Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
Socity

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ . անձնագիր ունեցող բոլոր անձանց. .Կատարվել են փոփոխություններ…

Անձնագիրը փոխանակում են, եթե առկա են հետևյալ հիմքերը.

1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման քաղաքացու անձնագրում.
2) լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը.
3) լրացել է անձնագրի վավերականության ժամկետը.
4) անձնագրի մեջ առկա են ոչ ճիշտ տվյալներ.
5) քաղաքացին նման ցանկություն է հայտնել: ՀՀ քաղաքացու անձնագրի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, որը փոփոխվել է այս տարվա հունիս ամսից ուժի մեջ մտած օրենքով, սահմանոմ է անձնագրի բովանդակությունը, ձևը, տրամադրելու (փոխանակելու) կարգը և ժամկետները, տրամադրելու (փոխանակելու) մերժման հիմքերը: Հոդվածում ամրագրվել է հետևյալը.
1. Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Գտնված անձնագրերը Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
2. Անձնագրում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անձնական տվյալները. 1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում.
2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.
3) սեռը.
4) քաղաքացիությունը.
5) ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.
6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):
2.1. Անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Անձնագրում ամրագրվում են նաև քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, ինչպես նաև արյան խումբը և ռեզուսը` առողջապահության մարմինների կողմից (քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ): Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից նշում է կատարվում ամուսնության և ամուսնալուծության գրանցման մասին` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ, պաշտպանության ոլորտի համապատասխան պետական մարմնի կողմից նշում է կատարվում պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու մասին(զինապարտների համար)` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ: Անձնագիրը ներառում է անձնագիրը տրամադրած ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաևանձնագրի տրամադրման և վավերականության ժամկետները, անձնագրի համարը:
4. Անձնագիրը ներառում է տեխնիկական մաս` տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում են սույն հոդվածի 2-3-րդ մասերով նախատեսված պարտադիր տվյալները, աջ և ձախ ձեռքերի բոլոր մատների մատնադրոշմները: (նախադասությունը հանվել է 29.06.16 ՀՕ-129-Ն) Եթե անձնագրում քաղաքացու կենսաչափական տվյալների ոչ լրիվությունը կամ ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը պայմանավորված է քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին անձնագրում կատարվում է համապատասխան նշում:
5. Երեխաների մատնադրոշմները վերցվում են 6 տարեկանից, իսկ լուսանկարը` անձնագիր տալու յուրաքանչյուր դեպքում` անկախ տարիքից:
6. Անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող անձնագիրը: Դրանում ամրագրված տվյալները տվյալ անձի վերաբերյալ առկա տվյալների հետ համեմատելուց հետո անձնագիրն անմիջապես վերադարձվում է քաղաքացուն, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Նոր անձնագիրը տրամադրվում է հին անձնագիրը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո:
7. Եթե օտարերկրյա պետությունում գտնվող անձը կորցրել է իր անձնագիրը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, կամ լրացել է անձնագրի վավերականության ժամկետը, և քաղաքացին չունի վավերական այլ ճամփորդական փաստաթուղթ, ապա օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուն տրամադրում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական կամ անձնագիր:
8. Եթե օտարերկրյա պետությունում, որտեղ գտնվում է անձը, Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա քաղաքացին իրավունք ունի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից փոստով ստանալու վերադարձի վկայական կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ունեցող որևէ պետություն մուտք գործելու իրավունք վերապահող փաստաթուղթ:
9. Անձնագիր ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`
1) դիմում.
2) նույնականացման քարտ, իսկ 16 տարին լրացած չլինելու դեպքում՝ ծննդյան վկայական: Եթե 16 տարին չլրացած քաղաքացին ստացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր, ապա ծննդյան վկայականի փոխարեն ներկայացվում է անձնագիրը.
3) 16 տարին լրացած չլինելու դեպքում՝ ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ.
4) 18 տարին լրացած չլինելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ծնողների և երեխայի գրավոր համաձայնությունները (եթե երեխան չի ստացել նույնականացման քարտ): Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր` սույն մասի 2-րդ կետով նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում (միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար).
6) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).
7) պետական տուրքի վճարման անդորրագիր:
10. Անձնագիրը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`
1) դիմում.
2) փոխանակման ենթակա անձնագիրը.
3) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).
3.1) Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում` իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ.
4) պետական տուրքի վճարման անդորրագիր:
11. Անձնագիր ստանալու (փոխանակելու) համար քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում լուսանկարվում և հանձնում է մատնադրոշմները ոստիկանության մարմնում, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով անձնագիր ստանալու (փոխանակելու) համար դիմող անձի լուսանկարահանումն իրականացվում, և մատնադրոշմները վերցվում են իր բնակվելու (գտնվելու) վայրում՝ առանց իրավասու մարմին ներկայանալու:
12. Անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց անձնագիր տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից անձնագիրը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից հետո` 60-օրյա ժամկետում:
13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում հանձնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Անձի ցանկությամբ հին անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո:
14. (մասն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-129-Ն) 15. Անձնագիր տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`
1) դիմումատուն չի ներկայացրել օրենքով պահանջվող փաստաթղթերը.
2) դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.
3) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.
4) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.
5) առկա է մինչև 16 տարեկան անչափահասի այն ծնողի գրավոր առարկությունը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան.
.6) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ և (կամ) հակասություններ.
7) դիմումատուն հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար.
8) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ունեն էական նշանակություն (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն):
15.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ այլ պետության կողմից հետախուզում հայտարարված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրվում (փոխանակվում) է ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարի (տեղակալի) որոշմամբ, եթե հետախուզում հայտարարած պետության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հանձնելու մասին վավերացված միջազգային պայմանագիր, կամ նման պայմանագրի առկայության դեպքում քաղաքացու արտահանձնումը չի իրականացվել:
15.2. Սույն հոդվածի 15-րդ մասի 1-2-րդ և 4-8-րդ կետերով նախատեսված հիմքերը անձնագիրը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված անձնագիրը չի տրամադրվում քաղաքացուն մինչև նշված հիմքերի վերանալը, իսկ անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում այն սույն օրենքով սահմանված կարգով ճանաչվում է անվավեր: Սույն հոդվածի 15-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը անձնագիրը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված անձնագիրը քաղաքացուն հանձնելու կամ անվավեր ճանաչելու հարցը լուծվում է կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության հարցը լուծվելուց հետո:
16. Անձնագիրը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով (բացառությամբ դիմումի և գրավոր համաձայնության), սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, տրամադրելը մերժելիս` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 9-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելիս` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով (բացառությամբ դիմումի և գրավոր համաձայնության), սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելը մերժելիս` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 10-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ակնհայտ կեղծ փաստաթղթերը չեն վերադարձվում քաղաքացուն: 17. Անձնագրի, վերադարձի վկայականի ձևը և վերադարձի վկայականի տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված դիմումների ձևերը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանով: