Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group
uncategorized

«Մենք վերադառնում ենք մեր պորտալարին. Թաթայից գնում ենք դեպի Բեթհովեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարոն Շիրինյան, Եվրամիություն– Հայաստան համաձայնագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա՞ մեր երկրի ինքնիշխանության ամրապնդման վրա:

– Այն երկիրը, որը հավասարակշռում է մեկ երկրի ազդեցությունը մյուս երկրի ազդեցությամբ, շահում է անկախության մեջ: Լինի մեծ երկիր, թե փոքր երկիր: Փոքրերի պարագայում՝ առավելապես: Ուստի, բնականաբար, այդ համաձայնագրի պարագայում մեր անկախությունն ամրապնդվելու է:

Հասկանալի է, որ այսօր ընկել ենք սլավոնաթուրքական այդ դաշտի մեջ՝ անդամագրվելով ԵՏՄ–ին:

Միաժամանակ առկա է նաև հարցի երկրորդ բաղադրիչը: Մենք եվրոպական մշակույթ ու քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդներից մեկն ենք: Մենք ենք հույների, հռոմեացիների նաև իրանցիների հետ միասին ստեղծել արևմտյան քաղաքակրթությունը:

– Այսինքն՝ վերադառնում ենք մեր տեղը՝ քաղաքակրթական առումով:

– Այո, վերադառնում ենք: Քանզի այսօր մի քիչ թեքված ենք դեպի ասիականը: Ճիշտ է, մենք մեր մեջ ասիականություն էլ ունենք, բայց եթե շատ այս ուղղությամբ թեքվենք, արդեն դա վտանգավոր է լինելու մեզ համար:

Սրանով հանդերձ, մեր հիմնական պորտալարը եվրոպան է, և եվրոպան նաև մեզնից է ստացել չափազանց շատ բան: Այնպես որ, հասկանալի է, թե եվրոպական արժեհամակարգն ինչքան կարևոր է մեզ համար, որպեսզի չաղճատվի ու պահպանվի մեր կոդը՝ մշակութային, քաղաքական և քաղաքակրթական կոդը:

– Իսկ ղարաբաղյան հարցի լուծման առումով այն մեզ ինչ–որ բան կտա՞:

– Ղարաբաղի հարցը լուծված է:

– Այդ՝ ինչպե՞ս:

– Մեր բանակը որտե՞ղ է կանգնած. բա, մենք լուծել ենք այն…

Մնացել է միջազգային ճանաչումը, որը ներկայում ընթացող գործընթաց է: Եվ դրա վերջը հեռու է: Այսպես ձևակերպեմ՝ հարցը լուծված է, բայց նրա միջազգային ճանաչումը հեռու է դեռ:

Այսպես է, է՛լի. տղան ամուսնանում է, բայց նրա հայրը համաձայն չէ այդ ամուսնությանը: Իսկ տղան արդեն երեխաներ է ունենում, տուն ու տեղ է դնում: Վերջը հայրը համաձայնվելու է, ի՞նչ պետք է անի ուրիշ:

Սրա նման է Ղարաբաղի հարցը:

– Իսկ միջազգային ճանաչման առումով համաձայնագիրը ոչինչ չի՞ տա:

– Միջազգային ճանաչումը կապված է բազմաթիվ դժվարությունների ու խարդավանքների հետ: Կախված է տարբեր շահերի համադրումից: Բայց մի օր դա էլ է լինելու, չի կարող այդ պահը չգալ:

– Բայց ասվում է, որ մենք մարտադաշտում հաճախ հաղթանակներ ենք գրանցել, բայց պարտվել ենք դիվանագիտական սեղանի շուրջ: Ասել է թե՝ տառապանքը փորձ ունի:

– Դա բոլշևիկյան տգետ թեզ է, նման բան չի եղել: Եթե հաղթել ենք, այն ամրագրել ենք դիվանագիտության մեջ: Եթե չենք ամրագրել, ապա պարզապես ուժներս չի պատել:

Է՛լի եմ կրկնում՝ դա տխմար, հին, մաշված թեզ է:

– Ընդհանուր առմամբ ի՞նչ կտա մեզ տվյալ համաձայնագիրը:

– Մենք եվրոպայի հետ ավելի հեշտ ենք շփվում, և մեր պորտալարով եկող քաղաքական ու արժեհամակարգային, նաև տնտեսական կապերն ուժեղանում են:

Իսկ Ռուսաստանն էլ գահավեժ գնում է տնտեսական անկում: Եվ նրա համար շատ կարևոր է, որպեսզի միջնորդ դառնանք նրա և եվրոպայի միջև: Մենք կարող ենք այս երկրին առաջարկել մեր այդ ծառայությունը: Կհաջողվի՞, թե չի հաջողվի՝ կախված է լինելու նաև մեզնից, մեր վարպետությունից: Բանն այն է, որ դրան դիմադրողներ են լինելու նաև հենց Հայաստանում:

– Ովքե՞ր են դիմադրելու:

– Նրանք, ովքեր զբաղվում են կողոպուտով, թալանով: Քանզի այդ փոփոխությունների մեջ կտեսնեն Հայաստանի վերածնունդը:

– Իսկ իրական փոփոխություն մեր իշխանությունները պատրա՞ստ են կատարել:

– Կա երկու տարբերակ: Նախ՝ ուզեն–չուզեն անելու են:

Երկրորդ՝ մեր իշխանավորների միջին տարիքը 60–ն անց է: Նրանք այլևս ինչքա՞ն են ապրելու: Ուրեմն պետք է իմանան, որ իրենք էլ, իրենց հարազատներն էլ, երբ ժամանակը գալիս է, մեռնում են: Ու այս հարցում փողը չի օգնում: Հո հարյուր տարի չե՞ն ապրելու…

Կամ եթե կամավոր չգնան փոփոխությունների, ուրեմն նրանց կստիպեն այդ փոփոխությունները: Կամ կանեն այնպես, ինչպես եղավ Զինբաբվեում:

– Բայց նրանք սերունդներ են դաստիարակում իրենց «տեսքով»:

– Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ նոր սերունդն ավելի լավ է կռվում, քան հին սերունդը: Որովհետև նրանք հետսովետական ազգային դպրոցի աշակերտներն են:

Ես վստահ եմ, որ եթե սովետական դպրոցի շրջանավարտներից լինեին, տանուլ էին տալու պատերազմը: Որովհետև շատ դաժան կռիվ է եղել, շա՛տ դաժան: Այդ 800 հեկտարի վրա չարժե բևեռվել: Մենք հաղթել ենք:

Ասելս այն է, որ այս սերունդը գալիս է: Ուզի–չուզի՝ գալիս է:

Իսկ մենք էլ պետք է նպաստենք, որ լավը կյանքում առաջ գնա, ո՛չ թե մեր բարեկամը: Սա էլ մեր խնդիրն է:

– Մի խոսքով՝ նաև արժեքային առումով եք փոփոխություններ ակնկալում, որ լինելու են մեր կյանքում:

– Միանշանակ: Մենք եվրոպական արժեհամակարգի ժողովուրդ ենք և գնում ու մոտենում ենք մեր այդ արժեքներին: Վերականգնում ենք մեր պորտալարը: Թաթայից գնում ենք Բեթհովեն:

Նաև կարող ենք առավել ուժեղանալ քաղաքական առումով, որովհետև ստեղծվում են դաշնակցային հարաբերություններ:

Բայց առկա է մյուս հարցը. ինչքանո՞վ կարող ենք օգտվել: Մոտավորապես այսպես է՝ տղայիդ 1000 դոլար տվել ես, որ իրեն հագուստ գնի: Բայց գնացել մսխել, եկել է: Դո՞ւք եք մեղավորը, թե՝ ինքը…

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում