Մադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետ
Երգչուհի Մադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները իր ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետ։
«Սա երգ է, որը գրել եմ դստերս՝ Լոլայի հետ։ Նա առաջարկեց, որ միասին երգ գրենք՝ մեր հարաբերությունները բարելավելու համար։ Դա շատ կարևոր պահ էր, և այն ամրապնդեց իմ համոզմունքը, որ հիմա ճիշտ ժամանակն է այս ալբոմը ձայնագրելու համար», - խոստովանել է 67-ամյա երգչուհին Interview Magazine- ին տված հարցազրույցում:
Մոդել և երգչուհի Լուրդես Մարիա Չիկոնե-Լեոնը Մադոննայի և կուբացի դերասան Կառլոս Լեոնի դուստրն է։ Նրանք բաժանվել են Լուրդեսի ծնունդից մեկ տարի անց՝ հանդիպելով երեք տարի։ Լուրդեսն ունի խորթ եղբայր՝ Ռոկկոն, ռեժիսոր Գայ Ռիչիի հետ ամուսնությունից, և խորթ եղբայր՝ Դեյվիդ Բանդան, որին զույգը որդեգրել է 2006 թվականին, նախքան ամուսնալուծվելը 2008 թվականին։ Մադոննան ունի ևս երեք որդեգրված դուստր՝ Մերսին և երկվորյակներ՝ Ստելլան և Էսթերը։
Մի քանի տարի առաջ Լուրդեսը խոսեց մոր հետ իր դժվար հարաբերությունների մասին։ Նրա խոսքով՝ Մադոննան վերահսկող էր, ուստի Լուրդեսը վաղ տարիքից ստիպված էր անկախանալ։
Այսօր Լուրդեսը թողարկում է երգեր Լոլահոլ կեղծանվամբ և հայտնվում է ամսագրերում:

