Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
Lifestyle

Անի Երանյան. «Վթարից հետո իմ կյանքում շատ բան փոխվեց» (Նոր Ֆոտոշարք)

Դերասանուհի Անի Երանյանն այս փուլում ներկայանում է «Հետհաշվարկ» և «Ֆուլ հաուս» նախագծերում։ Դեկտեմբերին այս նախագծերը կավարտվեն և Անին կգնա հանգստանալու, ուժերը վերականգնելու, մասնագիտական նոր ճանապարհներ փնտրելու և իրեն նոր միջավայրում փորձելու։ Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել վերջերս քչախոս դարձած դերասանուհու հետ։

–Անի, վերջին շրջանում քեզ չենք տեսնում հեռուստասերիալներում, որոնք նույն օրը նկարահանվում են ու եթեր հեռարձակվում, սակայն «Ֆուլ հաուսը» մոտենում է իր ավարտին, «Հետհաշվարկը» 24 մասանոց նախագիծ է։ Հիմա անհամեմատ ավելի շատ են նկարահանվում ֆիլմեր, թեև դրանց մեջ քիչ են որակյալները։ Որպես դերասանուհի` ունե՞ս ընտրություն, թե՞ հնարավոր է հաջորդ պահին ինքդ էլ ստիպված լինես ներկայանալ մի նախագծում, որը լիարժեք չհամապատասխանի չափանիշներիդ։

–«Ֆուլ հաուսի» ավարտից հետո ուզում եմ դադար առնել։ Դերասանի մասնագիտությունը ժամանակավորություն ունի, դու պետք է նաև այլ աշխատանքով զբաղվես։ Ես ունեմ երկրորդ կրթություն, ամեն վայրկյան կարող եմ լրիվ այլ աշխատանք էլ անել։ Քանի որ տեղափոխվել եմ Մոսկվա, ժամանակ կունենամ ավելի շատ աշխատել ինձ վրա։

Բացի այն, որ սա մեր սիրած աշխատանքն է, յուրաքանչյուրս աշխատում ենք նաև գումարի համար։ Ես շատ ուրախ եմ, որ նկարահանվում են հեռուստասերիալներ, մարդիկ կարողանում են գումար աշխատել, բնականաբար, պետք է տեղ տալ նոր դեմքերին, սակայն հեռուստացույց նայելիս պետք է հասկանաս, որ, գոնե, մասնագիտական խոսք կա։ Հեռուստացույցը միացնում ես, տեսնում, որ շատ տարբեր մարդիկ կան։ Իհարկե, շատ լավ է նոր մարդկանց ներկայությունն էկրաններին, սակայն ցանկալի է, որ ռեժիսորներն ու պրոդյուսերները չգնան քիչ գումար վճարելու հետևից ու էկրան բերեն ամեն պատահածի։ Հաճախ հրավիրում են դերասանուհուն, նա ասում է իր հոնորարի չափը, ասում են՝ հաջողություն, բերում են ավելի քիչ վարձատրությամբ ոչ պրոֆեսիոնալ մարդու։ Նայում ես, մեկը չի կարողանում խոսել, մյուսը լեզվի արատ ունի։ Գոյություն ունի Թատերական ինստիտուտ, կան լիքը երեխաներ, որոնք, իրոք, տաղանդավոր են, կարող է մարդն ավարտած էլ չլինի, բայց հիմք ունենա։

Ես չեմ ասում, որ ի սկզբանե պրոֆեսիոնալ եմ եղել կամ հիմա եմ շատ պրոֆեսիոնալ։ Ես ինձ գնահատական չեմ տալիս, բայց, համենայն դեպս, կրթություն ունեմ, փորձում եմ ինչ–որ բան անել, նոր ուղղություններ բացահայտել իմ մեջ։


–Ժամանակին, երբ ինքդ էիր նոր սկսում, չկա՞ր այդ խնդիրը։ Տարիներ առաջ էլ քեզ էին մեղադրում, քննադատում։

–Ժամանակին այսքան շատ չէր։ Ես կրթություն ունեմ։

–Հետաքրքիր է, խոսեցիր Թատերական ինստիտուտից, սակայն տարիներ առաջ ասում էիր, որ այնքան կարևոր չէ կրթությունը, որքան նկարահանման հրապարակում կուտակած փորձը։

–Հիմա էլ եմ ասում, որ, անգամ, եթե կրթություն չունեն, գոնե հիմք ունենան, բայց չեն կարողանում խոսել։ Չեմ ուզում անուններ տալ, բայց դա ահավոր է։ Ես շատ ուզում նայել, թե իմ գործընկերներն ինչ են անում, սցենարիստներն ինչ են գրում, ռեժիսորներն ինչ են նկարում։ Ինձ դա հետաքրքիր է, բայց ես չեմ կարողանում նայել։


–Անի, տարիներ առաջ մենք հրաժեշտի հարցազրույց արեցինք, դու պատրաստվում էիր գնալ Մոսկվա և այնտեղ բիզնես սկսել, սակայն ընդամենը 1 ամիս անց վերադարձար Հայաստան։ Ասացիր, որ չկարողացար հարմարվել։ Այն ժամանակ քո վերադառնալը նաև անձնական կյանքովդ էր պայմանավորված, իսկ հիմա ի՞նչն է քեզ տանում Մոսկվա, որտեղ գտել ես խաղաղությունդ։

–Այն ժամանակ չկարողացա մնալ, որովհետև ինձ էստեղ պահող բան կար` անձնական կյանքս, որի հետ կապված խնդիրներ էին առաջանում։ Հիմա չունեմ այդ խնդիրը։ Տարիքս էլ իրենն անում է։ Ցավոք, էլ 20 տարեկան չեմ, ուղեղով եմ մտածում։ Հասկացա, որ ուզում եմ փոխել բնակությանս տեղը։


–Հաճախ, նման որոշումը հետևանք է լինում դեպրեսիայի, ինչ–որ բանի հետ չհարմարվելու։ Ինչի՞ց ես ուզում հանգստանալ։

–Ինձ միջավայրի փոփոխություն էր պետք։ Որպես մարդ` ուզում եմ հանգստանալ, լիցքաթափվել, նոր լիցքեր վերցնել։ 4 տարի, իրոք, շատ բուռն ենք աշխատել։ Այստեղ արագ նկարահանումներ էինք անում, հետո երկրից երկիր մեկնում։ Իհարկե, շատ լավ փուլ էր, բայց դա, ի վերջո, քո առողջությունից է դուրս գալիս։ Ուզում եմ դադար տալ, առողջությանս հետևել։

–Քո հոգնածությունը ֆիզիկակա՞ն է, թե՞ հոգեբանական։

–Նաև հոգեպես եմ հոգնել։ Ցավով եմ ասում, բայց մարդիկ մի քիչ չարացել են իրար հանդեպ։ Դա մեզ վրա ավելի շատ է անդրադառնում, որովհետև անընդհատ մեր մասին այնպիսի բաներ ենք կարդում... Էնտեղ հանգիստ դուրս եմ գալիս, քայլում, մետրոյով երթևեկում, սրճարան գնում։ Ես այդպիսի բաների կարոտ եմ։

Մեկ–մեկ «Ֆուլ հաուսի» անձնակազմը հումորներ էր անում, որովհետև նկարահանումների ընթացքում կարող էի ասել` երեխեք, ինձ մի քիչ արագ նկարեք, տոմս գնեցի, մի քանի ժամից մեկնում եմ Մոսկվա, ասում էին` 2 օրից նկարահանում ունենք, ասում էի, ոչինչ, վաղը հետ կգամ։ Պարբերաբար նման բաներ էի անում, մինչև վերջնականապես տեղափոխվեցի։


–Տարիների ընթացքում իմունիտետ ձեռք չե՞ս բերում քո անձի շուրջ ծավալվող քննարկումների հանդեպ։

–Իմունիտետ ձեռք ես բերում, բայց գալիս է մի պահ, երբ հոգնում ես։ Ուզում ես քո մասին ոչինչ չլսել։ Ամեն ինչից հոգնած եմ։

Մոսկվայում առանձին եմ ապրում, ոչ թե հորս հետ, սակայն հանգստյան օրերն իրար հետ ենք անցկացնում։ Ինձ համար շատ դժվար է, որ մամայիցս եմ հեռու, բայց դա ժամանակի հարց է։

–Նախատեսում ես մայրիկիդ քեզ մո՞տ տանել։

–Հա, առաջ Աստված, չեմ ուզում ոչինչ պլանավորել։ Ճիշտն այսօրով ապրելն է։ Երբ կյանքումդ հասնում ես ինչ–որ կետի, որից հետոն կարող էր չլինել, գիտես, որ կարող էիր չքայլել (նկատի ունի՝2015-ին տեղի ունեցած վթարը, հեղ.), սկսում ես ապագայի մասին այդքան շատ չմտածել ու չխոսել։ Այսօրն ամենակարևորն է, նպատակներ ունեմ, բայց դեռ չգիտեմ` ինչպես կստացվի։ Մեկ էլ տեսար, վերադարձա Հայաստան կամ տեղափոխվեցի ԱՄՆ։ Ես անկանխատեսելի եմ։


–Անկանխատեսելի ես միայն շրջապատի՞ համար, թե, երբեմն, ինքդ էլ ես զարմանում կայացրածդ որոշումից։

–Չէ, ես արդեն ինձանից չեմ զարմանում։ Ես ինձ լավ եմ ճանաչում։ Նման որոշումներն ինձ էներգիա ու ուժ են տալիս։ Երբեմն անկանխատեսելի բաներ անելն այնքան լավ է, լիցքաթափվում ես։

–Ժամանակին քայլեր էիր անում բիզնեսում։ Հիմա ունե՞ս բիզնես։

–Չէ, կոնկրետ իմ բիզնեսը չունեմ, սակայն ժամանակի ընթացքում կունենամ։

–Անի, տարիներ առաջ տեսնում էինք քեզ ընկերներիդ հետ, աշխույժ միջավայրում։ Հիմա ավելի հանգիստ ես, հավաքույթներին քեզ չենք տեսնում։ Տպավորություն է, մենակությունը կենսակերպ է դարձել։

–Թինեյջերական տարիքից դուրս եմ եկել։ Ընկերներիս հետ ժամանակ անցկացնում եմ, սակայն 1 տարուց ավելի է, Երևան գալիս եմ միայն նկարահանումներիս օրերին, նույնիսկ 1 օր շուտ չեմ գալիս։ Ժամանակ, գրեթե, չեմ ունենում, եղածն էլ մամայիս հետ եմ անցկացնում, որովհետև իրեն շատ եմ կարոտում։ Բացի այդ, բոլորն իրենց կենցաղն ու ընտանիքն ունեն։ Իհարկե, էլի հավաքվում ենք, բայց, երևի, բոլորս մեծացել ենք։


–Ընկերական շրջապատդ փոխվել կամ մաղվե՞լ է։

–Տարիների հաշվին մաղվել է։ Տարիների ընթացքում այնքան բան է մաղվում` զգացմունքներ, մարդիկ, հասկացողություն...

–Ավելի ինքնամփոփ ու տխո՞ւր ես դարձել։

–Ավելի ռեալ։ Դա վթարից հետո եղավ։ Այդ ժամանակ շատ բան փոխվեց։

–Ի՞նչ հասկացար վթարից հետո։

–Երբ դու լավ ես, բոլորը լավ են, երբ վատ ես, քչերն են կողքիդ ու փորձում այնպես անել, որ լավ լինես։ Իմ վթարից հետո կյանքումս շատ բան եղավ։ Երևի, այդպես ավելի լավ էր։


–Դրանից հետո մեքենա վարո՞ւմ ես։

–Հա, իհարկե։

–Վախերդ հե՞շտ ես հաղթահարում։

–Ես փորձում եմ իմ մեջ վախ չպահել, որովհետև որքան Աստծուն մոտ ես, պետք է վախ չունենաս։ Աստված իմ մեջ է։

–Հիմա ո՞րն է կյանքիդ գլխավոր նպատակը։

– Երևի թե, կուզում իմ կարիերայում նոր բաներ սկսել։ Մոսկվայում քայլեր անելու նպատակներ ունեմ։

Քանի տարի էլ ապրեմ, երևի, առաջին հերթին կուզեմ ոչինչ չկարողանա անդրադառնալ իմ մարդ տեսակի վրա և ես միշտ մնամ մարդ` հասկացող, ներող, սիրող։ Կարող է պահեր լինեն, երբ սառը դառնամ, բայց ամենակարևորն այն է, որ մարդկային հատկանիշներն իմ միջից չկորչեն։ Կարողանամ մնալ այնպիսի զավակ ծնողներիս համար, որ իմ պատճառով երբեք գլուխները չկախեն։


–Մոսկվայում մեկնարկային դիրքում ես լինելու։ Կան մարդիկ, որոնք որոշակի անուն ձեռք բերելուց հետո ասում են, որ չեն գնա քասթինգի։

–Դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, որովհետև դերասանը պիտի գնա քասթինգի։ Քո ֆիլմերը կարող է լավը լինեն, սակայն դու չհամապատասխանես տվյալ դերին։ Իմ մասին էլ են ասում, որ քասթինգի չեմ գնում, վերջերս իմացա։ Իրականում, այդպես չէ։

–Թինեյջերական տարիքում ավելի հեշտ սիրում ես, դժվար ներում։ Մեծանալու հետ հասկանում ես, որ ավելի լավ է ներես ու հանգիստ ապրես, բայց, երբեմն, ավելի դժվար է դառնում սիրելը, քո կյանք նոր մարդ թողնելը։ Քեզ մոտ ինչպե՞ս է։

–Ես միշտ ներում եմ ու բաց թողնում։ Կարող եմ ներել, բայց այդ մարդն այլևս տեղ չունենա իմ կյանքում։ Ես շատ դժվար եմ իմ կյանք մարդկանց թողնում։ Այն ժամանակ էլ էի այդպես ասում, բայց ինքնաբերաբար իմ կյանք նոր մարդիկ էին մտնում։ Հիմա չէ։ Ես կարող եմ մարդու հետ շփվել, բայց իմ կյանքում տեղ չտալ։ Մենք կարող ենք տվյալ պահին աշխատել իրար հետ ու վերջ։ Իմ կյանքում շատ քիչ մարդ է մնացել, չեմ ուզում, որ իրենք անհետանան։

–Վախենո՞ւմ ես նոր մարդկանց հետ մտերմանալ։

–Այո։ Այս կյանքում միակ բանը, որից վախենում եմ, մարդու կորցնելն է։ Երբ ես ինչ–որ մեկին հանում եմ իմ կյանքից, այդ մարդն այլևս տեղ չի ունենում իմ կյանքում։ Դա նման է ինչ–որ մեկի մահանալուն։


–Անի, հիմա կողակից ունե՞ս։

–Չեմ ուզում խոսել այդ մասին։

–Կնոջ համար որքանո՞վ է կարևոր կողակից ունենալ` կյանքը լիարժեք վայելելու համար։

–Եթե կողակից ունես, նա պետք է լինի այնպիսի մեկը, որը կյանքդ կհեշտացնի, կգեղեցկացնի։ Եթե պետք է լինի մեկը, որը բարդացնում է կյանքդ, ավելի լավ է չլինի։ Ավելի լավ է մենակ մնաս, քան իր հոգսը դու տանես։ Կարևորն այն է, որ միասին փորձեք ինչ-որ բան փոխել, ոչ թե միայն դու կամ միայն նա։


Ամալյա Հովհաննիսյան

Աղբյուրը՝ Tert.am