Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Տնտեսագետ. «Աղքատության մակարդակի նվազման ցուցանիշը կեղծ է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն՝ 2010–2016 թթ.–ի ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 6,4%–ով՝ 35,8%–ից հասնելով 29,4%–ի: 2010 թ. աղքատ է համարվել բնակչության 35,8%, որոնցից 3 տոկոս ծայրահեղ աղքատ, 2011, 2012, 2013 և 2014 թթ. աղքատության մակարդակը համապատասխանաբար կազմել է 35%, 32,4%, 32%, 30%:

2016 թ.–ին աղքատների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 880000 մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)՝ 295000: Ծայրահեղ աղքատների թիվը կազմել է 54000:

Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը կասկածի տակ է դնում ԱՎԾ–ի ցուցանիշը: Նրա խոսքով, նշված միջակայքում առկա գործոններն, ընդհակառակը, աղքատության մակարդակը պետք է բարձրացնեին:

«Նախ՝ տեսնում ենք, թե ինչպիսի արագությամբ են գները բարձրանում: Մենք տեսնում ենք, թե գնաճն ինչպիսի ազդեցություն է ունենում հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա: Այս ֆոնին արդյունաբերական ապրանքներ վաճառողներն էլ են բարձրացնում գները, որովհետև նրանք արդեն բարձրացված գներով պարենային ապրանքներ սպառողներն են: Ընդհանուր առմամբ, շուկայում բոլոր տեսակի ապրանքների գներն էականորեն բարձրացել են:

Երկրորդ գործոնն աշխատավարձերն են, որոնք չեն բարձրանում: Նշված ժամանակահատվածում որևէ թոշակառու չի սկսել ավելի բարձր թոշակ ստանալ, քան ստանում էր դրանից առաջ: Թոշակների ավելացումը կախված է միայն այն հանգամանքից, թե մարդը քանի տարի է աշխատել: Ի դեպ, անկախ նրանից՝ ֆիզիկական, թե մտավոր աշխատանք է կատարել: Թոշակների սահմանման գործում աշխատանքի տեսակը հաշվի չի առնվել: Առավելագույն թոշակը ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համակարգի աշխատողներն են ստանում, իսկ սովորական հայ քաղաքացին շատ ցածր թոշակ է ստանում: Սա չէր կարող ազդել աղքատության մակարդակի ցուցանիշի նվազման վրա, հաշվի առնելով, որ թոշակառուները բավականին մեծ թիվ են կազմում Հայաստանում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Զ. Թադևոսյանը:

Վերջինս ընդգծեց, որ ԱՎԾ–ի աշխատակիցները պետք է իրենց այն գործոնները թվարկեն, համաձայն որոնց աղքատության մակարդակի նվազում են արձանագրել. «Բայց հստակ որևէ համոզիչ փաստարկ չեն ունենա, որովհետև իրականությունն այն է, ինչը որ կա և անհերքելի է: ԱՎԾ–ի տվյալները երբեք հավաստի չեն եղել և չեն լինի, որովհետև խոսքը ոչ թե արդար վիճակագրական տվյալներ ներկայացնելու, այլ այս կամ այն միջազգային կազմակերպություններին, ազգային իշխանություններին հնարավորինս ավելի «հուսալի» տվյալներ ներկայացնելու մասին է»:

Տնտեսագետը շեշտեց, որ իրականում աղքատության մակարդակի նվազման հիմնական կրողները փոքր և միջին ձեռնարկություններն են, իսկ նշված միջակայքում 50–60 հազար ձեռնարկություն է փակվել:

«Աղքատության մակարդակը շատ ավելի ներքին գնահատումներով 60–80% է: Ես աղքատության մակարդակը չեմ դիտարկում միայն սպառողի պահանջմունքները բավարարելու համատեքստում: Մարդը 21–րդ դարում, բացի ստամոսքսից բխող պահանջմունքներից, ունի նաև հոգևոր պահանջմունքներ: Եթե նա հոգևորն ամբողջապես չի բավարարում, աղքատ է: Մարդը պետք է հետ չմնա մշակութային կյանքից, գիրք գնի և այլն: Մարդիկ ունեն նաև հանգստի կարիք: Մեկ անձի դեպքում ինչ–որ չափով հնարավոր կլինի կազմակերպել հանգիստը, բայց ընտանիքի դեպքում այդ ծախսերը եռապատկվում կամ քառապատկվում են: Ոչ բոլոր ընտանիքներում կա այդ հնարավորությունը: Մեծ հաշվով՝ ԱՎԾ–ի ցուցանիշը կեղծ է, որն իրական վիճակը չի արտացոլում: Նկարել են և ցույց են տալիս: Առհասարակ այսօր ազգային որևէ տնտեսություն մեկուսացված չի գործում: Մենք բազմաթիվ թելերով կապված ենք աշխարհի շատ երկրների և միջազգային կառույցների հետ: Կան տարբեր պարտավորություններ, որոնք կատարելու համար պարտադիր պետք է ցուցանիշներ ցույց տան: Այդ ցուցանիշներից մեկն էլ աղքատության վերոնշյալ մակարդակն է»,– եզրափակեց տնտեսագետը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում