ճնշել ազատ խոսքը և այլակարծությունը։ Քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքով, խնդիրը պետք է լայն դիտարկել։

«Այն ունի թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալական բաղադրիչներ, որոնց մասնագետը չեմ, բայց քաղաքական առումով կարծում եմ, որ իշխանություններն այս պահին փորձում են իրենց համար հնարավորինս բաց դաշտ ստեղծել, որի պայմաններում կմարգինալացվի ամբողջ ընդդիմադիր դաշտը, որտեղ հիմնականում կլինեն մարդիկ, ովքեր առավել հակված են գրասենյակային, ավելի ֆորմալ պայքարին, մարդկանց, ովքեր հակված են կամ ունեն ռեսուրսներ ստեղծելու փողոցային կամ այլ ձևի անհարթություններ իշխանության համար, մարգինալացնելու, այս կամ այն կերպ մեկուսացնելու միջոցով կստեղծեն ամայի դաշտ, որտեղ մրցակցությունը կլինի անհավասար։ Բնականաբար, որոշակի շեմից հետո սա կարող է նաև առաջացնել ռետրոակտիվ էֆեկտ, մասնավորապես՝ նպաստել հասարակության մեջ ռադիկալ մտածողության զարգացմանը և հասունացմանը, ինչը տարբեր երկրների օրինակով տեսել ենք։ Ի դեպ, հենց այդպիսին էր 1979 թվականի Իրանական իսլամական հեղափոխության զարգացումը, որը տարբեր փուլեր ու շերտեր անցավ, բայց հիմնականներից մեկն իրանական շահական կառավարության կողմից անընդհատ տեռորի ենթարկելն էր ընդդիմադիր ուժերին, ինչը բերեց բավականին լուրջ հակազդեցություն հատկապես երիտասարդության շրջանում։ Նույն անալոգը կարող է այս պարագայում աշխատել, եթե իշխանությունները փորձեն սա դարձնել մեթոդական կառավարման ձև, այսինքն՝ սա ուղեկցվի ամենօրյա, մշտական խոսքի ազատության սահմանափակմամբ, տարբեր անձանց լռեցնելով։ Սա դեռ մեթոդաբանություն չէ, գործ ունենք մարդկանց հետ, ովքեր հատկապես իշխանությունների համար լուրջ վտանգ են ներկայացնում, ընդ որում՝ այդ վտանգը պարտադիր չէ, որ հանրային գիտակցության մեջ ֆիքսված լինի, դա կարող է ամենատարբեր պատճառներով լինել, որը նույնիսկ հանրային մտածողության մեջ չի տեղավորվում, բայց իշխանական հաշվարկներում տեղավորվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Բռնապետություն, ավտորիտարիզմ, միապետություն։ Ինչ բնորոշում ասես չեն տալիս Հայաստանի մերօրյա իշխանությանը։ Իրականում ի՞նչ է կատարվում: «Քաղաքագիտական առումով անցումային ժողովրդավարության փուլ է՝ ավտորիտարացման միտումներով։ Իշխանությունների գործողությունները որոշակի ասպեկտներում կարելի է գնահատել որպես ավտորիտարացման գործողություններ, դրանք տանում են դեպի ավտորիտարացում, որոշակի դեպքերում անցումային ժողովրդավարությանը բնորոշ գծեր են, չգիտեմ էլ՝ բարեբախտաբար, թե ինչպես, բայց այս գծերը դեռևս առկա են, բայց, ընդհանուր առմամբ, անցումային ժողովրդավարություն է՝ ավտորիտարացման միտումներով, ընդ որում՝ այս միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ, անկախ նրանից, թե իշխանությունն այդ հետապնդումներին ինչպիսի աստառ կտա, բայց ակնհայտ է, որ թե՛ գործարարների հետ կատարվողը, որոնք այս կամ այն կերպ քաղաքական կարծիք կամ դիրքորոշում են արտահայտել ու ակամայից դարձել քրեական հետապնդումների զոհ, թե՛ քաղաքացիների և այլոց, ովքեր քաղաքական դիրքորոշման պատճառով զրկվել են աշխատանքից և այլն, ավտորիտարացման հստակ միտումներ են, որոնք հնարավոր չէ չտեսնել, բայց միանշանակ պնդել դիկտատուրայի կամ ավտորիտար կառավարման մասին, դեռևս չափազանցված է»,-նկատում է մեր զրուցակիցը։

Վերջին տարիներին հատկապես 44-օրյա պատերազմի հետևանքներն արդարացնելու համար հաճախակի ենք լսում ինքնիշխանության մասին։ Բայց ինքնիշխան Հայաստանին Ադրբեջանն «առաջարկում» է Սահմանադրությունը փոփոխել, Ռուսաստանը՝ հանրաքվե իրականացնել և ընտրություն կատարել ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև, ԵՄ-ն էլ, կարծես, սեփական խաղն է սկսել, որտեղ Հայաստանը Ռուսաստանի դեմ գործիք է։ «Միշտ ասել եմ՝ կառավարությունից, որն ամենաբարձրն ու ամենաշատն է խոսում ինքնիշխանության մասին, պետք է զգույշ լինել ինքնիշխանության հարցում։ Եթե համարում ես, որ ինքնիշխան ես, ամեն օր դրա մասին կրկնելու կարիք չունես, որովհետև ինքնիշխանությունը վիճակ է, գործողությունների արդյունք է և ոչ թե ուղղակի փաստաթուղթ, որում կգրես՝ ինքնիշխան եմ և վերջ։ Ինքնիշխանության գաղափարը հարաբերական է, որովհետև ժամանակակից աշխարհում, հատկապես երբ խոսում ենք աշխարհի փոխկապակցվածության, լոգիստիկ ուղիների, տարբեր հաղորդուղիների, տեխնոլոգիական ընդհանրության, տնտեսական փոխկապակցվածության մասին, բախվում ենք շատ կարևոր և պարադոքսալ էլեմենտի՝ ո՞րն է ինքնիշխանության սահմանը։ Իմ խորին համոզմամբ, ինքնիշխանությունն այն է, երբ քո կամքով դրսևորում ես որոշակի վարքագիծ, որը պայմանավորված չէ արտաքին այնպիսի ճնշմամբ, որից չես կարող հրաժարվել։ Եթե անընդհատ խոսում ենք ինքնիշխանության մասին, բազմաթիվ հարցեր են առաջ գալիս։ Նշեցինք Ռուսաստանի կողմից առաջարկված, ինչպես նաև սահմանադրական հնարավոր հանրաքվեների մասին։ Ինքնիշխանության գաղափարը այսպիսի էլեմենտներում է արտահայտվում։ Սահմանադրությունը բացառիկ փաստաթուղթ է կամ պայմանագիր՝ կնքված իշխանության կրողի կամ ժողովրդի և այն մարմնի միջև, որը պետք է իշխանությունն իրականացնի։ Այս օղակի մեջ երրորդ կողմի միջամտությունը ապրիորի բերում է ինքնիշխանության, մեղմ ասած, նվազեցման։ Նույնը վերաբերում է հանրաքվեին։ Երբ երրորդ կողմը քեզ հարկադրում է այս կամ այն հարցով կատարել հանրաքվե, նշանակում է երրորդ կողմը ստացել է իրավազորություն միջամտելու քո ինքնիշխանությանը, ընդ որում՝ մեկ նախադեպը ծնում է նաև հաջորդը և այդպես շարունակ։ Երբ մեկ անգամ երրորդ երկրին թույլ ես տալիս միջամտել քո ներքին իրավակարգի որոշման գործընթացի մեջ, դա դառնում է նախադեպ, որպեսզի նաև չորրորդ, հինգերորդ պետությունները սկսեն միջամտել քո ներքին գործերին։ Այստեղ պետք է դրսևորվի երկրի ինքնիշխանությունը։ Արդյոք տվյալ պետությունն ինքնիշխա՞ն է իր որոշումների մեջ, թե՞ իրեն հարկադրվող ցանկացած պահանջ հարկադրաբար կատարելու է, որովհետև ինքնիշխանության նվազեցման միտումներ ունի»,-հավելում է նա։ Արդյոք Հայաստանի իշխանությունը սա անում է նաև սեփական իշխանությունը պահպանելո՞ւ համար։ «Կարող են լինել տարբեր գործոններ՝ վախի, իշխանություն պահելու ազդեցություն, վախ պատերազմից և այլն։ Այն իշխանությունը, որն ազգային շահ է հռչակում խաղաղությունը, իսկ խաղաղությունը չի կարող լինել ազգային շահ, այլ կարող է լինել ազգային շահի ռեալիզացիայի հետևանք, ոչ թե նպատակ, չի կարող ուղղակի դիմադրել այնպիսի գործոնների, որոնց դիմադրելու պայմաններում կարող է առաջանալ նաև պատերազմական իրավիճակ, որովհետև նա իր համար խաղաղությունը հռչակել է որպես իդեալ։ Այդ իդեալի սպասարկման համար նա պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ նաև զիջումների։ Այստեղ բախվում ենք շատ պարադոքսալ էլեմենտի, որտեղ խաղաղությունը դառնում է ոչ թե քո գործողությունների, վարած քաղաքականության, կառավարման որակի հետևանք, այլ՝ նպատակ։ Քաղաքական գիտությունների մեջ սա անվանում ենք նաև «կոբրայի էֆեկտ», երբ անում ես գործողություն, որը, կարծում ես՝ պետք է բերի ավելի լավ արդյունքի, բայց հակառակը՝ հանգեցնում է ավելի վատ արդյունքի»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում