Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարծում ենք՝ շատերը կհամաձայնեն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնական տարածքում նրա կենդանիները շատ ավելի լավ պայմաններում էին պահվում, խնամվում, քան Երևանի կենդանաբանական այգու բոլոր գազաններն ու թռչունները միասին վերցրած: Չէ, մենք Գագիկ Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին իշխանությունների կողմից քնեցնելով սատկացնելու խայտառակ իրողության վրա շատ չենք կենտրոնանա: Առանց այն էլ բոլոր հարթակներում կամ պարզապես բակերում ու խոսքուզրույցի ժամանակ մարդիկ իրենց բացասական վերաբերմունքն արտահայտում են: Փաստն ակնհայտ է. նույնիսկ եթե «հալած յուղի» տեղ ընդունենք ՔԿ տարածած հաղորդագրությունը՝ «ապօրինի որսի» ու զուգահեռ այլ հանգամանքներով (չնայած, դա անհնար է «հալած յուղի» տեղ ընդունել՝ առանց բանականությունից ու ողջամտությունից հրաժարվելու), միևնույնն է, հազվագյուտ կենդանու անկման համար մեղավորությունն իշխանությունների վրա է:

Շատերը ենթադրում են, որ առյուծներից մեկին նպատակային են սատկացրել, որպեսզի հավել յալ ցավ պատճառեն քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին, որ այդ առյուծի ձագերին անձամբ է խնամել, մեծացրել: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ էր նկատել, որ կենդանի պահող, խնամող մարդու համար նման կորուստը ցավ է, հոգեբանորեն ճնշող հանգամանք: Ի դեպ, երեկ փաստաբան Էմին Խաչատրյանն էլ նշեց, որ Գագիկ Ծառուկյանը առյուծի անկման մասին տեղեկությունը շատ ծանր է տարել և վրդովված էր: Այո, բայց կարող եք չկասկածել, որ այդ ամենից մեկ այլ անձնավորության «հոգին փառավորվել է»:

Ու որքան էլ անընկալելի լինի «իրեղեն ապացույց» շնչավոր կենդանիների առգրավումը և իրենց պահման սովորական վայրից քնեցնելով տեղափոխելը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստ է և գնում է ավելի ու ավելի «հեռուները»: Թվում էր, թե՝ էլ ո՞ւր: Բայց պարզվեց, որ ընկնելու տեղ դեռ ունեն:

Խոսքը Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու կադրերի մասին է, որ նույն իշխանությունները մոնտաժել ու տարածել են: «Բոլիվուդը» (հնդկական կինոարտադրության կենտրոնը) ցնցված ու զարմացած է. առավոտ կանուխ տասնյակ դիմակավորներ զենք-զրահով վազելով գրոհում են Ծառուկյանի առանձնատունը: Մարդն իր տան դռանն է մոտենում, մի 10-15 հոգով թափվում են վրան, տապալում հատակին... Չէ, բայց իսկապես, էլի. խմբովի հարձակվում են 70 տարեկան մարդու վրա, որն ակնհայտորեն չէր էլ պատրաստվում դիմադրություն ցույց տալ կամ, ասենք, հարվածել իր տուն ներխուժած որևէ մեկին: Մարդու ձեռքերին ձեռնաշղթաներ են փորձում հագցնել, այն էլ, պարզվում է, Ծառուկյանի դաստակի չափսով ձեռնաշղթա էլ չկա: Խորհրդանշական դրվագ է, ինչ խոսք...

Մի խոսքով, տհաճագույն, վանող ու էժանագին շոու, եթե կուզեք՝ «մասկի շոու», գումարած՝ առյուծների մահացու «առգրավումը»:

Կամ այդ ձերբակալության «տեսարանի» մեջ ի՞նչ երևելի բան կար, որ դա հանրայնացնում են: Իրենց ցածրության աստիճա՞նն էին ուզում մեկ անգամ ևս ցույց տալ: Թե՞ այդ ամենի ամբողջ նպատակը վերը ակնարկված անձնավորության «հոգին փառավորվելու» պահն ապահովելն էր:

Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ այս լայնածավալ հետապնդումները գերազանցապես քաղաքական պատճառներ ունեն ու քաղաքական նպատակներ են հետապնդում: Պարզ է նաև, որ այդ ամենը տեղավորվում է ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մասին Նիկոլ Փաշինյանի նախընտրական սպառնալիքների (խոստումների) շրջանակում:

Բայց, ամեն պարագայում, եթե մի կողմ դնենք զուտ քաղաքական ու զուտ իրավական հարցադրումները (դեռ բազում առիթներ կլինեն դրանք դիտարկելու), փորձենք ավելի խորքով ընկալել, թե ինչի մասին են խոսում վերը նկարագրված իրավիճակներն ու պահերը: Բացի այն, որ ոչ մի լավ բանի մասին դրանք չեն «խոսում», նման դրսևորումները վկայում են իշխանական ուժի քինախնդրության, մանրախնդրության, ցավեցնելու, վնասելու «աշխարհընկալման» մասին: Ամենից վատն այն է, որ պետական մարմինները, հարկայինը, իրավապահ համարվող կառույցները, ու, որ ամենավիրավորականներից մեկն է, ԱԱԾ-ի նման կառույցը, կներեք, բայց մի տեսակ խաղալիք են դարձրել: Ցավալի է, բայց դարձրել են անձնական քմահաճույքները բավարարելու գործիք: Այսինքն, ինչ կառույց կա, դրանց գոյության միակ իմաստը հանգում է 1 անձնավորության «հոգին փառավորելո՞ւն»:

Այս օրերին նկատվեցին նաև սուր արձագանքներ, թե «ո՞ւր են կենդանասեր ներկայացողները», կամ՝ «անգամ առյուծին սատկացրեցին»...

Բայց այդքան մարդու մահվան մատնեցին, մահվան պատճառ դարձան, մի առյուծն ի՞նչ է իրենց համար: Փաշինյանի իշխանավարման շրջանում բանտարկյալը հացադուլից մահացավ բանտային պայմաններում: Իշխանությանն ակտիվ քննադատող Արմեն Գրիգորյանին հենց դատարանի դահլիճում մահվան հասցրեցին: Հղի կնոջը գցեցին վարչապետի «ավտոբուսի» տակ, Փաշինյանի նախընտրական պաստառը պատռելու համար Արմեն Հովհաննիսյանին տարան ոստիկանության բաժին, հետո՝ հոգեբուժարան, հետո կախված հայտնաբերեցին ու հայտարարեցին, թե՝ ինքնասպան է եղել... Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ իրենց իշխանության մակերեսային ու անլուրջ վերաբերմունքի հետևանքով հազարավոր մարդիկ մահացան: Բանակցային գործընթացը հանգեցրին պատերազմի ու հազարավոր տղաների մահվան մատնեցին:

Արցախն ուրացան...

Դագաղի կափարիչ ճոճելով՝ 2018-ին եկան իշխանության ու... ինչի ձեռք են տալիս, ինչի դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ:

Լավ, չմահացածների, այսինքն՝ տակավին ապրողների մասին:

Հպարտ-հպարտ հայտարարում են, որ միաժամանակյա խուզարկություններ են արել Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրան առնչվող միանգամից 70 տնտեսվարող ընկերություններում: Ցեմենտի գործարան, ժամանցի կենտրոն, հյուրանոց, լցակայաններ, «Օլիմպավան»: Ո՞ր մեկն ասես: Զանգվածային գրոհ՝ 70 տնտեսվարող ընկերության վրա:

Որ ի՞նչ: Ախր, բոլորը հարկատու, գրանցված, օրինական գործող ընկերություններ են: Վստահաբար, միայն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական գործունեության ակտիվացմանը զուգահեռ հարկային խոշորացույցի ու մամլիչի տակ հայտնված ընկերություններ: Լավ, եթե անգամ խուզարկում են, ստուգում են, մարդկանց ինչո՞ւ են գործազուրկ դարձնում, ինչո՞ւ են զրկում եկամտի և տուն պահելու հնարավորությունից:

Ի վերջո, խոսքը 10 կամ 20 մարդու մասին չէ, այլ առնվազն՝ 10 հազար, իսկ եթե ընտանիքներով հաշվենք, ապա՝ մի քանի տասնյակ հազար:

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ հազարավոր մարդկանց վատություն անել: Միտումնավոր, կանխամտածված: Ելակետն էլ, թերևս, այն է, որ դե՝ «...քանի որ Ծառուկյանին պատկանող ընկերություններում են աշխատում, ուրեմն, հաստատ ՔՊ-ին չեն ձայն տվել, ուրեմն՝ թշնամի են, ընտրակաշառակեր, պիտի նրանց գործազրկել, ճնշել, հալածել»:

«Արարատցեմենտի» աշխատողները ահազանգում ու վկայում էին տեսախցիկների առաջ, որ այնպես են վրա տվել, որ թույլ չեն տվել հումքի բովման տեխնոլոգիական ընթացքը բնականոն ավարտին հասցնել և հետո դադար տալ: Ու, շատ հնարավոր է, ձեռնարկությունը խոշոր վնաս է կրել դրա հետևանքով:

Մի քիչ շատ թանկ չի արժենո՞ւմ երկրի, պետության ու ժողովրդի վրա մեկ անձի «հոգու փառավորումը»՝ այս համակողմանի անփառունակության խորապատկերում: Չնայած՝ երբ չի թանկ նստել որ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում