Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
Politics

«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության ոլորտը մշտապես հայտնվում է քննարկումների կենտրոնում, քանի որ դրանում պարբերաբար կատարվող փոփոխություններն օգնելու փոխարեն ավելի հաճախ խանգարում են ոլորտի զարգացմանը։ Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ փորձեցինք առանձնացնել դպրոցական և բուհական համակարգերում վերջին շրջանում աչքի զարնող մի քանի խնդիրներ։ Օրինակ՝ վերջերս հանրային քննարկման ներկայացվեց նախագիծ, որով, ըստ դրա հիմնավորման, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի փոխարեն 5-րդ դասարանից կդասավանդվի «Անվտանգ կենսագործունեություն» առարկան։ Ընդ որում՝ նախագծի հիմնավորումից պարզ չէ, թե ինչ ծավալով է նոր անունով առարկայի մեջ պահպանվելու զինվորական պատրաստությանը վերաբերող հատվածը։ «Այս պահի դրությամբ հայտնի է միայն վերնագիրը, բովանդակության մասին շատ բան հայտնի չէ։ Ուղղակի կարելի է ենթադրություններ անել, բայց մինչև բովանդակությունը պարզ չլինի, որպես մասնագետ՝ ոչ մի բան չես կարող ասել։ Այո, անվտանգությունը կարևոր է, բայց նոր առարկան գալիս է փոխարինելու նրան, ինչ հիմա ունե՞նք, թե՞ ոչ։ Սա է անհասկանալի, գուցե լրացնելու է, գուցե ամբողջությամբ փոխելու է, որն արդեն մտահոգիչ կարող է լինել։ Այն առարկան՝ ՆԶՊ-ն, որը հիմա ունենք դպրոցներում, շատ օգտակար է հատկապես մեր պատանիների համար, որոնք նախապատրաստվում են ժամկետային ծառայությանը, բանակին։ Նրանք տիրապետում են զենքին, նախնական զինվորական պատրաստությունն իրենց համար շատ լավ հիմք է, որպեսզի հետագայում արագ ինտեգրվեն հայկական բանակում ծառայությանը։ Այս նոր առարկան ենթադրաբար կարող է աղետներին, առողջությանը վերաբերել։ Եթե անգամ այն ինչ-որ չափով ներառի նախնական զինվորական պատրաստության թեմաները, բարդ կլինի առարկային հատկացված դասաժամի ընթացքում հասցնել անդրադառնալ բոլոր կարևոր հարցերին։ Այս գաղափարը տեղավորվում է գործող կառավարության այն կոնցեպցիայի մեջ, որ մեզ մեծ բանակ պետք չէ, փոքր բանակը լրիվ հերիք է, մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, մենք չենք կարող կռվել Թուրքիայի բանակի դեմ։ Կարծում եմ՝ այս տրամաբանությունն է դրված կրթության համակարգում՝ մարդկանց ուղեղների մեջ այդ ամենը ներարկելու և նրանց դրան ընտելացնելու համար»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։

Դպրոցականների շրջանում նաև մեծ իրարանցում է առաջացրել իններորդ դասարանի «Պատմություն» և «Գրականություն» առարկաներից ինտեգրված էսսե գրելու որոշումը։ Հիմնական դժգոհությունը նաև այն է, որ հանձնարարվող թեմաները երբեմն ծանոթ չեն լինում աշակերտներին։ «Շատ ահազանգեր ունեմ ուսուցիչներից։ Նրանք պատրաստ չեն դրան։ Ինձ հարցնում են՝ ինչպե՞ս կարելի է երեխաներին սովորեցնել ինտեգրել գրականությունը և պատմությունը։ Սա նշանակում է, որ ինչ-որ բան արված է դպրոցում առանց նախապատրաստության, մասնագետների վերապատրաստումների, նույնիսկ ուղեցույցների, որ ուսուցիչներն իմանային, թե ինչ պետք է անեն, հետո սովորեցնեին երեխաներին։ Դա, ըստ էության, հիմա դարձել է մեխանիկական ինչ-որ գործընթաց։ Գնահատման չափանիշ չկա, ո՛չ ուսուցիչը գիտի դրա մասին, ո՛չ երեխան, ծնողի մասին էլ չենք խոսում։ Խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, և հիմա չգիտեն՝ այն, ինչ սովորում են գրականության և պատմության դասաժամերին, ինչպե՞ս կարելի է ինտեգրել և մեկ էսսեի ձևով ներկայացնել։ Ոչ ոք դրանից գլուխ չի հանում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Դժգոհությունները շատ են նաև բուհերի ընդունելության քննություններից։ «Այնպես, ինչպես ընդունելության քննություններն անցկացրել ենք խորհրդային ժամանակ, երբ ունեցել ենք պլանային տնտեսություն, այլևս չի կարելի շարունակել։ Պետք է առաջ գնալ և թույլ տալ, որպեսզի բուհերն իրենք ընտրեն իրենց ուսանողներին։ Դպրոցի գործը պետք է լինի ստուգել գիտելիքները և շրջանավարտներին տալ գնահատականներով հավաստագիր, դրանից հետո պետությունը պետք է մի կողմ քաշվի։ Համալսարանները պետք է հայտարարեն իրենց նվազագույն շեմը, և մեր դիմորդները դպրոցներից վերցրած իրենց գնահատականներով պետք է գնան այս կամ այն բուհը։ Թե ինչպես նրանք կընդունվեն, բուհերը պետք է որոշեն։ Պետությունը սահմանում է ինչ-որ տեղեր, քննություններ կազմակերպում, երեխաները տանջվում են, պարապում, ընդունվում, լավ սովորում և ավարտում են, դրանից հետո գնում են նույն պետության մոտ, ասում են՝ քո «տված ձևերով» ամեն ինչ ճիշտ արել եմ, լավ սովորել եմ, գերազանցությամբ ավարտել եմ, հիմա ի՞նչ անեմ, աշխատանք տալո՞ւ ես, պետությունն ասում է՝ չէ, ես իմ ձեռքերը լվանում եմ։ Այս գաղափարախոսությունը պետք է գլխիվայր շուռ տալ և անել այնպես, ինչպես առաջադեմ երկրներն են անում։ Նոր հեծանիվ հնարելու կարիք չկա։ Բուհերը պետք է ընտրեն իրենց ուսանողներին, ապահովեն նրանց աշխատանքի անցնելու գործընթացը՝ գործատուների հետ համագործակցությամբ, տարբեր պրակտիկաներով և այլնով։ Պետությունը որևէ գործ չպետք է ունենա այս հարցում, չպետք է մտնի մատի և մատանու արանքը»,-հավելում է փորձագետը։

Արդեն իսկ խոսվում է այն մասին, որ 160 մասնագիտության բաժիններ թափուր կլինեն։ Կարիք ունե՞նք մասնագիտությունները վերանայելու, արդիականացնելու, իսկ պետության համար կարևոր մասնագիտությունների դեպքում ուսանողներին ինչ-որ կերպ շահագրգռելու անհրաժեշտություն կա՞։ «Բուհերում թափուր տեղերը առաջանում են նույն խնդրի պատճառով, պետությունը մատից հոտ քաշելով պլանավորում է մասնագիտությունները և տեղեր հատկացնում բուհերին։ Դրա տակ դրված որևէ հետազոտություն չկա։ Նաև դա է պատճառը, որ մեր պրագմատիկ դիմորդները դիմում են այն մասնագիտություններով, որոնցով հետո կկարողանան հեշտությամբ աշխատաշուկա մուտք գործել, բայց նաև դա է պատճառը, որ տարեկան հարյուրից ավելի մասնագիտություններով ունենում ենք զրո դիմորդ։ Պլանավորում ընդհանրապես չի կատարվում, չենք ասում՝ այդ մասնագիտությունները կարևոր չեն, բայց այդ մասնագիտություններն ընտրելու համար դիմորդներին պետք է խրախուսել։ Օրինակ՝ ավելացնել անվճար տեղերը, կրթաթոշակներ սահմանել, բուհերն ուսանողներին անպայման կապեն գործատուների հետ, որպեսզի մարդը հասկանա իր ուղին. ընդունվում է, չորս տարի սովորում, գնում է կոնկրետ տեղում կոնկրետ պաշտոնում աշխատելու իքս աշխատավարձով։ Այս ամենը չկա։ Արդյունքում մի կողմից դժգոհում ենք, որ կան թափուր մասնագիտություններ, և մյուս կողմից էլ դժգոհում ենք, որ կա մեծ մրցույթ մի քանի մասնագիտություններով՝ տնտեսագիտություն, կառավարում, իրավագիտություն, բժշկագիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ»։

Կրթության ոլորտի մասին խոսել և չանդրադառնալ ևս մեկ կարևոր հարցի չէինք կարող։ Տարիներ ի վեր դժգոհություն է արտահայտվել, որ կրթական համակարգը ներգրավվում է քաղաքական գործընթացներում։ Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս ականատես եղանք ուսուցիչների և անգամ աշակերտների ներգրավվածությանը քարոզարշավի ընթացքին։ Մյուս կողմից՝ տեսնում ենք, թե ինչպես են ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները զրկվում ազատ արտահայտվելու և դասավանդելու իրավունքներից։ Ի՞նչ անել, որ մեր կրթական համակարգը չներգրավվի քաղաքական գործընթացներում, ով էլ որ լինի իշխանության ղեկին։ «Լավ ձևակերպում եք տալիս՝ ով էլ որ լինի իշխանություն։ Հարցի մեջ նաև պատասխանը կա՝ նայած, թե ով է իշխանության։ Այս պահին իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը, և դա միայն բուհերին չի վերաբերում։ Տեսանք, թե քարոզարշավի ժամանակ ինչպես էին, վարչական մեթոդներն օգտագործելով, ուսուցիչներին, դպրոցականներին, կրթության ոլորտի մասնակիցներին ստիպելով տանում քարոզարշավի, քարոզչական հանդիպումների և այլն։ Շատ կարևոր է առաջին քայլը՝ Հայաստանում պետք է իշխանությունը փոխվի, որպեսզի կրթության մեջ ինչ-որ մի բան կարողանանք անել։ Սա գլոբալ քայլն է։ Երկրորդը՝պետք է փոխել մարդկանց, որոնք կրթության ոլորտում որոշումներ են կայացնում։ Այդ մարդիկ արդեն կուսակցական ճնշման տակ են, իրենց հասկանում եմ, մարդիկ ռեկտորներ են, նրանց նշանակել է այս կառավարությունը, գուցե նրանց վրա ուղիղ ուղղորդում չկա, թե ինչ անեն, բայց այդ մարդիկ ծառայամտորեն, թող ներվի ինձ այս բառն ասելը, էլ ավելի են ծառայում գործող քաղաքական իշխանությանը, քան թե իրենց բուհին կամ ուսումնական հաստատությանը։ Դրա համար պետք է կրթության մակարդակն ու որակը բարձրանա։ Կրթություն ասելով՝ միայն գիտելիքը չենք հասկանում, մեզ մոտ կրթության համակարգը գիտելիքից բացի նաև ստրկամտություն է սովորեցնում, եթե կրթության մասնակիցներին ներգրավում ես քաղաքական քարոզարշավի մեջ։ Այդ գիծն անընդհատ շարունակվում է։ Պետք է գոնե մեկ անգամ կանգնել, հետ շրջվել և գործողություն անել»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում