Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
Politics

Գագաթնաժողովի փայլի տակ՝ նոր վտանգների ստվերը

Երևանում անցկացված ԵՄ գագաթնաժողովից Հայաստանում սպասում էին հստակ քաղաքական և անվտանգային արդյունքներ։ Հանրության մի հատված հույս ուներ, որ Եվրոպան հանդես կգա ոչ միայն հայտարարություններով, այլ նաև կոնկրետ երաշխիքներով՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման և Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Սակայն այդ սպասումների փոխարեն քաղաքական օրակարգի կենտրոնում հայտնվեցին բոլորովին այլ զարգացումներ, որոնք ավելի շատ խորացրին առանց այդ էլ լարված աշխարհաքաղաքական մթնոլորտը։

Գագաթնաժողովի ամենաքննարկվող դրվագներից մեկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցն էր Երևան։ Քաղաքական շրջանակներում այն ընկալվեց ոչ միայն որպես դիվանագիտական այց, այլ նաև որպես բաց ազդակ Ռուսաստանի հասցեին։ Ուկրաինան և Ռուսաստանը գտնվում են ռազմական բաց հակամարտության մեջ, իսկ Զելենսկին Մոսկվայի համար համարվում է թշնամական պետության ղեկավար։ Այդ պայմաններում նրա պաշտոնական ընդունելությունը Երևանում չէր կարող անարձագանք մնալ Կրեմլի կողմից։

Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները փաստացի անտեսեցին մի շարք զգայուն իրողություններ։ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում Ուկրաինան ռազմական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, այդ թվում՝ զինամթերքի մատակարարումների մակարդակով։ Սակայն այս թեման մնաց ստվերում։ Զելենսկին ևս խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին այդ մատակարարումների վերաբերյալ։

Միաժամանակ ուշադրության արժանի է նաև այն փաստը, որ Երևան այցելելուց առաջ Ուկրաինայի նախագահը եղել էր Ադրբեջանում և հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Այդ բանակցություններից հետո հայտարարվեց պաշտպանության, անվտանգության, էներգետիկայի, առևտրի և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին։ Մինչ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր ռազմարդյունաբերական ներուժը, Հայաստանում ավելի հաճախ են հնչում բանակի ֆինանսավորման և անվտանգության համակարգի արդյունավետության վերաբերյալ մտահոգություններ։

Քաղաքական դաշտում լայն քննարկումների տեղիք տվեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, ըստ որի՝ տարիներ առաջ Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկիր, իսկ ներկայիս հարաբերությունների խորացումը պայմանավորված է գործող իշխանությունների քաղաքականությամբ։ Այս ձևակերպումները շատերի կողմից ընկալվեցին ոչ միայն որպես քաղաքական աջակցություն, այլ նաև որպես ակնարկ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության փոփոխության վերաբերյալ։

Այս համատեքստում առավել կոշտ գնահատականներով հանդես եկավ քաղաքական գործիչ Արման Աբովյանը։ NEWS.am-ի հետ զրույցում նա նշել է.

«Այն «փշիփշիները», որը մենք լսեցինք եվրոպացիներից, դրանք, ըստ էության, նշանակում էին, որ Հայաստանը տեղավորվում է գլոբալ հակամարտության ծիրում։ Այսինքն մենք տեղավորվում ենք գլոբալ խաղացողների Արևելք և Արևմուտք կռվի մեջ, որպես կռվի կիզակետներից մեկը։ Եվրոպան խնդիր ունի ընդլայնել ճնշման գոտիները Ռուսաստանի վրա, իսկ թե ինչ կլինի այդ գոտիների հետ, իրենց բնավ չի հետաքրքրում։ Մեզ ուրախ ժպիտներով, խոստումների ներքո դարձրեցին մի կետ, որը ճնշման ենթակա է լինելու»։

Աբովյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները երկիրը ներքաշում են վտանգավոր աշխարհաքաղաքական դիմակայության մեջ՝ առանց հաշվարկելու հնարավոր հետևանքները։

«Դուք չեք տեսնո՞ւմ, ինչ է կատարվում, չեք հասկանում հետևանքներն ինչ են լինելու, թե՞ կրկին սկսելու եք մեղադրել իրանցուն, ռուսին, չինացուն, որ վայ, տեսեք, մեր հանդեպ քայլեր են կատարում։ Դու դարձնում ես երկիրը ինչ-որ հակակենտրոն։ Դուք կփախնեք, կգնաք ձեր փարիզները, բրյուսելները, բա երկիրը ի՞նչ է լինելու, դուք ո՞նց եք պատասխան տալու մարդկանց։ Մեր աչքի առաջ է Վրաստանի օրինակը, որին ամենամեծ արտոնությունները տվեց Եվրոպա, բայց վրացիները հասկացան, որ իրենց «քցեցին» և հիմա Վրաստանը փորձում է պրովրացական քաղաքականություն վարել։ Դուք էլ վարեք պրոհայկական քաղաքականություն։ Ցավոք, այս իշխանությունները կոնֆլիկտոգեն են, իրենք միշտ գեներացնում են կոնֆլիկտներ, թե հասարակության ներսում, թե արտաքին ճակատում։ Բայց տուժում են ոչ թե իրենք, տուժում ենք մենք, տուժում է Հայաստանի Հանրապետությունը, հասարակ քաղաքացիները»։

Քննադատների համոզմամբ՝ գագաթնաժողովը ավելի շատ ծառայեց ներքաղաքական քարոզչական նպատակների, քան Հայաստանի համար իրական ռազմավարական արդյունքների ապահովմանը։ Ընդդիմախոսները նշում են, որ ընտրություններից առաջ եվրոպական առաջնորդների ակտիվ ներկայությունն ու հրապարակային աջակցությունը փորձ է ստեղծելու տպավորություն, թե գործող իշխանությունները կարողացել են ապահովել բացառիկ հարաբերություններ Եվրոպայի հետ։
Սակայն քաղաքական աղմուկից և հանդիսավոր հայտարարություններից դուրս մնում են այն խնդիրները, որոնք շարունակում են անհանգստացնել հասարակությանը՝ ներքաղաքական լարվածությունը, ընդդիմության նկատմամբ ճնշումների մասին հայտարարությունները, փողոցային ձերբակալությունները և հասարակության բևեռացումը։ Եվ որքան էլ գագաթնաժողովը ներկայացվի որպես դիվանագիտական հաջողություն, դրա քաղաքական և անվտանգային հետևանքների շուրջ հարցերը շարունակում են մնալ բաց։