Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
Politics

Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական և հանրային կյանքի ամենամեծ մարտահրավերներից մեկը վերջին տարիներին դարձել է ոչ միայն քաղաքական բովանդակության ճգնաժամը, այլև կառուցողական երկխոսության, առողջ քննարկման և բանավեճի մշակույթի բացակայությունը։ Եթե որևէ հասարակության զարգացման մակարդակը կարելի է չափել նրա տնտեսությամբ, պետական ինստիտուտներով կամ անվտանգության համակարգով, ապա ոչ պակաս կարևոր ցուցիչ է նաև հանրային դիսկուրսի որակը, քանի որ հենց հանրային դիսկուրսն է ձևավորում քաղաքական որոշումների միջավայրը, հասարակական տրամադրությունները, քաղաքացիների քաղաքական գիտակցությունը և պետության երկարաժամկետ զարգացման ուղղությունները։

Այդ առումով Հայաստանը շարունակում է գտնվել բավականին մտահոգիչ իրավիճակում, քանի որ հանրային քննարկումների մեծ մասը հեռու է բովանդակային, փաստարկված և կառուցողական բնույթից, իսկ քաղաքական պայքարը հաճախ վերածվում է փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքների, պիտակավորումների և անձնական թշնամանքի հարթակի։ Քաղաքական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները միշտ չէ, որ ուղեկցվում են քաղաքական մշակույթի համապատասխան զարգացմամբ։ Ընդհակառակը, ներքաղաքական դաշտում աստիճանաբար ամրապնդվում են այնպիսի երևույթներ, որոնք ոչ միայն չեն նպաստում հանրային համերաշխության ձևավորմանը, այլև խորացնում են հասարակության ներսում առկա բաժանարար գծերը։

Վերջին տարիներին քաղաքական պայքարը հաճախ կառուցվել է ոչ թե գաղափարների, ծրագրերի, ռազմավարությունների կամ քաղաքական առաջարկների շուրջ, այլ անձերի նկատմամբ վերաբերմունքի հիման վրա։ Քաղաքական հակառակորդը շատ դեպքերում ներկայացվում է ոչ թե որպես այլընտրանքային տեսակետ ունեցող քաղաքական դերակատար, այլ որպես թշնամի։ Այդ գործընթացը դարձել է քաղաքական տեխնոլոգիաների կարևոր բաղադրիչներից մեկը։ Թե ով է դա ավելի շատ կիրառում, առանձին խոսակցության թեմա է, հիմա, հաշվի առնելով «լռության օրվա» գործոնը, զերծ կմնանք անուններ տալուց: Այս պարագայում կարևորը գլոբալ խնդիրն է: Քաղաքական դիսկուրսում ավելի հաճախ կարելի է հանդիպել պիտակավորման, սևացման, նվաստացման, վիրավորանքի և հանրային հեղինակազրկման փորձերի, քան բովանդակային քննարկումների։ Սա վտանգավոր միտում է, քանի որ առողջ ժողովրդավարության հիմքում ընկած է ոչ թե բոլորի համաձայնությունը, այլ անհամաձայնության քաղաքակիրթ կառավարումը։ Ժողովրդավարությունը չի ենթադրում, որ հասարակության բոլոր անդամները պետք է ունենան նույն կարծիքը։

Ընդհակառակը, ժողովրդավարությունը ենթադրում է տարբեր կարծիքների գոյություն, սակայն այդ տարբերությունները պետք է քննարկվեն փաստարկների, գաղափարների և ծրագրերի լեզվով։ Երբ քաղաքական դաշտում փաստարկը փոխարինվում է վիրավորանքով, գաղափարը՝ պիտակով, իսկ ծրագրային խոսքը՝ անձնական թշնամանքով, հասարակությունը կորցնում է իր զարգացման կարևորագույն մեխանիզմներից մեկը։

Այս խնդիրը հատկապես տեսանելի է դառնում նախընտրական և հետընտրական ժամանակահատվածներում։ Ընտրությունները ժողովրդավարական համակարգերում պետք է լինեն գաղափարների մրցակցության կարևորագույն հարթակ։ Քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց տնտեսական, արտաքին քաղաքական, սոցիալական, կրթական, անվտանգության և կառավարման ծրագրերը, բացատրեն դրանց իրագործման մեխանիզմները և համոզեն քաղաքացիներին իրենց առաջարկների արդյունավետության մեջ։

Սակայն Հայաստանի քաղաքական իրականության մեջ հաճախ կարելի է տեսնել լրիվ այլ պատկեր։ Քարոզարշավների, ինչու չէ՝ նաև հետընտրական գործընթացների ժամանակ հանրության ուշադրությունը հիմնականում կենտրոնացվում է անձերի վրա։ Քննարկվում են ոչ թե ծրագրերը, այլ քաղաքական գործիչների անհատական հատկանիշները, կենսագրությունը, անձնական հարաբերությունները կամ փոխադարձ մեղադրանքները։ Արդյունքում քաղաքական գործընթացի կենտրոնում հայտնվում է ոչ թե գաղափարը, այլ անձը։ Նույն երևույթը կարելի է նկատել նաև քաղաքական դեբատների ժամանակ։ Այն հարթակները, որոնք պետք է ծառայեն ծրագրերի ներկայացման և գաղափարների մրցակցության համար, հաճախ վերածվում են միմյանց վրա ցեխ շպրտելու և վիրավորանքների տարածքի։ Քաղաքական ուժերը ավելի շատ ժամանակ են հատկացնում միմյանց վարկաբեկելուն, քան սեփական ծրագրերը ներկայացնելուն։ Քաղաքացին, որը ցանկանում է հասկանալ, թե որ քաղաքական ուժն ինչ պատկերացում ունի երկրի զարգացման վերաբերյալ, շատ հաճախ այդ հարցի պատասխանը չի ստանում։ Փոխարենը նա ականատես է լինում անձնական հակամարտությունների, փոխադարձ մեղադրանքների և հուզական բախումների:

Ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման քաղաքական մշակույթը աստիճանաբար տարածվում է ամբողջ հասարակության վրա։ Հանրային դիսկուրսը միշտ չէ, որ սահմանափակվում է քաղաքական գործիչներով։ Քաղաքական էլիտայի վարքագիծը հաճախ օրինակ է ծառայում հասարակության համար։ Երբ քաղաքական առաջնորդները մշտապես օգտագործում են թշնամանքի, վիրավորանքի և պառակտման լեզուն, նույն տրամաբանությունը սկսում է վերարտադրվել նաև սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, փորձագիտական շրջանակներում և առօրյա շփումներում։ Հասարակության տարբեր խմբեր սկսում են միմյանց ընկալել ոչ թե որպես նույն պետության քաղաքացիներ, այլ որպես հակառակ ճամբարների ներկայացուցիչներ։

տեղեկատվական մանիպուլ յացիաների վտանգը։ Երբ քաղաքական գործընթացները կառուցվում են հույզերի, այլ ոչ թե փաստերի հիման վրա, հանրությանը շատ ավելի հեշտ է մոլորեցնել։ Քաղաքացին սկսում է որոշումներ կայացնել ոչ թե տեղեկույթի, ծրագրերի կամ փաստարկների հիման վրա, այլ նախապես ձևավորված վերաբերմունքի ազդեցությամբ։ Նրան առաջարկվում է ոչ թե վերլուծել և գնահատել քաղաքական առաջարկները, այլ սիրել կամ ատել այս կամ այն անձին։ Այդպիսի միջավայրում հանրային կարծիքը դառնում է առավել խոցելի քարոզչության, մանիպուլ յացիաների և քաղաքական տեխնոլոգիաների նկատմամբ։

Սակայն խնդիրը միայն քաղաքական արդյունավետությունը չէ։ Այն ունի նաև սոցիալական և հոգեբանական խոր հետևանքներ։ Ատելության և թշնամանքի վրա կառուցված քաղաքական մշակույթը աստիճանաբար հիվանդացնում է հասարակությանը։

Այն ձևավորում է մշտական լարվածության, անվստահության և բաժանվածության մթնոլորտ։ Մարդիկ սկսում են կորցնել միմյանց լսելու ունակությունը։ Նրանք ավելի շատ ձգտում են հաղթել բանավեճում, քան հասկանալ դիմացինին։ Հասարակության ներսում նվազում է փոխադարձ վստահության մակարդակը, իսկ առանց վստահության հնարավոր չէ կառուցել ո՛չ արդյունավետ պետություն, ո՛չ ուժեղ տնտեսություն, ո՛չ էլ համախմբված հասարակություն։ Կարևոր է նաև հասկանալ, որ ցածրորակ դիսկուրսը խոչընդոտում է նոր գաղափարների առաջացմանը։ Երբ քաղաքական միջավայրը լցված է ագրեսիայով, պիտակավորումներով և թշնամանքով, շատ մասնագետներ, գիտնականներ, փորձագետներ և երիտասարդներ պարզապես խուսափում են ներգրավվել քաղաքական քննարկումներում։ Նրանք չեն ցանկանում հայտնվել թշնամանքի և վիրավորանքների թիրախում։ Արդյունքում հանրային կյանքից դուրս են մնում բազմաթիվ արժեքավոր մասնագիտական կարծիքներ, որոնք կարող էին նպաստել պետության զարգացմանը։

Այս իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական մշակույթի աստիճանական վերափոխում։ Առաջին հերթին պետք է վերականգնվի բովանդակային խոսքի արժեքը։ Հանրությունը պետք է սկսի ավելի շատ պահանջել ծրագրեր, ռազմավարություններ, հաշվարկներ և լուծումներ, այլ ոչ թե հուզական հայտարարություններ և փոխադարձ վիրավորանքներ։ Քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ երկարաժամկետ հաջողությունը հնարավոր չէ ապահովել միայն հակառակորդին սևացնելու միջոցով։ Անհրաժեշտ է առաջարկել զարգացման տեսլական, ներկայացնել գործնական լուծումներ և ձևավորել հանրային վստահություն սեփական գաղափարների նկատմամբ։

Այս գործընթացում առանձնահատուկ դեր ունեն ոչ միայն քաղաքական ուժերը, այլև կրթական համակարգը, լրատվամիջոցները, փորձագիտական համայնքը և քաղաքացիական հասարակությունը։ Բանավեճի մշակույթը ձևավորվում է ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ամբողջ հասարակության ներսում։ Եթե դպրոցներում, համալսարաններում, լրատվական հարթակներում և հանրային քննարկումներում խրախուսվեն փաստարկված խոսքը, քննադատական մտածողությունը և տարբեր կարծիքների նկատմամբ հարգանքը, ապա ժամանակի ընթացքում կձևավորվի նաև ավելի առողջ քաղաքական միջավայր։

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները չափազանց լուրջ են, որպեսզի դրանք քննարկվեն անձնական հակակրանքների և քաղաքական պիտակների լեզվով։ Անվտանգության, տնտեսության, ժողովրդագրության, կրթության, տեխնոլոգիական զարգացման, արտաքին քաղաքականության և պետական կառավարման խնդիրները պահանջում են բարձրակարգ մասնագիտական քննարկումներ, ռազմավարական մտածողություն և երկարաժամկետ տեսլական։ Այդ խնդիրները հնարավոր չէ լուծել աղմուկով, փոխադարձ վիրավորանքներով կամ թշնամանքի մթնոլորտում։ Դրանք պահանջում են հասուն քաղաքական մշակույթ և առողջ հանրային դիսկուրս։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում