Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կարապետյան
տելեգրամյան ալիքը գրում է․
«Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը։ Սակայն ընդամենը երկու ամիս առաջ պարզեցի, որ դու՛, Նիկոլ, այդ փաստաթուղթն այդպես էլ չես ուղարկել ՀԱՊԿ։
Ես քեզ ասում էի, որ ժողովուրդը մեզ չի ների, եթե հնարավորություն ունենանք և այն չօգտագործենք։ Այս հարցի շուրջ անգամ վիճաբանել ենք։
Մինչդեռ ՀԱՊԿ-ի առջև դրված էր հստակ խնդիր` կազմակերպության դիտորդական առաքելության ժամանումը Հայաստան և ադրբեջանական ուժերի դուրսբերման գործընթացի ապահովումը։ Համապատասխան փաստաթուղթը պատրաստ էր, սակայն դու այդպես էլ չստորագրեցիր այն».