Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026 Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant International
uncategorized

Շատերը մտածում են, որ այն աշխարհում էլ բանկ կա և իրենց հաշիվները հետները տանելու են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը

– Պարոն Շահնազարյան, Հայաստան– ԵՄ համաձայնագիրը վստահություն ներշնչո՞ւմ է, որ որակական առումով մեր կյանքում դրական տեղաշարժեր կլինեն:

– Ըստ իս, եթե դու քո ներսում ամուր չես որպես պետություն, որպես հասարակություն, ապա նման համաձայնագրերը կամ պայմանավորվածությունները ոչ մի նշանակություն ունենալ չեն կարող: Իսկ եթե դու քո ներսում ամուր ես և միասնական ես, ապա ինչ էլ անես կամ չանես, միշտ էլ ճիշտ ես դու և հաղթող ես: Մշտապես էլ նույնն է աշխարհի դրվածքը. ուժեղը ցանկացած դեպքում կարող է թույլին ճնշել: Այս առումով ոչինչ չի փոխվել:

– Պարզապես պարտավորություններ ենք ստանձնում, որպեսզի մեր երկրում խորացնենք ժողովրդավարական արժեքները, պայքարենք կոռուպցիայի դեմ, տնտեսության մեջ ձևավորենք արդար մրցակցություն…

– Եթե մարդ ցանկանում է ինչ–որ բան շրջանցել, կգտնի ճանապարհը: Հենց նույն ձեր ասած կոռուպցիայի դեմ պայքարում:

Հիմա մեր երկրում ի՞նչ է լինելու սրանից հետո. ով զբաղվում է կոռուպցիայով, նրան էլ պետք է հանձնարարվի կոռուպցիայի դեմ պայքարը:

Մինչև հիմա թե՛ Եվրոպան, թե՛ ԱՄՆ–ը ինչքան դրամաշնորհներ տվել են կուռուպցիայի դեմ պայքարելու համար, տվել են նրանց, ովքեր հենց զբաղվում են այդ կոռուպցիայով: Ու հետո երբ գնում ու ուզում ես արդյունքը տեսնել, պարզվում է՝ կոռուպցիայի դեմ այդ պայքարողը պալատներ է սարքել իր համար:

Բա այդ Եվրոպան չի՞ հարցնում, թե այդքան փող որտեղի՞ց այդ մարդուն: Նրանք իրենց երկրի քաղաքացուն այդ մասին հարցնոմ են. իրենց մոտ չես կարող մի բան սարքել, որ չիմանան, թե այդ մարդու գումարները որտեղից են գալիս: Մեր պաշտոնյային ինչո՞ւ չեն հարցնում:

Այս ամենով հանդերձ, այսպես պատասխանեմ ձեր հարցին՝ երևի մի բան կփոխվի. ի՞նչ իմանամ: Կամ երևի թե այդ համաձայնագրից, համենայն դեպս, վտանգ չի լինի…

– Իսկ մեր իշխանավորներն իրենց մարդկային և իշխանական հատկանիշներով համապատասխանո՞ւմ են եվրոպական սկզբունքներին, որ կարողանան ինչ–որ բան փոխել երկրում:

– Ձեր այդ հացին ես չեմ պատասխանի: Եվ ասեմ, թե ինչու չեմ պատասխանի: Հայաստանում մի մարդ չկա, որ այդ հարցի պատասխանը չիմանա: Ինչո՞ւ եք ինձ հարցնում:

Նախ ասեմ, որ Հայաստանում տարբեր կարծիքներ էլ չկան, որ մեկը մի կարծիք ունենա, մյուսը՝ մեկ այլ կարծիք: Բոլորն էլ գիտեն իրականությունը: Կարծիք հայտնում են միայն մեկ առումով, թե իրենց ի՞նչն է ձեռ տալիս տվյալ պահին. այսպե՞ս արտահայտվեն, թե՝ այնպես:

Բոլորն էլ անգիր գիտեն ճշմարտությունը: Բոլորը խելոք են, բոլորն ամեն ինչ հասկանում են և բոլորն էլ ամեն ինչ գիտեն: Պարզապես նրանք տարբեր բաներ են խոսում՝ ելնելով իրենց անձնական նպատակահարմարությունից:

Դուք ևս, ախր, այդ հարցի պատասխանը գիտեք, էլ ինչո՞ւ եք ինձ հարցնում: Նույնն է, թե հարցնեք՝ մածունը ս՞և է, թե՝ սպիտակ:

– Նշանակում է՝ անհույս վիճակի մե՞ջ ենք:

– Ո՛չ: Ամեն ինչ այդքան անհույս չէ: Մեր սերունդը կսատկի–կվերանա, և նոր սերունդը կստեղծի նորմալ երկիր: Մենք հրաշալի սերունդ ունենք:

Այն, որ մեր սերունդը իրեն այդքան գովում է, սո՛ւտ է: Այն ավազակների, թալանչիների և ծախու մարդկանց սերունդ է: Ղարաբաղում էլ, որ այդքան ասում են, մի չորս հազար մարդ է կռվել: Մնացածը զբաղվել է կողոպուտով:

Այնպես որ, այս սերնդի պարագայում մահն արդեն դառնում է բարիք:

Պատկերացրեք, որ հանկարծ անմահություն լիներ: Մարդ կա, որ քունը չի տանում. ասում է՝ Արևն էլ կուլ տայի: Լավ է, որ չի կարողանում, թե չէ Արևն էլ կուտեր:

Բայց սա արդեն լուծվող հարց է, որովհետև մահն ամեն ինչ հարթեցնում է ու իր տեղը դնում:

Չնայած, ի՞նչ ասեմ՝ շատերը մտածում են, որ իրենք անմահ են, մտածում են, որ այն աշխարհում էլ բանկ կա և իրենց հաշիվները հետները տանելու են: Հավատում են դրան: Եվ ասեմ, որ այդ առումով այնպիսի հավատ, որ ունեն հարուստները, անգամ հոգևորականները չունեն: Դա՛ է իրենց ապրելակերպը ցույց տալիս:

– Բայց, ի վերջո, ժառանգականության հարց կա: Այսօր ի՞նչ է տեսնում այդ սերունդը, որ ինչ վերցնի ավագներից:

– Հենց զարմանալին էլ այդ է. այն մութ օրերին այդ սերնդին մեծացրեցին «յա վառոնա» երգի տակ, որ փչացնեն, հիմա էլ մեծացնում են թուրքական ելևէջների ներքո, այլանդակ հեռուստահաղորդումներով: Մի հաղորդում կա՝ «Լավ երեկո», հատուկ են այսպիսի հաղորդում անում, որ փչացնեն մարդկանց: Եվ դրանք հատուկ այդ նպատակով էլ ֆինանսավորվում են դրսից: Ասենք՝ Թուրքիայից: Որովհետև եթե Թուրքիան մեկ մլրդ դոլոր ծախսեր, նման հաջողության չէր հասնի:

Բայց մեր երիտասարդ սերունդը երևի այնքան ուժեղ գեն ունի, որ այդքանից հետո էլ նախանձախնդիր է մնում իր արմատներին, իր մշակույթին, իր տեսակին:

– Մի խոսքով, լավատես եք՝ ամեն ինչ լավ է լինելու. հույսներս կապենք ապագա սերնդի հետ:

– Այո, միա՛յն ապագա սերնդի հետ: Եվ մեր գլխավոր գործն էլ պետք է լինի մանկապարտեզների ու դպրոցների հետ աշխատելը: Տոլստոյն ասում էր՝ տասը տարեկանից հետո մարդը չի փոխվում: Ո՞ւր մնաց այստեղ փոխենք 40, 50, 60 տարեկաններին:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում