Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Ձեր մեքենան կազատվի գույքահարկի վճարից, եթե…

Օրենքով նախատեսված կարգով՝ յուրաքանչյուր հարկային տարի վարորդները , ըստ իրենց պատկանող մեքենայի տեսակի (ձիաուժի), պարտավոր են համայնքին հարկ վճարել:
«Սոցիալական իրավունք» շարքը իր ընթերցողներին այս անգամ ներկայացնում է ծարժական գույքի հարկաեսակի մասով վարորդների պարտավորությունները և գույքահարկի հաշվարկման կարգը:
Գույքահարկի վճարումը հատկապես կարևոր է ավտոմեքենաների տեխզննման կտրոն ստանալու համար: Վարորդները նախ պետք է տեղական ինքնակառավարման մարմին (թաղապետարան) գույքահարկը, որից հետո, հարկի զրոյացման կտրոնը ներկայացնելով բանկ՝ ստանան տեխզննման կտրոնը:
Նշենք, որ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկի դրույքաչափերը հաշվարկվում են նստատեղերի քանակով, ինչպես նաև մեքենայի ձիաուժով այսպես՝
1.մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար գործում է հետևյալ սկզբունքը՝
1-ից 120 ձիաուժ՝ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ, օրինակ այսպես՝ 70 ձիաուժի դեպքում է հարկը կկազմի 14.000դրամ:
121-ից բարձր՝մինչև 250 ձիաուժ ունեցող մեքենայի դեպքում՝ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց հա
վարկվում է 300 դրամ: Օրինակ՝ 140 ձիաուժի դեպքում է հարկը կկազմի 42 հազար դրամ:
251 և ավելի ձիաուժ ունեցողի պարագայում՝ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 500 դրամ:

Ուշադրություն.

Գույքահարկ վճարելու պարտավորությունից ազատված են 20 տարվա վաղեմություն ունեցող բեռնատար բոլոր տրանսպորտային միջոցները :

Ու՞մ է արտոնված չվճարել մեքենայի գույքահարկ…

Հաշվետու տարվա ընթացքում գույքահարկ չեն վճարում հաշմանդամություն ունեցող այն անձիք, ովքեր արտոնյալ պայմաններով ավտոմեքենա են ստացել սոցիալական ապահովության մարմինների կողմից:
Այս պարտավորությունից ազատված են նաև ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձիք: Ի դեպ, պարտադիր ժամկետային ծառայությունից հետո, եթե անձը շարունակում է ծառայությունը զինված ուժերում, ապա նույնպես ազատվում է ավտոմեքենայի գույքահարկից, եթե փոխադրամիջոցի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը:
Կարևոր է նշել, որ սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի փոխադրամիջոց պատկանելու դեպքում արտոնությունները կիրառվում են հարկ վճարողի կողմից ընտրված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում ոստիկանության լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի թվաքանակի մասին և (կամ) փոխադրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություններ կիրառված չլինելու մասին:
Գույքահարկի, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտավորությունից ազատված են նաև խոտանված տրանսպորտային միջոցները: 2015-ին Կառավարության ընդունած 708-Ն որոշման համաձայն՝ փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող տրանսպորտային միջոցների սեփականատերերը ազատվում են և ՛ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու, և ՛ «Գույքահարկի մասին» օրենքով նախատեսված գույքահարկ վճարելու պարտավորությունից:

Հարկերը փոխանցվում են՝

Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե՝ համալրելով իր համայնքային ծախսերի բյուջեն: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե:

Ուշադրություն

Բոլոր վարորդները իրենց պատկանող ավտոմեքենաների գույքահարկը պարտավոր են վճարել մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, հակառակ դեպքում օրենքով սահմանված կարգով նախատեսվում է տույժեր ու տուգանքներ, իսկ վթարների դեպքում ապահովագրական կազմակերպություններն էլ կարող են մերժել գույքի վնասի փոխհատուցումը, եթե տեխզնման կտրոնի վրա բացակայի տեղզննում անցնելու վերաբերյալ կնիքը:

Newsarm.am