«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները
Քարոզարշավի 2-րդ Խնձորեսկ գյուղում «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները բնակիչների հետ քննարկեցին գյուղատնտեսական ոլորտին առնչվող մի շարք կարևոր խնդիրներ։ Գյուղացիները բարձրաձայնեցին հատկապես ոռոգման ջրի սակավության, գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիության, բերքի իրացման դժվարությունների և անասնապահության զարգացման հետ կապված հարցեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև պետական աջակցության ծրագրերի արդյունավետությանը: Կարևորվեց այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք թույլ կտան գյուղացիներին ոչ միայն պահպանել իրենց տնտեսությունները, այլև զարգացնել դրանք՝ ապահովելով համայնքի կայուն ապագան։