Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

«Կորցրել ենք Հայաստանի ավիացիոն շուկան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Ադբաշյանը

– Պարո՛ն Ադբաշյան, ԱլԳ 5–րդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և ԵՄ–ի միջև ավիացիոն համաձայնագիր է նախաստորագրվել: ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլկն իր թվիթերյան էջում հայտնել է, որ նոր համաձայնագիրը կավելացնի ուղևորների թիվը մոտ 87000–ով և ավելի քան €16 մլն–ի շրջանառություն կապահովի: Իրատեսակա՞ն են այս սպասելիքները, հաշվի առնելով, որ ՀՀ–ի ավիացիայի ոլորտում առկա իրավիճակն այդքան էլ նախանձելի չէ:

– Ես համաձայնագրին դեռ ծանոթ չեմ, բայց մինչ այդ կարևոր խնդիր կա՝ մենք սեփական ավիացիա չունենք: Բացի այդ, ինձ հաճախ են հարցնում, թե ի տարբերություն Վրաստանի, ինչո՞ւ են մեզ մոտ ավիատոմսերը մոտ երկու անգամ ավելի թանկ: Եթե ոլորտն ուսումնասիրենք, կհասկանանք, որ երկու պատճառ կա: Առաջինը՝ Թբիլիսիի օդանավակայանի ծառայությունների գները մոտ երկու անգամ ավելի էժան են «Զվարթնոց» օդանավակայանի գներից: Երկրորդ պատճառը սեփական ավիացիա չունենալն է: Եթե ունենայինք սեփականը, կկարողանայինք մեր բնակչության շահերը պաշտպանել այն ժամանակ, երբ տոմսերի գները կտրուկ բարձրացան: Իսկ գները բարձրացան, քանի որ մրցակցություն չկար: Ռուսական շուկայում կառավարությունը ճնշում է իր սեփական ավիաընկերություններին, որ էժան գներով թռչեն: Որոշ ուղղություններ նաև սուբսիդավորում են: Հիմա այդ ռուսաստանյան ընկերությունները լավ շահույթ ունենալու համար առանց որևէ մրցակցության օգտվում են հայաստանյան շուկայից:

– Մատնանշեցիք ռուսական շուկան: Բացի Ձեր նշածից, ոլորտին քաջատեղյակ մասնագետները համոզված են, որ ռուսական «Աէրոֆլոտ»–ը հստակ մենաշնորհային դիրք ունի մեր շուկայում: Այս պարագայում ինչպե՞ս կարող ենք եվրոպական փորձ ունենալ, հաշվի առնելով, որ համաձայնագրի վերջնական ստորագրումից հետո նախատեսվում է նաև եվրոպական փորձի ներդրում:

– Խնդիրն այն է, որ ամբողջ քաղաքականությունը պետք է այնպես իրականացվի, որ սեփական ավիացիա ունենանք: Մենաշնորհն այդքան մեծ նշանակություն չունի: Տեսեք, թե ինչպես է զարգանում, օրինակ, Ադրբեջանի ավիացիան: Այնտեղ գրեթե ամեն ինչ պետական է: Իրենց մոտ նույնպես տոմսերն ավելի էժան են: Շատ արագ զարգանում է ոլորտը, ամբողջ աշխարհով թռիչքներ են իրականացնում, ձեռք են բերում ամենաժամանակակից ինքնաթիռները:

Մոտ երկու շաբաթ առաջ մի մարդու բացատրում էի, թե ինչպես է ստեղծվում թռիչքային ուղիների ցանցը: Մաթեմատիկայում հատուկ բաժին կա՝ կոչվում է «Теория сетей»: Խորհրդային շրջանում մի բան առաջարկելուց առաջ այն հիմնավորում էին գիտությամբ: Այդ թեորիայով հիմնավորում էինք, որ մենք այդպիսի ցանց պետք է ունենանք: Տեսե՛ք, սարդն այս թեորիայից գաղափար չունի, բայց իր սարդոստայնը սարքում է հենց նշված թեորիայի հիմունքներով: Հիմա Երևանից այդպիսի «ուղիղ գծեր» պետք է լինեն, որոնք համապատասխանում են մեր ժողովրդի շահերին: Այդ ցանցի միջոցով պետք է կապել բոլոր հայ համայնքները ՀՀ–ի հետ: Երևան–Լոս Անջելես, Երևան–Սիդնեյ, Երևան–Մոնտեվիդեո և այլն: Բացի այդ, Երևանը պետք է կապել այն կուրորտներին, որտեղ սիրում են թռչել մեր հայրենակիցները: Իսկ հիմա մինչև հասնում են այդ կուրորտներ, մարդկանց հոգին դուրս է գալիս: Ինչո՞ւ չունենք ուղիղ կապ Սիդնեյի հետ: Նույնը նաև Լոս Անջելեսի դեպքում: Մոտ երկու ժամով կարելի է կրճատել թռիչքը, որից հետո համապատասխանաբար նաև տոմսի գինը կնվազի: Այս հարցերը կլուծվեն միայն այն դեպքում, երբ կունենանք սեփական ավիացիան: Բայց քանի որ ուրիշի ձեռքին ենք նայում...

Բացի այդ, հայտարարված «բաց երկնքի» քաղաքականությունը շատ վատ քայլ էր: Իհարկե, կարելի է «բաց երկնքի» քաղաքականություն իրականացնել, բայց մինչ այդ հստակ քայլեր ու լրացումներ էին պետք: Տեսե՛ք, Թբիլիսիում անառողջ մրցակցության միջոցով «Աէրոֆլոտ»–ը փորձեց գները իջեցնել, բայց վրացիներն անմիջապես «Աէրոֆլոտ»–ին արգելեցին թռչել Թբիլիսի: Մենք կարո՞ղ ենք արգելել: Ամբողջ խնդիրը հենց սա է: Մենք կորցրել ենք Հայաստանի ավիացիոն շուկան: Երևանից իրականացվող թռիչքներից ստացված տոմսերի գումարների կեսը պետք է ՀՀ–ին մնային, բայց այդ գումարները մենք նորից բաժանում ենք ուրիշներին:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում