Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
Video

Էջմիածնում վարկերի «տակ ընկած» հայրը տկլոր հետապնդել ու բռնել է տվել փողերը թռցրած որդուն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Նվեր Հ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

24-ամյա Նվերին մեղադրանք էր առաջադրվել բացահայտ հափշտակության՝ կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գործով տուժողը Նվերի… հայրն էր՝ Հենրիկ Հ.-ն (անունը փոխված է):

Նախաքննության ժամանակ հաստատվել է, որ Հենրիկ Հ.-ն կնոջ ու որդու՝ Նվերի հետ բնակվել է մարզի գյուղերից մեկում: Հենրիկն ու կինը զբաղվել են հողագործությամբ, իսկ նրանց որդին՝ Նվերը, չի աշխատել, տարվել է… խաղամոլությամբ…

2014 թվականին Հենրիկը առուծախի պայմանագրերով ձեռք է բերել 2 հողամաս, որոնք սեփականության իրավունքով գրանցել է իր անունով: Թեև հողամասերի սեփականության իրավունքը այդ ժամանակ է գրանցվել, սակայն հողամասերը նա փաստացի մշակել է 2001 թվականից, իր միջոցներով հիմնել է խաղողի ու սերկևիլի այգիներ: Դրանց մշակությամբ զբաղվել է անձամբ Հենրիկը:

2016 թվականի օգոստոսին Հենրիկը հողամաս է վաճառել, վաճառել է նաև այդ տարվա բերքը և ստացել է 15 հազար դոլար:

Գումարը Հենրիկը պահել է իր հողամասերից մեկում՝ ապակե տարայի մեջ, քանի որ որդին՝ Նվերը, խաղամոլ էր, ու հայրը մտավախություն ուներ, որ նա գումարը կգտնի ու տանուլ կտա:

15 հազար դոլարից 2100 դոլարը Հենրիկը դարձրել է դրամ, այդ գումարի մի մասը ծախսել է գյուղատնտեսական կարիքների համար, մոտը մնացել է 360 հազար դրամ և 12 հազար 900 դոլար:

Այդ գումարը Հենրիկը 2017 թվականի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, թաքցրած տեղից վերցրել, դրել է սպորտային տաբատի գրպանը ու բերել է տուն:

Ժամը 23-ի սահմաններում Հենրիկը սպորտային տաբատը հագին մտել է լոգասենյակ՝ լոգանք ընդունելու: Նա հանել է տաբատը, դրել է զուգարանակոնքի վրա ու մտել է լողանալու:

Որդին՝ Նվերը, արդեն իսկ նկատել էր, որ հոր տաբատի գրպաններում գումար կա: Հենց որ հայրը սկսել է լողանալ, Նվերը լոգասենյակի չփակված դուռը բացել, ներս է մտել, լողացող հոր ներկայությամբ զուգարանակոնքի վրայից վերցրել է հոր սպորտային տաբատը՝ գրպաններում հիշյալ գումարները, բացահայտ հափշտակել է ու վազելով դուրս է եկել լոգասենյակից:

Հենրիկը տեսնելով դա՝ վազել է որդու հետևից, դուրս է եկել բակ: Բայց նա բակում մթության պատճառով չի նկատել լվացքի պարանը, դիպել է դրան, վայր է ընկել ու վնասվածքներ է ստացել: Իսկ Նվերը, հոր տաբատը ձեռքին, ցատկել է պարսպի վրայով ու փախել է՝ հափշտակելով 6 միլիոն 554 հազար 838 դրամին համարժեք գումարը՝ 360 հազար դրամ ու 12 հազար 900 դոլար:

Առաջադրված մեղադրանքում Նվեր Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ ինքը խաղամոլ է, որևէ տեղ չի աշխատել, մշտապես ծնողներն են իրեն փող տվել:

Դեպքի օրը ինքը, իրոք, տեղյակ լինելով, որ հոր տաբատի գրպաններում գումար կա, չփակված դռնով մտել է լոգասենյակ ու բացահայտ հափշտակել է հոր տաբատը: Ինքը մտադիր էր մեկնել արտասահման, դրա համար էր իրեն գումար պետք:

Նվերը հայտնել է, որ հայրը հիշյալ հողամասերի վրա այգիներ է հիմնել, երբ ինքը դեռ ութ տարեկան էր: Այգու մշակությամբ զբաղվել է հայրը: 2016 թվականին ինքը այգիներում չի աշխատել, ստացված բերքի ու հողամասերի վաճառքից հայրը իրեն ոչինչ չի խոստացել:

Նվերն ընդունել է, որ հողամասերն ու դրանց վրա հիմնված այգիները հոր կապիտալն էին, ոչ թե իրենը:

Նա հայտնել է՝ երբ տեսել է, թե ինչքան գումար կա հոր տաբատի գրպաններում, որոշել է այդ գումարի մի մասը վերադարձնել հորը: Այնուհետև իմացել է, որ հայրը դիմել է ոստիկանություն, վերադարձրել է նաև մնացած գումարը: Հափշտակած գումարից ծախսել է միայն 360 հազար դրամը, դրանից 280 հազար դրամով էլ մոր համար հեռախոս է գնել: Մնացած 80հազար դրամը պարտավորվում է վերադարձնել:

Նվերը դատարանում ասել է, թե կատարածի համար ամաչում է, ինքը չի իմացել՝ կոնկրետ ինչքան գումար կա հոր տաբատի գրպանում, զղջում է, խնդրում է մեղմ պատիժ նշանակել:

Տուժողը՝ Նվերի հայր Հենրիկը, հայտնել է, որ գումարը թաքստոցից վերցրել, դրել էր տաբատի աջ ու ձախ գրպանները: Իր գրպաններում միշտ էլ գումար եղել է՝ ոչ այդքան շատ, բայց եղել է, Նվերը դա լավ գիտեր:

Դեպքի օրը մտել է լոգասենյակ, տաբատը դրել է զուգարանակոնքի վրա, մտել է լողանալու: Հանկարծ որդին կտրուկ բացել է իր կողմից չփակված դուռը, զուգարանակոնքի վրայից վերցրել է իր տաբատը ու դիմել է փախուստի:

Ինքը ինչպես որ կար՝ մերկ վիճակում, վազել է որդու հետևից: Իրենց բակում դիպել է լվացքի պարանին ու ընկել է գետնին: Նվերը պարսպի վրայով ցատկել ու փախել է՝ հետը տանելով իր տաբատն ու գումարները:

Հաջորդ օրն ինքը հաղորդում է տվել ոստիկանությունում:

Հունիսի 6-ի առավոտյան ինքը դուրս է եկել բակ, տեսել է ՝ կապույտ թղթե տոպրակ, մեջը՝ կոնֆետ ու գումար՝ 2 հազար դոլար և 2 միլիոն 100 հազար դրամ: Գումարի հետ եղել է նաև իր լուսանկարը, որի հակառակ կողմում գրված էր. «Եթե չբողոքես, մնացածն էլ կստանաս»: Լուսանկարը ինքը այրել է…

Նվերը հաջորդող օրերին վերադարձրել է մնացած գումարը՝ ընդհանուր՝ 12 հազար 900 դոլար, իսկ 360 հազար դոլարը, ճիշտ է, չի վերադարձրել, բայց այդ գումարից մոր համար հեռախոս է առել, մնացածն էլ խոսք է տվել, որ կվերադարձնի…

Հենրիկն ասել է, թե որդին իր գումարը վերադարձրել է, ինքը այլևս չի բողոքում որդուց, պարտքուպահանջ չունի, ներել է Նվերին: Նա խնդրեց որդու նկատամամբ սահմանել ազատազրկման հետ չկապված պատիժ:

Դատարանը Նվեր Հ.-ին մեղավոր է ճանաչել հորը կողոպտելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատապարտել է 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել է 2 տարի փորձաշրջան: