Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Վայոց ձորում գյուղաբնակների 52,4%–ը գործազուրկ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զբաղվածության պետական գործակալության տվյաներով 2017 թվականի նոյեմբերի 1–ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Վայոց ձորի մարզում կազմում է 1,8 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 13%–ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 69,7%–ը կամ 1,3 հազար մարդ: Այս մասին «Փաստ» օրաթերթին տեղեկացրեցին Զբաղվածության պետական գործակալությունից:
Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 17,2%–ով: Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազում է 66%, երիտասարդներինը՝ 27,5%, հաշմանդամություն ունեցողներինը՝ 8,9%, իսկ գյուղաբնակներինը՝ 52,4%:
Մարզում հետբուհական և բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 13,4%–ը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 14%–ը: Արհեստագործական կրթություն ունեցողներից գործազուրկ են 5,8%–ը: Աշխատանք չունեցողների 63,9%–ը միջնակարգ կրթություն ունեցողներն են, իսկ տարրական կրթություն ունեցողներից 2,9%–ն է գործազուրկ:
Ըստ Զբաղվածության պետական գործակալության՝ գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում բարձրագույն կրթության՝ մանկավարժները, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման ոլորտի մասնագետները: Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 66,8%–ը:
Վայոց ձորում 16–29 տարեկանները գործազուրկների 27,5%–ն են կազմում: 30–44 տարեկանների 39%–ը մարզում աշխատանքի կարիք ունի: 45–54 տարեկանները գործազուրկների 20%–ն են կազմում: 50–ից բարձր տարիքի անձանց 13,5%–ի զբաղվածության հարցը մնում է չլուծված:
Տարեսկզբից մարզի ԶՏԿ–ներում խորհրդատվություն է ստացել 3248 աշխատանք փնտրող՝ մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության օրենսդրության, ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով:
Տարվա ընթացքում կենտրոնները համագործակցել են մարզի 395 գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 314 թափուր չկրկնվող աշխատատեղ:
Այստեղ նաև աշխատանքի չլրացվող թափուր տեղեր կան: Մարզում շարունակվում են պահանջարկված մնալ բժիշկների թափուր աշխատատեղերը, իսկ վերջին տարիներին նաև միջին որակավորման ֆինանսների և առևտրի բնագավառների, սպասարկման ոլորտի մասնագետները:
Զբաղվածության կենտրոնների միջոցով աշխատանքի է տեղավորվել 267 աշխատանք փնտրող, որոնցից 36–ը զբաղվածության պետական ծրագրերի միջոցով:
Չնայած սրան՝ մարզում մի շարք չլուծված հիմնախնդիրներ օրակարգային են մնում: Գյուղական բնակչությունը թերզբաղված է, երիտասարդների գործազրկության մակարդակը բարձր է, իսկ աշխատանքային միգրացիան ամենացավոտ խնդիրն է:
Աշխատաշուկայում զբաղվածությունը մեղմելու նպատակով երկու պետական ծրագիր է իրականացվում: Առաջին ծրագրով արդեն 12 գործազուրկ մասնագիտական պրակտիկա է անցնում:
Իսկ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրում» ծրագրով աշխատանքի է տեղավորվել 24 գործազուրկ, որոնցից 9–ը՝ երիտասարդ, 1–ը՝ հաշմանդամություն ունեցող:
Ըստ ԱՎԾ–ի տվյալների՝ մարզում գործազրկության մակարդակը 2016 թ. կազմել է 8,4%, ինչը 2015 թ.–ի նկատմամբ նվազել է 1,7%–ով:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում