Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Ստեփան Դանիելյան. «Տարածաշրջանում անսպասելի շրջադարձեր կարող են լինել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վիեննայում դեկտեմբերի 6–ին Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Արտգործնախարարների հանդիպման օրակարգում են եղել մասնավորապես Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։ Մինչ այս վերլուծական շրջանակներում կարծիքներ էին հնչում, թե նշված պայմանավորվածությունները փակուղում են: Արդյո՞ք առաջընթաց կա, հաշվի առնելով, որ պայմանավորվածությունների մասին վերջին հանդիպումներից հետո նման հիշատակում չէր կատարվել:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով, անկախ ամեն ինչից, հայտարարությունը դեկլարատիվ է, բայց դեկլարատիվ հայտարարությունները ևս իրենց տրամաբանությունն ունեն: «Այս հայտարարությունը հասկանալու համար պետք է փորձենք հասկանալ, թե տարածաշրջանում ի՞նչ է կատարվում: Տարածաշրջանում շատ լուրջ փոփոխություններ են սկսվել: Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերություններն են հետզհետե սրվում: ԱՄՆ–ում շատ կարևոր դատավարական պրոցես է գնում՝ կապված Էրդողանի և նրա մերձավոր շրջապատի շատ խոշոր կոռուպցիոն սկանդալների հետ: Սա չափազանց անհանգստացնում է Թուրքիայի ղեկավարին»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շեշտելով նաև Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հանգամանքը, ինչը ևս անհանգստացնում է Էրդողանին:

«Այս մեծ կոնտեքստում պետք է հասկանանք, որ տարածաշրջանը մտնում է ավելի լուրջ «տուրբուլենտության» շրջան: Տատանումների շրջան է մտնում, և այս ֆոնին Ադրբեջանը գոնե դեկլարատիվ առումով համաձայնում է քննարկել Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնց կատարմանը կտրուկ դեմ էր: Սա նշանակում է, որ մտնում է ինչ–որ սառեցման շրջան: Ադրբեջանը չի ցանկանում կտրուկ շարժումներ անել, մինչև հասկանալի լինի, թե մեր տարածաշրջանում ինչ է կատարվում»,– ասաց Ս. Դանիելյանը:

Այն, որ Ռուսաստանն ու Թուրքիան որոշ հայտարարություններով ուզում են ԼՂ հարցում բարձրացնել ՌԴ–ի դերը, քաղաքագետը նկատեց. «Սա երկու բան կարող է նշանակել: Դիտարկենք հատկապես Էրդողանի հայտարարությունը, թե ՌԴ–ի կարծիքը շատ կարևոր է Ղարաբաղի հարցի լուծման գործում: Սա նշանակում է, որ Հարավային Կովկասը ՌԴ–ին ազդեցության գոտի է ճանաչում: Եվ այն, որ ՌԴ–ի ազդեցությունը շատ մեծ է հատկապես ՀՀ–ի վրա, այստեղ որևէ նորություն չկա: Մյուս կողմից՝ ՌԴ–ի նշված դերը որոշակիորեն սահմանափակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործոնով: Եռանախագահող երկրներն ինչ–որ առումով վերահսկողություն են ձեռք բերել: Երկրորդը: Մյուս կողմից՝ Ադրբեջանում Էրդողանից մեծ սպասելիքներ կան և էրդողանը նման ձևով արդարացման փորձ է անում Ադրբեջանի առաջ. այնուամենայնիվ, խնդիրն իր ազդեցության գոտուց դուրս է, ինչ կարողանում՝ անում են, բայց ավելին չեն կարող անել, բայց ՌԴ–ն կարծես հարցը լուծելու մեծ ցանկություն չունի: Սրանք էրդողանի մտքերն են»:

Դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ բանակցությունները սկսել են պարբերական բնույթ կրել, և հարցին՝ այս համատեքստում ի՞նչ իրավիճակ է հայկական կողմի համար, խաղաղ կարգավորման հասնելու հնարավորություն կա՞, Ս. Դանիելյանը պատասխանեց. «Բոլորը հասկանում են, որ հարցը խաղաղ լուծում չի կարող ունենալ: Թեկուզ միայն այն պատճառով, որ Ադրբեջանում հակահայկական հիստերիան այնքան խորն է, ըստ որի՝ որևէ խաղաղ քայլ իրենք չեն կարող անել: Իսկ հայտարարությունները շատ կոնկրետ նշանակություն ունեն: Արտաքին լսարանի համար ասվում է, որ պետք է խաղաղ լուծվի, որովհետև գերտերությունները նման խնդիր են դրել և ամեն անգամ շեշտում են այդ մասին: Իսկ ներքին առումով Ադրբեջանի ղեկավարությունը կարծում է, որ իրենք ռազմական ճանապարհով այդ հարցը կլուծեն, և որևէ զիջման չեն գնա: Երկակի ստանդարտ է գնում, և հակահայկական պրոպագանդայի սրության պատճառով Ադրբեջանի ղեկավարությունը չի կարող զիջումների գնալ»:

Ինչ վերաբերում է հանդիպումներին, քաղաքագետն ընդգծեց. «Ադրբեջանի առաջ որևէ ուժային գործողություն չանելու վերաբերյալ շատ կոշտ պահանջներ են դրված: Դրանք կան նաև Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունների մեջ, համաձայն որոնց պետք է դիտորդների քանակն ավելացվի նաև շփման գծում: Այս պատճառով Ադրբեջանին այլ քայլ չի մնում, քան ժամանակ շահելը, և հետո տեսնել, թե ինչ է լինելու: Իսկ թե ինչ է լինելու, ինչպես սկզբում նշեցի, կախված է տարածաշրջանային զարգացումներից: Ենթադրելի է, որ շատ անսպասելի շրջադարձեր կարող են լինել»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում