Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդի մահվան մասին
Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ, ենթադրաբար, սպանել է Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թևի ղեկավար Իզզ ադ-Դին ալ-Հադդադին։
ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ նշվում է, որ խմբավորման այս անդամը սպանվել է ուրբաթ օրը՝ Գազա քաղաքի վրա իրականացված հարձակման ժամանակ։
ՀԱՄԱՍ-ն ավելի ուշ նույնպես հաստատել է ալ-Հադդադի սպանության փաստը, հաղորդում են ԶԼՄ-ները։