Հրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամ
Թշնամու հրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի շնորհիվ, այն այսօր ոչ միայն կանգուն է, այլև ապրում է նոր կյանքով: Ավերված տների վերականգնման համար բարերարը հատկացրել է մոտ 376 մլն դրամ։