Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և Ադրբեջանում
Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և Ադրբեջանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Սա կլինի դերասանի առաջին նախագիծը, որը կնկարահանվի Կենտրոնական Ասիայում և Ադրբեջանում։
Նկարահանումները կմեկնարկեն 2026 թվականի հուլիսին, իսկ ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2027-ի երկրորդ եռամսյակում։ Որպես ռեժիսոր հանդես կգա Ռոբերտ Կունը, ով աշխատել է «Գիշերային պարեկ», «Առանձնապես վտանգավոր է» և «Մայոր Գրոմ» ֆիլմերի վրա։
«Ես նախկինում երբեք այնտեղ չեմ նկարահանվել, և սա բազմաթիվ նոր տեսողական ու ստեղծագործական գաղափարներ է բացում»,- նշել է Չանը։
Ավելի վաղ «Աստծո զրահը» ֆիլմի տեսարանների մի մասի նկարահանման հնարավորությունը քննարկվել էր նաև Ուզբեկստանում։ 2025 թվականի դեկտեմբերին Salem Entertainment-ի ներկայացուցիչները դիտարկում էին այդ երկիրը որպես պոտենցիալ հարթակներից մեկը։