«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ներկայիս տեսքով խաղաղության համաձայնագիրը Հայաստանի համար անընդունելի է
«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ներկայիս տեսքով խաղաղության համաձայնագիրը Հայաստանի համար անընդունելի է և պետք է վերանայվի
Մարուքյանի գնահատմամբ՝ փաստաթուղթը «Հայաստանը «հաշմանդամ» դարձնելու փաստաթուղթ է» և փոփոխման կարիք ունի։
Նա պնդել է, որ վերջնական տեքստում ներառվել են Ադրբեջանի առաջարկած դրույթները, որոնք չեն արտացոլում նախկին քննարկումների արդյունքները։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ իշխանափոխության դեպքում կձգտեն փոխել համաձայնագրի գործող բովանդակությունը։